Перейти к содержимому
07/02/2018 / marietsimonyan

5 (02.2018)

IMG_8529Ընթերցանություն. Յարոսլավ Հաշեկ «Օրինակ կյանքից»: 

  1. Համառոտ պատմել ստեղծագործությունը:
  2. Ներկայացնել ստեղծագործության երգիծանքը:
  3. Պատմվածքի կերպարները: Հաջողվա՞ծ էին, թե՞ ոչ:
  4. Ներկայացնել հիմնավորված կարծիքը ստեղծագործության մասին:

Քննարկել առակները.

Մի անգամ մի երիտասարդ տղա, ով իրեն շատ դժբախտ էր համարում, եկավ ծեր իմաստունի մոտ և ասաց, որ իր դժվար, ծանր կյանքի մեջ իմաստ չի տեսնում:

Նա երկար բողոքում էր կյանքից, որը, իր կարծիքով,  դաժան է և անարդար։ Իսկ իր ամեն մի տխուր մենախոսությունից հետո նա չէր մոռանում բացականչել. «Ինչի՞ համար եմ ես այսքան դժբախտ, ինչո՞ւ է իմ կյանքում ամեն ինչ շատ ավելի վատ, քան մյուս մարդկանց մոտ»։

Այդպես շարունակվեց մի քանի օր։

Երբ իմաստունը հոգնեց ամեն անգամ այդ նվնվոցը լսելուց,  նա երիտասարդին ուղարկեց աղ բերելու։ Իսկ հետո խնդրեց այդ մի բուռ աղը լցնել ջրով լի բաժակի մեջ և խմել։

-Ո՞նց է  համը, – հարցրեց իմաստունը, երբ տեսավ, որ երիտասարդը համից ծամածռում է դեմքը։

-Դա սարսափելի է և զզվելի,- ասաց երիտասարդը:

Իմաստունը միայն ժպտում է և խնդրում մի անգամ էլ վերցնել մի բուռ աղ։

Նրանք լուռ հասան մոտակա լճին։ Իմաստունը հրամայեց երիտասարդին աղը լցնել լճի ջրի մեջ։

-Իսկ հիմա խմիր այդ ջրից և ասա՝ ինչ զգացիր։

-Մաքուր, թարմ և շատ համեղ ջուր է, – ասաց երիտասարդը, – և ես բոլորովին էլ չեմ զգում աղի համը։

Այդ ժամանակ իմաստունը, նստելով երիտասարդի կողքին, գրկում է նրան և  ասում. -Ցավը մեր կյանքում մաքուր աղն է, ոչ ավել և ոչ էլ պակաս։ Ցավի քանակը միշտ կմնա անփոփոխ։ Սակայն մեր կողմից զգացած ցավը կախված է տարայի ծավալից, որի մեջ մենք այն լցնում ենք։

Այսպիսով, երբ մենք տառապում ենք և ցավից գալարվում, միակ բանը որ մենք կարող ենք անել այն է, որ մեր կյանքը  լցնենք  բազմազանությամբ և իմաստով, նաև շատ բաներին նայենք ավելի լայն հայացքով։ Պետք է դադարել լինել բաժակի նման։ Պետք է լիճ դառնալ։

Վարպետն ու թեյի բաժակը

Վաղո˜ւց, շատ վաղուց մի ծպտված Վարպետ ճամփորդում էր իր աշակերտների հետ: Ո՛չ հագուստով, ո՛չ պահվածքով նա չէր տարբերվում մյուս ճամփորդներից: Նրանք կանգ առան մի պանդոկում՝ գիշերելու: Պանդոկի տերն առավոտյան նրանց թեյ ու նախաճաշ հյուրասիրեց: Մինչ վարպետն ու իր աշակերտները թեյում էին, պանդոկապանը, ի նշան հարգանքի, հանկարծ ընկավ Վարպետի ոտքերը: Աշակերտները խիստ զարմացան. որտեղի՞ց կարող էր նա իմանալ, որ իրենց մեջ Վարպետ կա:

Ո՞վ էր բացահայտել իրենց գաղտնիքը պանդոկի տիրոջը: Վարպետը ծիծաղեց և ասաց.

-Մի՛ զարմացեք, հարցրեք հենց նրան, թե ինչպես ճանաչեց ինձ:

Աշակերտները հարցրին պանդոկապանին.

-Ինչպե՞ս գլխի ընկար, որ նա Վարպետ է:

-Ես չէի կարող չճանաչել,- ասաց տերը, — տարիներ շարունակ սեղան եմ գցում իմ հյուրերի առաջ: Ես հազարավոր մարդկանց եմ հանդիպել, սակայն չեմ հանդիպել մի մարդու, ով այդքան սիրով կարող է նայել թեյի այս սովորական ու անշուք բաժակին:

 

 

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: