Տեքստը մեկ նախադասությամբ փոխադրի՛ր:Սրր Ուոլթըր Ռլեյնը (անգլիացի պետական գործիչ և ծովագնաց) Ամերիկայից Անգլիա բերեց երկու բույս` կարտոֆիլն ու ծխախոտը: Հավանաբար, նա Անգլիայում առաջին ծխողն է եղել:
Մի երեկո, երբ աշխատասենյակում նստած իր ծխամորճն էր ծխում, հայտնվեց ծառան` մի նամակ ձեռքին: Վերջինս ծխող մարդ երբեք չէր տեսել և կարծեց, թե տերն այրվում է: Նա նամակը զցեց և ահաբեկված դուրս վազեց` գոռալով.
— Տերս այրվում է, տերս այրվում է, ծուխը դուրս է զալիս նրա քթից ու բերանից: Հետո շտապ մի դույլ ջուր բերեց և տիրոջ վրա լցրեց: Վերջինս չհասցրեց անգամ բացատրել, թե ի՛նչ է իր ձեռքինը:- Տրված տեքստերը հնարավորին չափ համառոտ և միասնական փոխադրի՛ր` ընդհանուր առաջաբան, հետևություն գրելով և ընդհահուր վերնագիր դնելով:
Ա. Պեկինում չինական ամենահին տաճարներից մեկը` Երկնքի տաճարն է պահպանվել: Դա շատ անսովոր շինություն է. նրա տանիքը բաց երկինքն է: Տաճարի ներսում քարե հարթակ է:
Դրա առաջին սալի վրա կանգնած մարդու կանչը մեկ արձագանք է ունենում: Եթե երկրորդ սալից են կանչում` երկու անգամ է լսվում, երրորդ սալից` երեք անգամ: Հարթակի կենտրոնում մի քարե սկավառակ կա: Երբ մարդը դրա վրա է բարձրանում ու խոսում, ձայնն ուժեղանում, սովորականից մի քանի անգամ բարձր է հնչում: Միմյանցից հարյուրավոր քայլ հեռու կանգնած մարդիկ իրար հետ մինչև անգամ շշնջոցով կարող են խոսել:
Բ. Իրաքի իշխանությունը երկու միլիոն դոլար պարգև է խոստացել այն մարդուն, ով Շամիրամի կախովի այգիների գաղտնիքը կբացահայտի: Բանն այն է, որ Իրաքում ուզում են վերակառուցել Հին աշխարհի ամենազարմանալի քաղաքներից մեկը` Բաբելոնը: Ու որպեսզի հին քաղաքը ճշտորեն կրկնվի, նաև կախովի այգիները պիտի վերականգնեն: Սակայն ոչ ոք չի կարողանում լուծել աստիճանահարթակների վրա տնկած բույսերը ջրելու խնդիրը: Չեն հասկանում, թե երեք հազար տարի առաջ կախովի այգիներն ինչպե՞ս են ջրել` առանց ժամանակակից տեխնիկական միջոցները կիրառելու:
3. Տեքստը մեկ նախադասությամբ փոխադրիր`
Գայլն անցնում էր մի վրանի մոտով: Նա տեսավ, որ այնտեղ հովիվները գառան միս են ուտում: Այդ փաստն անարդարացի թվաց ու շատ նեղացրեց գայլին: Նա մոտեցավ հովիվներին ու բողոքեց: Ասաց.
— Ի՞նչ հարայ-հրոց կբարձրացնեիք, եթե ձեր արածն անեի՛:
Նախագծեր
Նախագծերի նկարագրությունը
- «Մանրէ» պատանեկան ամսագիր
- «Թարգմանություններ» թարգանական ամսագիր
- գրական թատրոն
- աշնանային օրագիր
- հասարակական հնչեղություն ունեցող հարցերի քննարկումներ
- առաջարկում եմ կարդալ
- ռադիոնյութերի, տեսանյութերի ստեղծում
- ռադիոթատրոն
- գրաբարյան ընթերցումներ
- կարդում ենք տարբեր բանաստեղծների բանաստեղծություններ
- հարցազրույցներ
- մենախոսություններ տարբեր թեմաների շուրջ
- անհատական, ընտանեկան ռադիո, տեսաֆիլմ
- շարադրել մտքերը տարբեր թեմաներով
- թարգմանություններ /ռուսերենից, անգլերենից…/
- ընթերցած նյութի վերլուծություն (ոչ միայն գեղարվեստական)
- արմատական, ստուգաբանական բառարանների հետ աշխատանք