Перейти к содержимому
06/05/2018 / marietsimonyan

2 (մայիսի)

IMG_81221. Ուղղակի խոսքը դարձրո´ւ անուղղակի:

1. Մայրս ինձ հարցրեց.

—      Որտե՞ղ ես պահել  մեր կախարդական շղթան:

2. Աղվեսն ագռավին խնդրեց.

—      Ագռա՜վ քույրիկ, երգի’ր, որովհետև շատ լավ ես երգում:

3. Արջն աղվեսին ասում էր.

—      Դու աշխարհի ամենասիրուն աղվեսն ես:

4. Պապս ասաց.

—      Իմ իմացած միակ լեզուն հայերենն է:

Եղբայրս ասաց.

—      Ես շատ լավ էլ խոսում եմ ծառ ու ծաղկի հետ էլ, կենդանիների հետ էլ:

5. Տղան ասաց.

—      Չգիտեմ, նրանք քանի լեզու գիտեն, բայց իմ հայերենը շատ լավ հասկանում են:

3. Ինքդ գրի’ր ուրիշի ուղղակի խոսքով 5 նախադասություն և դրանք դարձրու անուղղակի:

2..Փոխադրել հատվածը.

Ձմեռն էանց, անձրեւք անցին եւ գնացեալ մեկնեցան: Ծաղիկք երեւեցան յերկրի մերում, ժամանակ եհաս հատանելոյ, ձայն տատրակի լսելի եղեւ յերկրի մերում: Թզենի արձակեաց զբողբոջ իւր, որթք մեր ծաղկեալք ետուն զհոտս իւրեանց: Արի եկ, մերձաւոր իմ, գեղեցիկ իմ, աղաւնի իմ, եւ եկ դու: Երեւեցո ինձ զերեսս քո եւ լսելի արա ինձ զբարբառ. զի բարբառ քո քաղցր է, եւ տեսիլ քո գեղեցիկ:

Կարդա այսպես.

յերկրի — հերկրի

հատանելոյ — հատանելո

զբողբոջ — ըզբողբոջ

իւր — յուր

զհոտս — ըզհոտըս

իւրեանց — յուրյանց

զբարբառ — ըզբարբառ

 

Բառարան

էանց — անցավ

անձրեւք — անձրևներ (ը)

անցին — անցան

գնացեալ — գնացած, գնացել, գնալով (այստեղ` նաև գնացին)

մեկնեցան — մեկնեցին, հեռացան

ծաղիկք — ծաղիկներ (ը)

յերկրի մերում — մեր երկրում

եհաս — հասավ

հատանելոյ — էտելու

ձայն տատրակի — տատրակի ձայն (ը)

զբողբոջ իւր — իր բողբոջը

որթք մեր ծաղկեալք — մեր ծաղկած որթերը

ետուն — տվեցին

զհոտս իւրեանց — իրենց հոտերը` բույրերը

արի — վեր կաց

երեւեցո — երևեցրու, ցույց տուր

զերեսս քո — քո երեսը

զբարբառ քո — քո խոսքը

տեսիլ քո — քո տեսքը

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: