1. Դուրս գրիր անհասկանալի բառերը և բառարանի օգնությամբ բացատրիր:
2. Համառոտ՝ 5-6 նախադասությամբ պատմիր ստեղծագործությունը:
3. Ո՞րն է հեղինակի ասելիքը: Հիմնավորիր:
Սովորականն անսովոր է: Լ. Ենգիբարյան
- Գարնանը Գետակը դուրս պրծավ լեռների արանքից ու քչքչալով վազեց ներքև։
- ―Ես ամենա-ամենան եմ,― ասում էր գետակը, թեկուզ չէր հասկանում թե դա որն է: Գետակը շատ երիտասարդ էր և կարող էր սիրված դառնալ, նույնիսկ ամենա՜-ամենա՜ն… Նրա առջև ահռելի անտառն էր, հետո դաշտ էր, հետո էլի անտառ և էլի դաշտ, գյուղ, ու լիքը-լիքը զարմանալի, գեղեցիկ ու նաև դժվար բաներ աշխարհում, որում այդքան հեշտ է թռվռալ, որովհետև այն հոսելի է։
- Ու որպեսզի գետակը չմեռնի ու կարողանա հասնել գեղեցի՜կ կապույտ ծովին, նա պետք է անցնի երաշտի ու տարափի միջով, հագեցնի մարդկանց ու կենդանիների ծարավը, պտտեցնի ջրաղացի անիվը, համարձակ ջրվեժ լինի ու թափվի ներքև, միանա իր պես գետակներին ու ընթանա դեպի Ծո՜վը…
- ―Ոչ,― մտածեց Գետակը,― ես ամենաանսովորն եմ: Եվ թեքվեց դեպի Մեծ գետը ու անմիջապես աննկատ խառնվեց նրան ու նրա հետ միասին հանգիստ լողաց դեպի Ծո՜վը…
- Իսկ նա, մեծահոգի, նույնիսկ չնկատեց էլ դա․․․
- Գետը քաշում էր նավեր, լույս էր տալիս, ձկներին էր պաշտպանում ձկնորսներից ու կատուներից…Քիչ հոգս չուներ։
- Այդպես անցավ գարունը, ամառը ու վրա հասավ սեպտեմբերը, և Գետը հասավ Ծովին: Այդ պահին գետակը մի կողմ ցատկեց ու զրնգաց.
- ―Ես ամենաանսովորն եմ, ես հասա Ծովի՜ն:
- Բայց հանկարծ տեսավ, որ շատ կան այդպիսի «անսովորներ», որ թաքնվել էին Գետի մեջ․․․
- Իսկ բոլոր կամուրջները, առափնյա հատվածները ու այլ պարգև-պատիվները մարդիկ տվեցին Գետին, որը սովորական ու օգտակար գործեր էր անում Երկրի համար…Սովորական…
- Եվ ընդհանրապես, սովորականը միշտ էլ անսովոր է…
Լրացուցիչ կրթություն (տնային աշխատանք)
1. Նախագծեր
- ձնեռային օրագիր
- առաջարկում եմ կարդալ
- ռադիոնյութերի, տեսանյութերի ստեղծում
- ռադիոթատրոն
- գրաբարյան ընթերցումներ
- կարդում և ձայնագրվում ենք տարբեր բանաստեղծների բանաստեղծություններ
- հարցազրույցներ
- մենախոսություններ տարբեր թեմաների շուրջ
- անհատական, ընտանեկան ռադիո, տեսաֆիլմ
- շարադրել մտքերը տարբեր թեմաներով
- թարգմանություններ /ռուսերենից, անգլերենից…/
- ընթերցած նյութի վերլուծություն (ոչ միայն գեղարվեստական)
- այլ նախագծեր
2. Գործնական քերականություն — 6-րդ դասարան