- Դուրս գրել անհասկանալի բառերն ու բացատրել
- 2. Անել ձայնագրություն կամ տեսաֆիլմ՝ համապատասխան նկարաշարերով:
Մի խառնեք մեզ ձեր վայրի, արջի ցեղերին,-
Մեր երկիրը ավերված, բայց սուրբ է և հին:
Որպես լեռն է մեր պայծառ, տեսել հազար ձյուն,
Այնպես նոր չեն մեզ համար դավ ու դառնություն:
Բաբելոնն է եղել մեր ախոյանը՝ տե’ս-
Անհետ կորել, անցել է — չար մշուշի պես:
Ասորիքն է եղել մեր թշնամին — ահա’
Դաշտ է տեղը և չըկա քար քարի վրա:
Ամրակուռ է մեր հոգին — դարերի զավակ
Շատ է տեսել մեր սիրտը ավեր ու կրակ:
Շատ է տեսել երկիրն իմ ցավ ու արհավիրք.
Լաց է այնտեղ ամեն երգ և ողբ ամեն գիրք:
Գերված ենք մենք, ո’չ ստրուկ — գերված մի արծիվ,
Չարության դեմ վեհսիրտ միշտ, վատի դեմ ազնիվ:
Բարբարոսներ շատ կըգան ու կանցնեն անհետ,
Արքայական խոսքը մեր կըմնա հավետ:
Չի հասկանա ձեր հոգին և ծույլ, և օտար,
Տաճար է մեր երկիրը, սուրբ է ամեն քար:
Եգիպտական բուրգերը փոշի կըդառնան,
Արևի պես, երկի’ր իմ, կըվառվես վառման:
Որպես Փյունիկ կրակից կելնես, կելնես նոր
Գեղեցկությամբ ու փառքով վառ ու լուսավոր:
Արիացի’ր, սի’րտ իմ, ե’լ հավատով տոկուն,
Կանգնի’ր հպարտ որպես լույս լեռն է մեր կանգուն:
Նախագծեր
- «Թարգմանում ենք» ամսագիր
- «Չաչանակ» մեդիա-բլոգ
- «Գրաբար» ամսագիր
- տեսագրել բանաստեղծություններ, գեղարվեստական այլ հատվածներ
- օրագիր, պատումներ. իմ քայլը
- առաջարկում եմ կարդալ
- ռադիոնյութերի, տեսանյութերի ստեղծում
- ռադիոթատրոն
- գրաբարյան ընթերցումներ
- կարդում և ձայնագրում ենք տարբեր բանաստեղծների բանաստեղծություններ
- հարցազրույցներ
- մենախոսություններ տարբեր թեմաների շուրջ
- անհատական, ընտանեկան ռադիո, տեսաֆիլմ
- շարադրել մտքերը տարբեր թեմաներով
- թարգմանություններ /ռուսերենից, անգլերենից…
- ընթերցած նյութի վերլուծություն (ոչ միայն գեղարվեստական)
- այլ նախագծեր