9 (փետրվար)
Առակը պատմիր՝ ուղղակի խոսքերը դարձնելով անուղղակի:
Համարձա՛կ եղիր, փորձի´ր
Թագավորն իր հպատակներին Գլխավոր հրապարակ հավաքեց, որպեսզի պարզի, թե նրանցից ով կարող է կառավարական պաշտոն զբաղեցնել:
-Իմ հպատակնե´ր,- նրանց դիմեց թագավորը,- ձեզ համար դժվար առաջադրանք ունեմ: Հուսով եմ, ինչ-որ մեկն այն կլուծի:
Նա նրանց մի հսկայական դռան կողպեքի մոտ առաջնորդեց:
-Սա իմ թագավորությունում եղած ամենամեծ կողպեքն է: Ձեզանից ո՞վ կարող է այն բացել,-հարցրեց թագավորը:
Ոմանք իսկույն հրաժարվեցին: Մյուսները՝ ժողովրդի կողմից իմաստունի հարգանք վայելողները, կարևոր դեմքով երկար կողպեքն ուսումնասիրեցին, ապա խոստովանեցին, որ չգիտեն ինչպես բացել: Դրանից հետո մնացածներն ասացին, որ առաջադրանքն իրենց ուժից վեր է: Միայն մի երիտասարդ մոտեցավ կողպեքին, ուշադիր զննեց այն, այնուհետև փորձեց տեղից շարժել և վերջապես, ցած քաշեց: Ա՜յ քեզ հրաշք, կողպեքը բացվեց: Այն ուղղակի կողպած չէր:
Թագավորը հայտարարեց.
-Դու արքունիքում կարևոր պաշտոն կզբաղեցնես, որովհետև հույսդ դնում ես սեփական ուժերիդ վրա և չես վախենում փորձել:
Փոխադրիր հետևյալ հատվածը.
Մխիթար Գոշ
Արջ եւ մրջիւն
Զբոյն մրջեան արջ փորէր եւ լեզուաւ ժողովէր եւ ուտէր: Եւ հնարի մրջիւն սատակել զնա: Երթեալ առ պիշակ եւ գոռեխ եւ մժեխ եւ շանաճանճ եւ բրէտ եւ առ նմանք սոցին, եւ աղաչէ օգնել իբր ազգայինք: Ցաւակցեն` հարկանեն զաչս եւ զլսելիս արջուն, եւ հարկանէ գլուխ զքարի, եւ նեխի եւ որդունք եւս ծնանին: Եւ ի սասկութենէ ցաւոց` զբերան բացեալ գոչէր, եւ նոցա մտեալ յորովայնն` խոցոտեն զաղիսն, եւ նեղեալ դիմէ ի հոսանս ջրոյ, եւ այնչափ ի ներքս մտեալ` հեղձանի:
Բառարան
մրջեան — մրջյունի
փորէր — փորում էր
ժողովէր — ժողովում էր (հավաքում էր)
ուտէր — ուտում էր
հնարի — հնարում է, հնար է գտնում
սատակել — սպանել
երթեալ — գնացել, գնացած, գնալով (այստեղ` գնում է)
պիծակ, գոռեխ, մժեխ, շանաճանճ, բրետ — միջատներ
գոռեխ եւ մժեղ եւ շնաճանճ եւ բրետ — պիծակի, գոռեխի, մժեղի, շնաճանճի և բրետի մոտ
առ նմանք սոցին — սրանց նմանների մոտ
աղաչէ — աղաչում է
ազգայինք — ազգայիններ
ցաւակցեն — ցավակցում են
հարկանեմ — 1. Խփել, ծեծել, տանջել 2. Վիրավորել, խոցել, խայթել
հարկանեն — խայթում են
հարկանէ — խփում է
նեխի — նեխում է
որդունք — որդեր
եւս — նաև, էլ
ծնանին — ծնվում են
ի սաստկութենէ — սաստկությունից
ցաւոց — ցավերի
բացեալ — բացած, բացելով
գոչէր — գոչում էր
նոցա մտեալ յորովայնն — նրանք մտնելով որովայնը
խոցոտեն — խոցոտում են
զաղիսն — աղիները
նեղեալ — նեղված, նեղվելով
դիմէ — այստեղ` գնում է
ի հոսանս ջրոյ — ջչի հոսանքին
այնչափ ներքս մտեալ — այստեղ` այնքան խորն է մտնում
հեղձանի — խեղդվում է
.Լրացուցիչ կրթություն
Ներկայացրեք Վ. Տերյանի կենսագրությունից հետաքրքիր փաստեր:
Ընտրել Վ. Տերյանի բանաստեղծություններից մեկը և անգիր սովորել:
Ընտանեկան նախագիծ՝ Բարեկենդան, Մեծ պահք, Զատիկ
- ձնեռային օրագիր
- առաջարկում եմ կարդալ
- ռադիոնյութերի, տեսանյութերի ստեղծում
- ռադիոթատրոն
- գրաբարյան ընթերցումներ
- կարդում և ձայնագրվում ենք տարբեր բանաստեղծների բանաստեղծություններ
- հարցազրույցներ
- մենախոսություններ տարբեր թեմաների շուրջ
- անհատական, ընտանեկան ռադիո, տեսաֆիլմ
- շարադրել մտքերը տարբեր թեմաներով
- թարգմանություններ /ռուսերենից, անգլերենից…/
- ընթերցած նյութի վերլուծություն (ոչ միայն գեղարվեստական)
- այլ նախագծեր
2. Գործնական քերականություն — 6-րդ դասարան
Добавить комментарий