IMG_0300Ես 7-րդ դասարանցի Գևորգ Տեր-Թորոսյանի ուղեկցողն եմ: Գևորգի հետ սկսել ենք աշխատել այս ուսումնական տարվանից: Սա Գևորգի բլոգն է:
Որքանո՞վ է կարևոր ուղեցորդի դերը: Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող տարբեր խնդիրներով երեխաների կրթությունը հանրակրթական դպրոցներում իրականացնելիս հաճախ առաջ են գալիս մի շարք խնդիրներ, որոնցից շատերը ի վնաս են հենց երեխային, այնուհետև այն միջավայրին, որտեղ գտնվում է երեխան` դասընկերներին, դասավանդողներին:
Այդ խնդիրներից են` երեխայի անկանոն վարքը, որը հաճախ շեղում է մնացած երեխաներին դասապրոցեսից, ագրեսիվության դրսևորումը, կռիվների հրահրումը, դասերին բավարար չափով ինտեգրված չլինելը և մի շարք խնդիրներ: Այս ամենից խուսափելու, երեխաների կրթությունը ճիշտ և արդյունավետ կազմակերպելու համար երեխաներին անհրաժեշտ է օգնող որևէ ուժ` ուղեկցորդ, այս դեպքում ուղեկցորդը կարող է լինել, թե երեխայի մայրը, թե տատիկը, թե պարզապես հատուկ մասնագետ: Ուղեկցորդի առկայությունը կարող է միայն դրական ազդեցություն ունենալ: Ուղեկցորդը երեխային կենտրոնացնում է և ներառում է դասապրոցեսում, օգնում է երեխային հասկանալ դասավանդողների հրահանգները և կատարել տրված առաջադրանքները, իհարկե երեխայի կարողությունների սահմաններում: Ուղեկցորդը ստեղծում է բոլոր հնարավորությունները, որպեսզի երեխան ինտեգրվի ոչ միայն դասապրոցեսում, այլ նաև դասընկերների հետ լինի ակտիվ շփման մեջ։ Միջավայրում դրսևորի իրեն, շփվի։ Իր կարողությունների չափով մասնակցի իր դասընկերների կողմից կազմակերպված, նախաձեռնած յուրաքանչյուր խաղի։ Ինքս փորձում եմ երեխային ոչ մի կերպ չառանձնացնել իր դասընկերներից, անընդհատ ոգևորելով, ցույց եմ տալիս, որ ինքն էլ ունի հավասար հնարավորությունները և ինքն էլ կարող է և ունակ է ամեն ինչի։ Ուղեկցորդը նաև օգնող ուժ է համարվում դասավանդողի համար, քանի որ դասավանդողը չի կարող միանգամից աշխատել և ողջ դասարանի հետ և հատուկ կարիք ունեցող երեխայի հետ, ընդ որում այդ երեխաներին պետք է հստակորեն, հաճախ մի քանի անգամ տրվի հրահանգ, և ուսուցումը պետք է իրականացվի հատուկ անհատական ուսումնական պլանով, ստացվում է դասավանդողը միանգամից պետք է աշխատի մի քանի պլանով, ինչը գործնականում շատ դժվար է: Ուստի ուղեկցորդի դերը շատ կարևոր է և անհրաժեշտ է, որպեսզի բոլոր երեխաները ունենան հավասար կրթության հնարավորություններ։ Կրթության առաձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթությունը ճիշտ կազմակերպելու համար ունեմ մի քանի առաջարկներ։ Առաջարկս հետևյալն է՝ պատմողական առարկաների՝ պատմության, ֆիզիկայի,քիմիայի դասերը փոխարինվեն լողի դասերով, ձիարշավարան հաճախելով, պարի, երգի դասերով։ Մեծ տեղ տրվի նաև տեխնոլոգիա առարկային։ Քանի որ երեխայի մոտ պատմելու ընթացքում առաջ են գալիս մի շարք դժվարություններ, դասը այդքան էլ չի հետաքրքրում երեխային և երեխան ինտեգրված չի լինում, անընդհատ շեղվում է, այդ իսկ պատճառով դա կարելի է փոխարինել այնսպիսի դասերով, որոնք երեխային ամբողջությամբ կհետաքրքրեն, երեխան ոգևորված կմասնակցի ու կօգտագործի ողջ ներուժը։ Առաջարկվող առարկանների ավելի լայն շրջանակով ուսումնասիրելը երեխայի մոտ կարող է բացահայտել այնպիսի կարողություններ և հմտություններ, որոնք չեն բացահայտվում պատմության, ֆիզիկայի, քիմիայի դասաժամերին։  Կարևոր է ճիշտ կազմել անհատական ուսումնական պլանը, որպեսզի հատուկ կարիքներ ունեցող երեխան մեծ սիրով և ցանկությամբ հաճախի դպրոց, ինտեգրվի միջավայրում, իրեն զգա դասարանի լիարժեք մասնիկ՝ սովորող։Բացահայտի իր ողջ ներուժը, կարողությունները և դրանք օգտագործի ի օգուտ իրեն և իր շրջապատի։