IMG_0461Մայր դպրոց, «Տիգրան Հայրապետյան» գրադարան, ժամը՝ 14.00

  1. Պատումներին ներկայացվող պահանջներ
  2. Անմիջականությունը որպես պատումին ներկայացվող առաջին պայման
  3. Թաքնված տեսախցիկ
  4. Մայրենի խոսքի մշակմանն ուղղված աշխատանքներ

Օրինակներ՝

#Մանեիբոցեր
-Մամա, տղաները յուբկա չեն հագնում չէ?
-մեկ-մեկ հագնում են
-մամա, յուբկա
-հա, Մանե ջան, մեկ-մեկ հագնում են։ Օրինակ երկիր կա, որտեղ տղաների շորը յուբկան ա։
-գոնե շորտիկ-յուբկա էլի մամա, կամ թող լաաայն շորտիկ հագնեն, ասեն յուբկա ա։

Մասնակիցներ

  • Հայրոյան Աննա
  • Հեքիմյան Մարգարիտա
  • Ուզունյան Արև
  • Առաքելյան Լիլիթ
  • Ավետիսյան Անուշ
  • Թորոսյան Գայանե
  • Անտոնյան Ինգա
  • Ամիրխանյան Անահիտ
  • Քարաջյան Սաթեն
  • Եղիազարյան Արմինե
  • Տերտերյան Էմմա
  • Գևորգյան Սաթեն

Պատումներ

Հասմիկ Նազարյան- 2,5տարեկանների խմբերում կարելի է շատ բաների մասին խոսել,բայց ուզում եմ կանգ առնել մի շատ կարևոր հանգամանքի վրա։Մենք այդ տարիքի երեխաների հետ աշխատելիս փորձում ենք խմբասենյակում նրանց հեռու պահել համակարգիչներց, հեռախոսներից, պլանշետներից, այնպես ենք անում, որ իրենց օրն ավելի շատ հագեցած լինի զարգացնող խաղերով, հանգիստ միջավայր ենք ստեղծում նրանց համար, քունը կազմակերպվում է երաժշտության ներքո։ Սակայն դրան հակառակ՝ ծնողը երեխային տանը նստեցնում է համակարգչի կամ հեռախոսի առջև, պատճառաբանելով, որ՝ չնստեցնեմ կլացի, չի ուտի. անգամ գիշերանոթ նստեցնելուց են մուլտֆիլմ միացնում։ Ւսկ հյուր ունենալու կամ գնալու դեպքում ամենալավ միջոցն է երեխային լռեցնելու(ոտքի տակից հեռացնելու)։Երբեմն մեզ էլ են հորդորում, եթե կլացի մի բան դրեք թող նայի՝ ձեզ չխանգարի։ Նման հարցերում նույնպես պետք է ծնողի հետ համագործակցել։Օրինակ՝ մեր խմբի Հեսուն պարտեզ ընդունվելու ժամանակ չուներ խոսք, բայց անընդհատ ասում էր մուտֆիլմերում հնչվող անգլերենի աղավաղված բառեր։ Խոսեցինք մայրիկի հետ, խնդրեցինք՝ երեխայի համար մուլտֆիլմեր չմիացնել: Նրա հայերեն խոսքը սկսեց միանգամից զարգանալ։ Հիմա խումբ մտնող մարդուն առաջինը Հեսուն է մոտենում և բարի րուս ասում։

Լիլիթ Առաքելյան-Նախակրթարան հաճախում են շատ տարբեր երեխաներ։ Նրանցից յուրաքանյուրն էլ անհատականություններ են, հետաքրքիր ու բովանդակալից են իրենց եսով։
Երեխայի հետ աշխատանքը մարդուն ստիպում է մոռանալ առօրյան և լիովին նվիրվել աշխատանքին ու երեխաներին։
Մի քանի օր առաջ երեխաների հետ նստածնախաճաշում էինք։ Սաներից՝ ամենափոքրը չի սիրում նստել և անընդհատ խմբում պտտվում է։ Այդ օրը նա նստած թեյ էր խմում, հանկարծ վեր կացավ, դանդաղ քայլերով ու մեկ-մեկ ետ նայելով սկսեց քայլել դեպի խմբասենյակի մեջտեղում գտնվող սյունը, հասնելով սյունին նա վազքով անցավ դեպի սյունի ետևը։
Նա ուղակի սիրում է խաղալ։ Եվ ես մտածված քայլեցի դեպի այդ սյունը, մոտացա տղային, նա քմծիծաղ տալով նայեց դեմքիս և
-Ծիկ, Լիլիտ։
Այդպես է անվանում ինձ,  2 տարեկան՝ Գոգչյան Վաչեն։
Նա շատ է սիրոմ այդ խաղը խաղալ, մենք խմբում, ոչ միայն Վաչեի, այլ մյուս փոքրիկների հետ նույնպես խաղում ենք այդ խաղը։

Անի Գրիգորյան-Միշտ սիրել եմ նկարչությունը, ինձ համար դա մի ուրիշ աշխարհ է եղել`հույզերն ու ապրումները, եսն ու առանձնահատկությունը արտահայտելու մրջոց: Մինչ կրթահամալիրում աշխատելը նկարչությունը ինձ համար եղել է մատիտով, վրձինով, գուաշով: Բայց կրթահամալիրում աշխատելու ընթացքում ինձ համար բացահայտում եղավ այլընտրանքային նկարչությունը` նկարչության գործիք դարձնելով ձեռքի տակ եղած ցանկացած իր: Ամեն անգամ այլընտրանքային նկարչությունից հետո մտածում ես էլ ինչ այլ ընտրանք կա նկարչության`նոր մտքերով, նոր ոգով…

Եվ միշտ գալիս եմ նույն եզրահանգման` մարդու միտքն ու երևակայությունն անսահման է…

Աննա Հայրոյան-

Տարատարիք խմբում չկա սահմանափակում…  նույնիսկ դաստիարակի երեխան է իր հետ ,նույն խմբում:3 տարեկան քույր ու 4,5 տարեկան եղբայրն էլ են նույն խմբում: Իմ դիտարկման արդյունքում դժվարանում եմ կտրուկ քայլեր առաջարկել:Դաստիարակ մայրիկներին էլ եմ հասկանում և ընդունում .<<Պարտեզում աշխատես ու քո երեխան քո աչքի առաջ չլինի՞ >>:Իմ խմբում Հասմիկ Նազարյանի տղան՝ Արսենը, 4 տարեկան բանիմաց և խելացի է, ոչ մի ծնող չի իմացել, որ  դաստիարակի  երեխան է, բայց մի անգամ 3,5տարեկան Հեսուն  ընկեր  Հասմիկին ասաց.

-Մամա,մամա…

Հայրիկն էլ փորձեց ուղղել, բայց ընկեր Հասմիկը բացատրեց.

-Որ իմ տղան ասում է մամա, Հեսուն էլ է ասում:

4 տարեկան Լիլյան լացելով ասում է մայրիկին.

-Ոնց է Արսենի մայրիկը մեր խմբում աշխատում, դու էլ աշխատիր…

Կարծում եմ՝ այն երեխաները ,որ ծնողների հետ են եղել նույն խմբում, 5 տարեկանների խմբում  առանց մայրիկի դժվարությամբ են հարմարվելու:

Ամեն դպքում ինչքան էլ ինքնուրույնության մասին խոսենք, կախվածությունը մեծ է մայրիկ-դաստիարակի հետ:

4 տարեկան  Արսենը խաղում և մասնակցում է բոլոր գործունեությանը, բայց կարծում եմ, որ 2 -3 տարեկանները, եթե մայրիկի հետ են խմբում, կրկնակի են հոգնեցնում մայրիկ- դաստիարակին, սկսած 2 տարեկան երեխայի խանդից:

Շատ կցանկանայի կարդալ  դաստիարակ- մայրիկների կարծիքները, որ իրենց երեխաները խմբում են:

Հիմա էլ ուզում եմ պատմել իմ խմբի քույր ու եղբայր Գրիգորի և Յանայի մասին:

Գրիգորը 4 տարեկան էր, երբ 2,5 տարեկան Յանան եկավ եղբոր խումբ:Նախքան Յանայի պարտեզ գալը, բազմիցս զրուցել էինք մայրիկի հետ…

-Ծնողը դուք եք,ձեր ընտրությունն է, բայց կարող եք կողքի խումբն էլ փորձեք, հնարավոր է Գրիգորի ուշադրությունն ամբողջ օրը իր քույրիկը լինի, կամ էլ հակառակը: Մայրիկիի միակ անհանգստությունը այն էր, որ Յանան պարտեզ գալուց չլացի: Հիմա Յանան և Գրիգորը նույն խմբում են: Եղբայրը շատ ուշադիր է Յանայի նկատմամբ,աստիճանները իջնելուց ձեռքն է բռնում, միշտ քույրիկի կողքն է նստում, հողաթափերը հագցնում : Իսկ գիտե՞ք՝  Յանան ի՞նչ է անում, իրեն դնում է  իսկական թագուհու  տեղ: Կարող է ժամերով նստել Գրիգորի կողքը և ոչ մեկի հետ չխաղա:Շատ հնարավոր է որևէ մեկի հետ Յանան խաղա, եղբայրը մեջ ընկնի:

 

Ինգա Անտոնյան- Մեր սաները շատ տարբե են, նրանք կարողանում են իրենց մտածածն ու տեսածի մասին ազատ արտահայտվել: Նրանց մասին կարող ես անվերջ խոսել ու խոսել:
Մի անգամ նստած միրգ էին ուտում մեկը միյուսի հետ սկսեց վիճել:
Արեգ- ինչ ես ինձ տենց նայում
Էլեն- լավ եմ անում, բա ինչի ես խնձորը լպստելով ուտում
Արեգ- իիա մամաիս կասեմ, հիմա մամաս մեծացելա էլ փոքր չի, չես հասկանում
Ամեն օր ընկեր Անահիտը Վահանին կոնֆետ է տալիս: Վահանը առավոտյան եկավ պարտեզ ու ասաց.- ըկեր Ինգա գնամ Անայիտին բան ասեմ ու գամ: Վազեց Անահիտի խումբ դռան մոտից գոռաց.
Անայիտ դարակիտ մեջ կակա ունես հաա, կտաս Հայանը ուտի:

Քանի որ մեր շատ սիրելի Վահանը շատ-շատ է կոնֆետ սիրում ուտել, ես էլ չեմ կարողանում մերժել որոշեցի եսպես նրան շեղել:
Մի անգամ էլ աչքը ընկավ կոնֆետի տուփին, ասեց էլի տուր ասացի Վահան ջան մեջը կոնֆետ չի դեղ ա, մտածկոտ հայացքով նայեց ինձ ու սկսեց ստից հազալով խոսել, ընկեր Ինգա ես էլ եմ հիվանդ ինձ էլ դեղ տուր հմեմ:

 

Բուրաստան Օսիպովա-Աշխատելով 2-4տարեկան երեխաների հետ, բազմիցս նկատել և ողջունել եմ սաների այն տեսակը, այն խումբը  ովքեր առանձնանում են ինենց  ինքնուրույնությամբ: Այդ փոքրիկ խումբը միշտ տարբերովող է իր արագ կողմնորոշությամբ, արագ գործելաոճով և միշտ առաջինը լինելու ձգտումով: Անշուշտ երեխայի ինքնուրույնությունը գալիս է տանից`ծնողից: Նախակրթարանում այդ խումը առանձնանում է իրենց ընկերների հանդեպ ցուցաբերած ուշադրությունից, հոգատարությունից, միջավայրի հանդեպ ցուցաբերած վերաբերմունքից:

Անահիտ Ամիրխանյան- Միքայել Անտոնիոն, ով Հայաստան էր եկել Իտալիայից, արդեն հարմարվել և ձեռք է բերել ընկերներ նախակրթարանում։ Նա օգտվում է հետադարձ երթուղուց, բայց դժվարությամբ էինք նրան ճանապարհում, քանի որ երթուղայինով չէր ուզում գնալ։ Մի գեղեցիկ օր ամեն ինչ փոխվեց, երբ նրա ընկերներից Նատալին սկսեց երթուղայինով տուն գնալ։ Միքայելն արդեն ուրախ և հաճույքով էր գնում տուն, քանի որ Նատալին նրա հետ էր։ Մի քանի օր անց, երբ նորից պատրաստվում էինք սաներին ճանապարհել տուն, երկուսն էլ սովորականի նման գնացին պատրաստվելու։ Բայց Նատալիին ասացի, որ երթուղայինով չի գնալու, այլ մայրիկն է վերցնելու նրան։ Միքայելի դեմքի ժպիտը խամրեց, դեմքը խոժոռվեց և սկսեց լաց լինել։ Ինչքան փորձեցինք հանգստացնել ավելի բարձր էլ լալիս։ Բացատրելուց հետո, թե ինչու Նատալին երթուղայինով չի գնում տուն, մի քիչ հանդարտվեց և մենակ գնաց։ Մի քանի րոպե անց եկավ Նատալիի մայրիկը և նրանք գնացին։ Երթուղայինի մոտ Միքայելը Նատալիին տեսնելուն պես նորից սկսում է լաց լինել։ Նատալին բարձրանում է երթուղային, կոնֆետ է տալիս իր ընկերոջը, գրկում, համբուրում է և ասում.

-Մի լացի Միկ, մամայիս կասեմ, որ վաղը թողնի ես էլ քո հետ գամ տրանսպորտով, չլացես հա, դու մեծ տղա ես, ես հեսա մամայիս կասեմ։

Արմինե Եղիազարյան-Հաճախ ինձ անծանոթ մարդիկ հարցնում են, թե ինչպիսի ուսուցում ենք իրականացնում։ Մտեք խմբասենյակներ և կհասկանաք, որ ուտելուց հետո ափսեն լվացարանում դնելը, զուգարանից հետո լվացվելը, անկողիները բացելուց դաստիարակին պատրաստակամ օգնելը, միմյանց քնեցնելը, դա հենց ուսուցման արդյունք է։ Պատրաստակամություն, պատասխանատվություն, իրար հանդեպ ուշադիր լինելն ու օգնելը, սովորող_սովորեցնող համակարգն է, անժամկետ նախագիծ, իրականացվում է ամեն օր, օրվա դիտարկումների արդյունքում , ֆիքսում ենք, որ բալիկի մոտ զարգացումն ինչ փուլերով է առաջ գնում։

Ելենա Ղուլոյան- Մեկ օրվա դիտարկումից եկա այն եզրահանգման, որ տան և պարտեզի կենցաղային վրիպակները կարող են տանից հասնել պարտեզ, պարտեզից` տուն: Ապացույցը փոքրիկ Էմիի կրկնօրինակում է ինձ կամ թե ինչ է կատարվում պարտեզում, ում հետ է խաղում և ով է իր ընկերը: Անգամ եթե երեխան լալիս է, չի խոսում կամ չի մասնակցում խաղին. դա չի նշանակում, որ նա ուշադիր չէ, այլ նա շրջապատող ամեն ինչ իրենն է դարձնում: Այստեղից կարող ենք եզրակացնել, որ դաստիարակը և ծնողը իրենց անձով օրինակ են հանդիսանում երեխայի համար:

Արմենուհի Խաչատրյան- Երեխաները տարբեր են և յուրովի:Ամեն մեկին պետք է ցուցաբերել առանձնահատուկ վերաբերմունք :Կոնկրետ քնի մասին կարող եմ ասել, որ կան երեխաներ երբ միացնում ենք երաժշտությունը , նրանք արդեն հասկանում են , որ քնի ժամն է և քնում են :Արեգը օրինակ , նստում է անկողնու մեջ ու կանչում.

-Արմինեեե~, Արմինեեե ~ արի կողքս:

-Պառկիր գալիս եմ :

-Չէ մինչև չգաս մոտս , չեմ պառկի: Ու այդպես էլ անում է, պառկում եմ կողքին , նոր քնում է, բայց վա~յ եթե արթնանա ու կողքին չլինեմ …

-Արմի’նե, ուր ես գնացել (լացակումած):

Սաթեն Գևորգյան-Օրվա վերջում՝ սաներին տուն ճանապարհելիս,սաներից Դավթի և իր մայրիկի միջև եղավ հետևյալ երկխոսությունը.

-Դավիթ, արագացրու, շուտ դուրս գանք, որպեսզի ընկեր Սաթենն էլ տուն գնա,

-ասաց մայրիկը:

-Մամ,իսկ ընկեր Սաթենը էստեղ չի՞ ապրում, երբ առավոտյան շուտ գալիս ենք նա արդեն պարտեզում է,

-ասաց Դավիթը:

— Չէ, Դավիթ ջան, նա էլ պետք է իր տուն գնա:

-Է հ՜, մամ, դու չգիտես, ինքը էստեղ է ապրում:

Վարդուհի Օսիպովա- Բոլորս էլ գիտենք, թե ինչպիսի նուրբ հոքեբանություն ունի երեխան։ Իմ աշխատանքային փորձից ելնելով հասկացել եմ մի բան։ Ամեն երեխայի պետք է վերաբերվել առանձնահատուկ ընդունելով իր բնավորությունն ու ամենակարևոր խոսքն ու ցանկությունը։ Երեխային գործունեության մեջ ներգրավելու լավագույն միջոցը խաղն է։ Նա կարող է չցանկանա մասնակցել որևէ գործունեության, եթե դա իրեն պարտադրվի, իսկ նույն գործունեությունը խաղի միջոցով կազմակերպելով երեխան սահուն ձևով ընդգրկվում է աշխատանքի մեջ։ Ինչպես հաճախ նշվում է մանկավարժի աշխատանքն համարվում է ամենաբարդ աշխատանքներից մեկը։ Ըստ իս մանկավարժ լինելու համար ամենակարևոր պայմանը այդ բաժնում սովորել և դիպլոմ ձեռք բերելը չէ։ Կարևոր է մանկավարժի հոգի ունենալ։ Պետք է սիրես երեխաների հետ շբվել և աշխատելը, լսես, ընդունես և հասկանաս երեխային, պետք է ուղղակի մանկանաս նրանց հետ։ Հանգիստ, ջերմ ու միաժամանակ մանկական խենթ մթնոլորտում աշխատես։ Ես սիրում եմ իմ աշխատանքը։

Սոնա Կարապետյան-Լինայի ինքնուրույնություն

Լինա Ճաղարյանը արդեն 3 տարեկան է, բայց հաճախում է պարտեզ ծծակով և ոչինչ չի անում ինքնուրույն: Բայց երբ գալիս է պարտեզ, ինքնակամ հանում է ծծակը բերանից և դնում է իր պայուսակի մեջ: Վերջին շաբաթվա ընթացքում նկատելի էր դառնում Լինայի ինքնուրույնությունը՝ կոշիկները հանել և հագնել, բաճկոնը հանել և կախել: Շաբաթվա վերջում, երբ պատրաստվում էինք քնելու, հաճախ է լինում, որ շատ փոքրիկների մենք ենք օգնում արագ հանվելու և գիշերազգեստ հագնելու ընթացքում, այդ թվում նաև Լինային, բայց Լինան մեզ զարմացրեց. նա արդեն հանել էր իր տաբատը և ձեռքին բռնած վազում էր իմ կողմ: Մոռացա նաև նշել, որ Լինան այս ընթացքում ավելի մտերիմ էր դարձել Եվայի և Սոֆիայի հետ, և դա է նպաստել, որ նա ինքնուրույն հանել էր իր տաբատը: Նա տեսել էր, որ իր ընկերները դա անում էին ինքնուրույն և կրկնել էր:

Անուշ Ավետիսյան-Գագու տիդա խաղանք Այսօր ես կպատմեմ իմ խմբի չարաճճի սաներից երկուսի՝ Հայկի և Գագուլի առօրյայից մի դրվագ: Իմ այս երկու սաները երբեք նստած չեն խաղում: Վազվզում են, թռվռում, չուկ-չուկով(գնացքով) խաղում: Բայց ուրբաթ օրը, երբ բոլորին ասացի.《Հիմա նստում ենք հարթակին, որ հեքիաթների դղյակը պատրաստենք լեգոներով》, աչքս ընկավ Հայկոյին. նա միանգամից նստեց և անգամ նստած տեղից իր ընկեր Գագուլին ասաց. -Գագու տիդա խաղանք: Զարմանալին այն էր , որ երբ նա այդ ամենը ասում էր, նայում էր ինձ, և հավատացեք՝ Գագուլն էլ նստեց:

Սաթեն Քարաջյան-Որպես շաբաթվա պատում ես նախընտրեցի այս անգամ խոսել այն մասին, թե ինչ հաճույքով են սաները խաղում հասարակ իրերի հետ ինչպես օրինակ մրգերն են։Մենք այս շաբաթ մրգերով պատրաստել էինք պատկերներ,որը հետո վերածեցինք հեքիաթի։Շատ հետաքրքիր և զարմանալի էր երկու տարեկան Մարկի արձագանքները,ով չխոսելու հետ մեկտեղ կարողացավ մրգերի միջոցով փոխանցել իր մտածածը։

Էլյա Գրիգորյան-Մի օր, տերևանկարչությունից հետո, մինչ ես և ընկեր Անահիտը մաքրում էիք թափված գուաշը, երեխաները իրենց համար ներքնակներից քաղաք էին պատրաստել։ Մեծ տնակ էին պատրաստել, կողքից աստիճաններով բարձրանում էին ու սահելով իջնում։ Տնակը ուներ հայրիկ և մայրիկ, ովքեր էլ կարգավորում էին հերթով ու առանց հրմշտոցի սահելը։ Հեռախոսը վերցրեցի, մի փոքր հատված փորձեցի նկարել։ Երեխաները երբ տեսան, որ նկարում եմ, սկսեցին գժություններ անալ ու իրենց ստեղծած հետաքրքիր քաղաքը չկարողացանք նկարել։

Լուսինե Պետրոսյան-Այս շաբաթ մեր խմբով ունեինք ճամբորդություն, դեպի Թումանյանի անվան տիկնիկային թատրոն։ Դիտեցինք ՝ «Վինի Փու արջուկը» ներկայացումը։ Երևխաները կլանված և շատ ուշադիր լսում էին, որսում ամեն մի բառը, նույնիսկ ամենափոքրիկները լուրռ և ուշադիր լսում են։ Նման ճամփորդությունները շատ կարևոր են և արդյունավետ այս տարիքային խմբի երեխաների համար։

Էմմա Տերտերյան-Մանկավարժությունը դա զուտ մասնագիտություն չէ, յուրաքանչյուր դասատու չի կարող դառնալ մանկավարժ, նույնը նաև պարտեզում’ ամեն դաստիարակի կրթություն ստացած մարդ չի կարող աշխատել փոքր երեխաների հետ, քանզի ազնվորեն եկեք ընդունենք, որ դաստիարակի աշխատանքը համարվում է ամենաբարդ, ամենանուրբ և ամենավտանգավոր մասնագիտություններից: Չէ որ գործ ունենք նոր ձևավորվող մարդուկի հետ:Երեխաների հետ պետք է շփվել հավասարը հավասարի պես, լսել նրան և ամենակարևոր չխաբել, հենց երեխան սկսի վստահել ապա այլևս հաճույքով կգա պարտեզ: Ասածներիս վառ ապացույցը այս երեք ամիսներին խմբում կատարած ուսումնասիրություններս և վերլուծություններս են: Մանկավարժական փորձս և անձնական երեք երեխաներիս առկայությունը թույլ էր տալիս ընկալել և վերլուծել ստեղծված յուրաքանչյուր իրավիճակ: Խումբը նոր կազմավորված էր և սաների 90% երկու տարեկան փոքրիկ ավելի ճիշտ շատ փոքրիկ երեխաներ էին , որոնց կտրել էին իրենց միջավայրից և բերել էին մի նոր միջավայր և այդ ամենի հետ մեկ տեղ էլ ,,մաման չկա,, կամ աննկատ հեռացավ , կամ լացելով թողեց գնաց, կամ էլ ճիշտ է իրենք պայմանավորվել ին ,որ մայրիկը գնալու է, բայց երբ պահը եկավ ‘ երեխան միտքը փոխեց: Ստեղծված իրավիճակը շոկային էր և սթրեսային ինչպես փոքրիկների այնպես էլ ծնողների համար:

Քանի որ բնավորությամբ հանգիստ եմ, լավատես, չընկճվող և սթրեսակայուն և ոչ մի վայրկյան մտքովս չանցավ էլ, որ միգուցե չստացվի, միգուցե ետ կանգնեմ քանի դեռ ուշ չէ: Եկա այն եզրահանգման, որ երեխան հաճույքով, ուրախ և առանց լացի է հաճախում պարտեզ միայն այն ժամանակ երբ ծնողներն են դրան պատրաստ լինում: Երբ ծնողը բնազդաբար պատրաստ չի լինում թողնել իր ձագին երկու անծանոթ մարդկանց մոտ, ապա ենթագիտակցության մակարդակով այդ վախերն ու հույզերը փոխանցվում են իրենց երեխաներին: Իսկ երբ ծնողը արդեն պատրաստ է լինում թողնել և շատ հանգիստ խղճով գնալ , իրենց երեխաներն էլ են նման հանգստությամբ ընդունում բաժանումը: Այս երեք ամսում մենք հաղթահարեցինք բազում խոչընդոտներ, սակայն արդյունքը ավելի քան գոհացուցիչ է: Մեր խմբում այժմ տիրում է շատ խաղաղ, ուրախ տրամադրող մթնոլորտ: Նման խաղախ իրավիճակում մենք էլ ընկել ենք հունի մեջ, մեկը մյուսի ետևից իրականացնում ենք մեր ծրագրերն ու նախագծերը, սաները քիչ քիչ սկսում են խոսել, մասնակցել, երգել, արտասանել, հասկանում ենք իրար, վստահում և սիրում: Ամենատրամադրողն ու ոգևորիչն էլ այն է , երբ օրվա վերջում մի քիչ հոգնած նստում ես հարթակին շունչ առնելու’մի խումբ համովիկներ, մեկը մյուսին հերթ չտալով , գրկում և ամուր-ամուր համբուրում են քեզ:

Ամեն ինչ դեռ առջևում է…

Մարգարիտա Հեքիմյան-Երաժշտական հնչյունների աշխարհը յուրահատուկ է,ուստի երեխաներին այդ աշխարհի մասնակիցը դարձնելը պետք է ուրախություն ու հաճույք պատճառի նրանց:

Երաժշտությունը ունակությունների մի ողջ համալիր է,որոնցից ինչ-որ չափով անպայման կունենա երեխան:Կան երեխաներ,որոնք լավ լսում և զգում են երաժշտությունը,բայց վատ են երգում ձայնային տվյալների բացակայության պատճառով:Ուրիշները երգել չեն կարող,բայց ռիթմով արտաբերում են երգը,ունեն ռիթմի կենդանի և սուր զգացողություն,որը նույնպես երաժշտականության նշան է:Սակայն այս բոլորը չի խանգարում,որ երեխան սիրի երաժշտությունը:Երաժշտական դաստիարակության նպատակն է բացահայտել այդ անհասկանալի գրավիչ երաժշտական աշխարհը և դրանով իսկ հարստացնել երեխայի անհատականությունը:

Երեխաների երաժշտական ճաշակի ձևավորման և զարգացման համար շատ կարևոր է ունկնդրվող նյութի ճիշտ ընտրությունը:

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի 2-4 տարեկանների զարգացման խմբերում սաներին ծանոթացնում ենք մանկական ազգային երաժշտությանը:Այն կարևոր դեր ունի սանի անձի ձևավորման գործում:Ազգային երաժշտության հետ շփումը զարգացնում է նրա ներաշխարհը,ձևավորում`բարոյական կերպարը:

Նախադպրոցական տարիքում երեխան սիրով է շարժվում երաժշտության ներքո`ծափ տալիս, դոփում,պտտվում, թռչկոտում: Նախակրթարանում երաժշտությունը սաների առօրյայի բաղկացուցիչ մասն է կազմում:Անգամ «Քնի ծես»-ն է կազմակերպվում օրորոցային երաժշտության ներքո,երբեմն էլ հայկական ազգային նվագարանների`շվիի և սրինգի գեղեցիկ հնչյունների ներքո նախակրթարանի սաները երգում, ճաշում և անուշ քուն են մտնում (շվիահար ՝ Աննա Հովհաննիսյան):Այսպիսով սաները ծանոթանում են նաև ազգային նվագարաններին:Շաբաթական մի քանի պարապմունք, երգի ուսուցման ժամ, ունենք երաժշտության դասավանդողներ ընկեր Տաթևի և տիկին Սոֆիայի հետ:Երգի ուսուցման ընթացքում սովորում ենք Կոմիտասի ստեղծագործություններից,կազմակերպում երաժշտական խաղ-բեմադրություն՝ օգտագործելով մեր իսկ պատրաստած շրխական գործիքները, նաև զարգացնում սաների ռիթմն ու լսողությունը,տարածության մեջ կողնորոշվելու կարողությունը:Ընկեր Տաթևը կարողանում է նվագել նաև ֆլեյտայով:Վերջերս համատեղ իրականացրեցինք մի նախագիծ`«Այլընտրանքային նկարչություն ֆլեյտայի հնչյունների ներքո»:Սաները նկարում էին աշուն՝ ունկնդրելով դասական-ազգային երաժշտություն,այս կերպ նույնպես ծանոթանալով դասական- ազգային երաժշտությանը:

Ես որպես դաստիարակ (դիտարկող) հասցրեցի արձանագրել այն փաստը,որ սաները ծանոթանալով երաժշտական գործիքներին հետաքրքրությամբ սպասում,ունկնդրում են գործիքից հնչող երաժշտությունը,կարծես թե գիտենալով,որ երաժշտության ընթացքում պետք է պահպանել լռություն:

Երեխայի մեջ երաժշտության,երաժշտական գործիքների հանդեպ մշակույթը պետք է սերմանել մանկուց: