Սիրելի սովորող, ամառը ընթերցելու ամենալավ ժամանակն է : Քեզ առաջարկում եմ ընթերցանության ցանկ: : Բայց իհարկե կարող ես ընթերցել գրքեր քո ազատ ընտրությամբ, ոչ առաջարկված շարքից:
1. Կարդալիս խնդրում եմ քո բլոգում.
- առանձնացնել դուր եկած հատվածները
- հնարավորին չափ համառոտ (10-15 նախադասությամբ) գրել սյուժեն
- ներկայացնել հեղինակի ասելիքը
- հիմնավորված ներկայացնել կարծիքդ կարդացածդ գործի մասին
Կարող ես նաև ենթակայքում քննարկում կազմակերպել:
Ընթերցանության համար առաջարկվող նյութեր.
6-րդ դասարան
Փոքրիկ իշխանը — Անտուան դը Սենտ Էքզյուպերի
Կոնան Դոյլ — Նոթեր Շերլոկ Հոլմսի մասին
Երեքը մի նավակում՝ չհաշված շունը — Ջերոմ. Ք. Ջերոմ
Մարդկային կատակերգություն — Վիլյամ Սարոյան
10-րդ դասարան
Տարեկանի արտում՝ անդունդի եզրին — Ջ. Սելինջեր
Ջոնաթան Լիվինգսթոն անունով ճայը- Ռիչարդ Բախ
Կարող ես կարդալ նաև ըստ քո ընտրության՝ անելով տրված առաջադրանքները:
2. Քո բլոգում պատմիր քո օրերի մասին (օրագիր)՝ հնարավորին չափ հետաքրքիր, կենդանի ոճով:
3. Եթե արձակուրդդ անցկացնում ես գյուղում կամ քաղաքից դուրս մեկ այլ վայրում, ներկայացրու.
- տարածքը, միջավայրը, բնությունը, մշակութային կառույցները…
- բնակիչների բարբառը, խոսվածքը, սովորույթները, ծեսերը…
- նոր ընկերներին, բարեկամներին…
- հետաքրքիր իրադարձությունները, դեպքերը…
4. Կարող ես անել ձայնագրություններ, տեսաֆիլմեր, նկարաշարեր:
5. Ձայնագրիր նաև նոր սովորած բանաստեղծությունները, ներկայացրու ռադիոթատրոն:
Քեզ ստեղծագործ ամառ եմ ցանկանում: