Перейти к содержимому
10/02/2018 / marietsimonyan

Վահան Տերյան․ Անտիպ և անհայտ էջեր

Image_56431915 թ․ Վահան Թոթովենցը Միացյալ Նահանգներից Հայաստան գալու ժամանակ կանգ է առնում Պետրոգրադում։ Նրան դիմավորում են տեղի մի խումբ հայ երիտասարդներ, ուսանողներ։

«Պետրոգրադում ինձ հետաքրքրում էր մի մարդ, մի երիտասարդ՝ բանաստեղծ Վահան Տերյանը,- պատմել է Թոթովենցը։ -Նրա բանաստեղծությունների գիրքը կախարդել էր ինձ։ Անպարփակ էր հիացմունքս։ Ժամ առաջ փափագում էի տեսնել այս արտասովոր մարդուն, այդ կախարդին։ Եվ կայարանում ինձ դիմավորած երիտասարդներին հայտնեցի փափագս։ Նրանք ինչ-որ բան խորհրդակցեցին։ Հետո ինձ հայտնեցին, որ կառքը պատրաստ է, և ինձ կուղեկցեն մինչև հյուրանոց։ Ինձ ուղեկցողը շուրջ 30 տարեկան մի երիտասարդ էր՝ լռիկ մնջիկ։ Նրան էլ ասացի, որ շատ եմ ուզում տեսնել Վահան Տերյանին, և որ Պետրոգրադում կանգ առնելուս նպատակը նրան տեսնելն է։ Երիտասարդը ինձ սառը թվաց, անտարբեր՝ ցանկությանս նկատմամբ, ասաց, որ դեռ կհասցնեմ տեսնել իմ ուզած մարդուն։ Այդպես հասանք հյուրանոց։ Սենյակումս նորից կրկնեցի Տերյանին տեսնելու ցանկությունս։ Ուղեկիցս դարձյալ հուսադրեց և ցտեսություն ասելով՝ հեռացավ։

Մյուս օրը հրավիրված էի տեղի հայերի կազմակերպած մի հանդիպման։ Հասնելուս պես դարձյալ առաջին խոսքս եղավ․

-Ուզում եմ Վահան Տերյանին տեսնել, արդյո՞ք այստեղ է։ Ինչպե՞ս կարելի է նրան հանդիպել։

-Բայց սիրելի պարոն,- դիմեց ինձ հավաքված ուսանողներից մեկը,- երեկ Դուք Վահան Տերյանի հետ կառքով հյուրանոց գնացիք, մենք որոշեցինք, որ նա Ձեզ ուղեկցի, որպեսզի ծանոթանաք։

Ես ապշեցի։ Ինչպե՞ս թե, մի՞թե նա էր։ Քիչ հետո մի քանի հոգի ներս մտան։ Նրանց մեջ ճանաչեցի երեկվա ուղեկցիս։ Խոսակիցս ասաց ահա՝ Տերյանը։ Գլուխս կորցրածի պես մոտեցա, ամուր գրկեցի նրա վտիտ մարմինը։ Համբուրեցի ճակատն ու հարցրի․

-Զարմանալի է․․․ Ինչու՞ երեկ չասացիք, որ Դուք եք Տերյանը։

-Ճիշտն ասած, չէի ուզում Ձեզ հիասթափեցնել․․․

Պատմությունը վերցված է Գևորգ Էմին-Տերյանի «Վահան Տերյան․ Անտիպ և անհայտ էջեր (նամակներ, հոդվածներ, գրախոսություններ)» գրքից, Երևան, Տիգրան Մեծ, 2014 թ․, էջ 570։

 

ՀԵՂԻՆԱԿ

ԿԱՐՊԻՍ ՓԱՇՈՅԱՆ

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: