Перейти к содержимому
12/04/2018 / marietsimonyan

4 (04.2018)

ravindranath-tagor-mitul-vyasՌաբինդրանաթ Թագոր

Սենյակի վանդակում տանջվում էր բանտարկված թռչունը, ազատը՝ ճախրում էր անտառում։

Հասավ ժամն, ու նրանք հանդիպեցին իրար. այդպես էր ճակատագրի հրամանը։

-Եկ, սիրելիս, միասին թռչենք անտառ,-կանչում է ազատ թռչունը։

-Արի ինձ մոտ, այս վանդակում ապրենք միասին,-ծլվլում է վանդակի գերին։

-Ձողապատ քո վանդակում թևերն իսկ շտկել անհնար է-պատասխանում է թռչունն անտառի։

-Ախ,-ծվում է վանադկի գերին,-երկնքում ձող չկա ինձ համար, որ նստեմ։

-Երգիր, սիրելիս, անտառի երգերից,-աղաչում է ազատ թռչունը։

-Նստիր իմ կողքին, ես կսովորեցնեմ քեզ երգել այնպես, ինչպես ինձ են սովորեցրել,-պատասխանում է վանդակի գերին։

-Ախ, ոչ, ոչ, երբեք չի կարելի սովորելով երգել,-ճչում է անտառի թռչունը։

-Վայ, ինձ ես անտառի երգերը չգիտեմ,-ծվում է գերին։

Անհամբեր կրքից բոցավառվում է նրանց սերը, բայց թև-թևի նրանք երբեք չեն թռչելու։

Ու նայում են միմյանց թռչունները վանդակի ձողերի արանքից, բայց իզուր են աշխատում հասկանալ իրար։

Տագնապալի, կրքոտ տենչով թրթռում են նրանք, թևերը թպրտալով հառաչում են՝ <<ավելի մոտ եկ, սիրելիս, մոտ եկ>>։

-Անհնար է, վախենում եմ քո վանդակի փակ դռներից,-ախ է քաշում թռչունն անտառի։

Ու ցավով ծվում է վանդակի գերին.

-Ավա՜ղ, թևերս ուժասպառ են ու մեռած։

11

Եկ ինչպես որ կաս, էլ ժամանակ մի կորցնի զուգվելուդ վրա։ Թող լինես հերարձակ-թափված վարսերով. Թող սանրվածքդ լինի անկարգ ու կորսաժիդ ժապավենները քանդած, ի՜նչ փույթ։

Եկ, ինչպես որ կաս, էլ ժամանակ մի կորցնի զուգվելուդ վրա։

Եկ կանաչներով, փութկոտ քայլերով շտապիր։

Թող սեզերի ցողը քո երանգանկար ոտքերիդ ներկը լվանա, կա թեկուզ ոտքերիդ բոժոժիկների օղակները բացվեն ու մանյակներիդ մարգարիտները թափվեն, ուշ մի դարձնի։

Եկ կանաչներով, փութկոտ քայլերով շտապիր։

Տեսնու՞մ ես ամպերը ինչպես են ծածկում երկինքը։

Հեռավոր ծովի ծանծաղուտից կռունկների երամն իջել է գետափին ու քմահաճ քամին բարկ ուժգնությամբ սլանում է դաշտի վրայով։

Տագնապահար նախիրը դեպի գյուղի ախոռներն է վազում։

Տեսնու՞մ ես ամպերը ինչպես են ծածկում երկինքը։

Դու իզուր ես վառում սեղանիդ ճրագը, բոցը կերերա, ու քամին կմարի։

Եվ ո՞վ կնկատի, որ քո արտևանունքները չեն մրոտվել ճրագի մարած պատրույգից։ Չէ՞ որ ծավի աչքերդ ավելի թուխ են, քան ամպերը փոթորկի։

Իզուր ես վառում սեղանիդ փոէրիկ ճրագը՝ բոցը կերերա, ու քամին կմարի։

Եկ, ինչպես որ կաս, էլ ժամանակ մի կորցնի հագնվելուդ վրա։

Հոգ չէ, որ պսակը չի հյուսված, կամ ապարանջանի շղթան չի կապվում, թող այդպես մնա։

Երկինքը բոլորովին ծածկվել է ամպերով, ուշ է արդեն։

Եկ, ինչպես որ կաս, էլ ժամանակ մի կորցնի զուգվելուդ վրա։

27

<<Պաշտիր սերը, եթե մինչև իսկ նա քեզ վիշտ բերի։

Քո սիրտը մի ծածկիլ>>։

<<Ա՜խ, ոչ, ընկեր իմ, մութն են խոսքերդ , քեզ չեմ հասկանում>>։

<<Սիրտը, սիրելիս, միայն նրա համար է, որ ձուլենք երգին և արցունքին>>։

<<Ա՜խ, ոչ, ընկեր իմ, մութն են խոսքերդ , քեզ չեմ հասկանում>>։

<<Հարատև չէ ուրախությունը, ցողի կայլակի պես նա մեռնում է ժպտալով։ Իսկ վիշտն ուժեղ է և անդրդվելի

Թող քո աչքերում ապրի սերը թախծալի>>։

<<Ա՜խ, ոչ, ընկեր իմ, մութն են խոսքերդ , քեզ չեմ հասկանում>>։

<<Արևի ճառագայթներից լոտոսը փթթում է ու կորցնում բոլորը՝ ինչ որ ունի։ Նա չի ուզում մնալ չբացված հավերժ մշուշում>>։

<<Ա՜խ, ոչ, ընկեր իմ, մութն են խոսքերդ , քեզ չեմ հասկանում>>։

40

Ես այնքան եմ քեզ մնաս բարով ասելու՝ կասկածի ժպիտն է օձանում քո աչքերում։

Ես այնքան հաճախ եմ այպես արել, որ դու կարծում ես, թե շուտով կդառնամ։

Ճիշտն ասած, ես էլ եմ կասկածում քեզ վրա։

Որովհետև նորից ու նորից վերադառնում են օրերը գարնան, լիալուսինը հրաժեշտ է տալիս ու կրկին գալիս է մեզ մոտ, վերստին փթթում են ծաղկունքը և տարեցտարի շիկնում են իրենց ճյուղերի վրա, թերևս ել էլ բաժանվում եմ քեզնից միայն նրա համար, որ նորից ետ դառնամ։

Բայց մի պահ զսպիր այդ պատրանքը, մի վրդովվիր այն բիրտ շտապով։

Երբ ես ասում եմ ընդմիշտ բաժանվում եմ քեզնից, ընդունիր սա որպես ճշմարտություն, ու թող արցունքի մլար մշուծը մի պահ խորացնի աչքերիդ մութ շրջանակը։

Իսկ հետո՝ երբ ես նորից ետ դառնամ, ժպտամեղուշ հրճվանքով, ինչպես միայն դու ես ժպտում։

46

Ձգեցիր ինձ ու գնացիր քո ճամփով։

Ես մտածեցի՝ թե պետք է ողբալ քեզ համար ու պահել հոգուս մեջ միայն քո դեմքը ընտելացած՝ երգերի ոսկե հյուսկենով;

Բայց, ավա՜ղ, դու խեղկատակ բախտ, չէ՞ որ ժամանակն այնքան կարճ է։

Տարեցտարի թոշնում է ջահելությունը, սլանում են օրերը գարնան, ծաղիկներն էլ այնքան են քնքուշ  ու նուրբ, որ մեռնում են առանց պատճառի, իսկ կյանքը- ինձ մի իմաստում է ասել-կյանքը լոտոսի ցողի կաթիլ է միայն։

Եվ այս ամենը մոռանում ու թիկունքն ինձ դարձնող կնո՞ջ հետևից մտիկ տամ։

Դա կլիներ և անմիտ, և կոպիտ, չէ՞ որ ժամանակն այնքան կարճ է։

Դե, եկեք, իմ անձրևոտ գիշերներ, ձեր հարվածող ոտքերով։ Ժպտա դու, իմ ոսկի աշուն։

Եկ, անհոգ ու կամշոտ ապրիլ՝ շռայլիր համբույրներդ։

Եկ և դու, դու էլ, եկ նույնպես և դու։

Դուք գիտեք, սիրելիք, որ մենք մահկանացու ենք։ Մի՞թե խելացի է սիրտը կոտրել՝ կնոջ պատճառով, որ մեզ չի սիրում։

Չէ՞ որ ժամանակն այնքան կարճ է։

Քաղցր է նստել անկյունում, խորհել ու երգել հանգերով, որ քո մեջ է իմ ամբողջ աշխարհը։

Հերոսություն է՝ գրկախառնվել վշտի հետ, փայփայել նրան ու սփոփանքը մերժել։

Բայց ահա կրկին մի մատաղ դեմք երևում է իմ դռան մոտ և իր ակնապարար հայացքը հառում է աչքերիս։

Էլ ինձ անելու բան ոչինչ չի մնում. Միայն թե սրբեմ արցունքս ու երգեմ նոր եղանակով…

Չէ՞ որ ժամանակն այնքան կարճ է։

52

Ինչու ճրագը հանգավ։

Ես ծածկեցի նրան իմ ծածկոցով, որ քամուց պաշտպանեմ, դրա համար էլ ճրագը հանգավ։

Ծաղիկն ինչու՞ թառամեց։

Ես անհագ սիրով նրան կրծքիս սեղմեցի, դրա համար էլ ծաղիկը թառամեց։

Ինչու՞ լռեց առուն։

Ես պատվար շինեցի նրա վրա, որ նա ինձ ծառայի, ուստի և լռեց առուն։

Ինչու՞ կտրվեց քնարի լարը։

Ես ուզեցի, որ նա իր ուժից վեր ձայն հանի, դրա համար էլ կտրվեց լարը։

58

Մի առավոտ մի կույր աղջիկ լոտոսի տերևով պարուրած մի ծաղկյա հյուսկեն տվեց ինձ ծածկոցի մեջ։

Ես այն փաթաթեցի պարանոցի շուրջը, ու փայլեցին արցունքներն իմ աչքերում։

Ես համբուրեցի աղջկան ու ասացի.

<<Կույր ես դու, ինչպես իրենք ծաղիկները։ Դու ինքդ էլ չգիտես, թե որքան սիրուն է քո նվերը>>։

75

Մի մարդ, որ ճգնավոր էր ուզում դառնալ, կես-գիշերին աաց.

<<Հասել է ժամը, որ ես թողնեմ տունս ու գնամ որոնեմ աստծուն։ Ա՜խ, ով՞ էր այսքան ժամանակ ինձ պահում այստեղ՝ մոլորության մեջ>>։

<<Ես>>-շշնջաց աստված, բայց մարդու ականջները փակ էին։ ԱՆկողնի մի ծայրում խաղաղ պառկած էր կինը՝ քնած մանուկը ծոցին։

<<Ո՞վ ես դու, որ այսքան ժամանակ ինձ հիմարացրիր ու խաբեցիր>>- ասաց մարդը։

Ձայնը նորից ասաց. <<Ես աստվածն եմ>>, բայց մարդը չլսեց;

Հանկարծ երեխան լաց եղավ քանի մեջ ու ավելի հպվեց մորը։

Եվ հրամայեց աստված՝ <<Սպասիր, պանդոյր, մի լքիր քո տունը>>,  նա կրկին չլսեց։

Ու Աստված դառնորեն հառաչեց.

<<Ինչո՞ւ է ծառաս ինձ լքում և գնում որոնելու ինձ>>։

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: