Перейти к содержимому
09/02/2018 / marietsimonyan

6(02.2018)-գրականություն

IMG_0078

  1. Կարդալ պատմվածքը՝ Ինչպե՞ս էի շներ վաճառում: Յարոսլավ Հաշեկ:
  2. Վերլուծել ստեղծագործությունը, տեղադրել բլոգում:
  3. Գրել հիմնավորված կարծիքը ստեղծագործության մասին:

 

 

Քննարկել առակը.

Աշակերտն ասաց ուսուցչին.
— Դու այնքան իմաստուն ես: Միշտ լավ տրամադրություն ունես, երբեք չես բարկանում: Օգնի՛ր ինձ նույնպես լինել այդպիսին:
Ուսուցիչը համաձայնվեց և խնդրեց աշակերտին մի կարտոֆիլ և թափանցիկ տոպրակ բերել:
— Եթե դու որևէ մեկի վրա բրականաս և ոխ պահես, — ասաց ուսուցիչը, — ապա կվերցնես այս կարտոֆիլը, մի կողմից կգրես քո անունը, իսկ մյուս կողմի՝ այն մարդունը, որի հետ գժտվել ես և կդնես այդ տոպրակի մեջ:
— Այսքանը և վե՞րջ:
— Ոչ, — ասաց ուսուցիչը, — դու պետք է միշտ այդ տոպրակը կրես քեզ հետ: Եվ ամեն անգամ, երբ որևէ մեկից նեղանաս, պետք է տոպրակի մեջ կարտոֆիլ ավելանես:
Աշակերտը համաձայնեց:
Անցավ մի որոշ ժամանակ: Աշակերտի տոպրակի մեջ ևս մի քանի կարտոֆիլ ավելացավ և այն բավական ծանրացավ: Այն շատ անհարմար էր անընդհատ կրել: Բացի այդ, այն կարտոֆիլը, որ նա ամենասկզբում էր դրել, սկսել էր արդեն փտել: Այն պատել էր լպրծուն ու զզվելի փառով: Որոշներն արդեն ծիլեր էին տվել, որոշները ծաղկել էին և սկսել էին սուր տհաճ հոտ արձակել:
Աշակերտը եկավ ուսուցչի մոտ և ասաց.
— Սա այլևս հնարավոր չէ կրել: Նախ տոպրակը շատ է ծանրացել, և երկրորդը՝ կարտոֆիլը սկսել է փչանալ: Մի ուրիշ բան առաջարկիր:
Սակայն ուսուցիչը պատասխանեց.
— Ճիշտ նույն բանն էլ կատարվում է քո հոգում: Երբ դու որևէ մեկի վրա բարկանում ես ու նեղանում, հոգումդ ծանր քար է առաջանում: Պարզապես դու դա անմիջապես չես նկատում: Այնուհետև քարն աստիճանաբար մեծանում է: Արարքները վերածվում են սովորության, սովորությունները՝ բնավորության, որը գարծահոտ արատներ է ծնում: Ես քեզ այդ ողջ ընթացքին կողքից հետևելու հնարավորություն տվեցի: Ամեն անգամ, երբ դու որոշես նեղանալ մեկից կամ, ընդհակառակը, նեղացնել որևէ մեկին, մտածիր՝ արդյոք քեզ պետք է այդ քարը:

 

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: