20181023_132708Կարդալ առակները և քննարկել.

Քննարկել Օշոյի «Պայքար առանց կատաղության» առակը:

Մեկնաբանել հետևյալ առակները.

Վարպետն ու թեյի բաժակը

Վաղո˜ւց, շատ վաղուց մի ծպտված Վարպետ ճամփորդում էր իր աշակերտների հետ: Ո՛չ հագուստով, ո՛չ պահվածքով նա չէր տարբերվում մյուս ճամփորդներից: Նրանք կանգ առան մի պանդոկում՝ գիշերելու: Պանդոկի տերն առավոտյան նրանց թեյ ու նախաճաշ հյուրասիրեց: Մինչ վարպետն ու իր աշակերտները թեյում էին, պանդոկապանը, ի նշան հարգանքի, հանկարծ ընկավ Վարպետի ոտքերը: Աշակերտները խիստ զարմացան. որտեղի՞ց կարող էր նա իմանալ, որ իրենց մեջ Վարպետ կա:

Ո՞վ էր բացահայտել իրենց գաղտնիքը պանդոկի տիրոջը: Վարպետը ծիծաղեց և ասաց.

-Մի՛ զարմացեք, հարցրեք հենց նրան, թե ինչպես ճանաչեց ինձ:

Աշակերտները հարցրին պանդոկապանին.

-Ինչպե՞ս գլխի ընկար, որ նա Վարպետ է:

-Ես չէի կարող չճանաչել,- ասաց տերը, — տարիներ շարունակ սեղան եմ գցում իմ հյուրերի առաջ: Ես հազարավոր մարդկանց եմ հանդիպել, սակայն չեմ հանդիպել մի մարդու, ով այդքան սիրով կարող է նայել թեյի այս սովորական ու անշուք բաժակին:

Աշխարհը և մենք

Շատ վաղուց մի արքա կառուցեց պալատ, որի բոլոր պատերը, հատակը և առաստաղը հայելուց էին: Այնպես պատահեց, որ  պալատ մտավ մի շուն:  Իր շուրջը նայելով՝ նա տեսավ բազմաթիվ շներ: Լինելով շատ խելացի և զգուշավոր՝ համենայն դեպս ատամ ցույց տվեց, որպեսզի իրեն պաշտպանի այդ միլիոնավոր շներից և վախեցնի նրանց: Ի պատասխան նրան՝ բոլոր շները անմիջապես իրենք էլ ատամ ցույց տվեցին: Շունը կամացուկ հաչեց: Մյուսները սպառնալիքով պատասխանեցին նրան (պալատում արձագանք կար): Հիմա շունը հաստատ համոզված էր, որ իր կյանքը վտանգված է, և սկսեց բարձր հաչել: Սակայն երբ նա հաչում էր, հայելիների միջի շները նրան պատասխանում էին հուսահատ հաչոցով: Եվ որքան շատ էր նա հաչում, այնքան բարձր էին նրանք պատասխանում, ինչպես թվում էր խեղճ շանը: Առավոտյան շանը գտան սատկած: Սակայն նա պալատում միայնակ էր եղել: Ոչ ոք չէր կռվել նրա հետ, որովհետև պալատը դատարկ էր: Ուղղակի նա տեսել էր ինքն իրեն բազմաթիվ հայելիների մեջ և վախեցել: Եվ երբ նա սկսել էր կռվել, հայելիների միջի արտացոլանքները պայքարի մեջ էին մտել: Նա սատկել էր իր միլիոնավոր սեփական  արտացոլանքների հետ պայքարում:

Ձուկը և օվկիանոսը

Կար-չկար մի ձուկ կար, հասարակ մի ձուկ: Օվկիանոսի մասին խանդավառ պատմություններ լսելով՝ մի անգամ նա որոշեց, որ պետք է հայտնվի այնտեղ, ինչ գնով էլ ուզում է լինի:

Ձուկը գնաց տարբեր իմաստունների մոտ: Նրանցից մեծ մասն ասելիք չուներ, բայց նրանք ամեն տեսակ անհեթեթույթուններ էին ասում, որպեսզի հիմարների աչքերում մեծ ուսուցիչներ երևային: Այդ ձկներից մեկն ասաց, որ Օվկիանոսին հասնելու համար պետք է աշխատել անթերի լողացող ձկների ութնապատիկ ճանապարհի առաջին աստիճանին դիրք զբաղեցնել: Մյուս գուրու ձուկը սովորեցրեց, որ Օվկիանոս տանող ճանապարհը պայծառատես ձկների աշխարհների ուսումնասիրություններում կգտնի: Երրորդն ավելացրեց.

-Միակ միջոցը անընդհատ կրկնելն է՝ «Ռամ-ռամ-ռամ»: Միայն այդ դեպքում կբացվի ճանապարհը:

Հոգնելով տարբեր ուսմունքներից՝ ձուկը լողաց ջրիմուռներում հանգստանալու: Եվ այնտեղ նա հանդիպեց մի ծեր, ոչ մի բանով աչքի չընկնող ձկան: Նա ասաց ձուկ-պրպտողին.

-Հիմարիկ, Օվկիանոսը, որը դու փնտրում ես, քո շուրջ է: Դու էլ ես Օվկիանոսի մի մաս, չնայած որ չես նկատում դա: Այն քո մեջ է, քո շուրջ, և դու՝ նրա սիրելի մասնիկն ես:

Դասավանդողների բլոգները.

  1. Անուշ Ավետիսյան
  2. Սոնա Կարապետյան
  3. Սաթեն Քարաջյան
  4. Վարդ Օսիպովա
  5. Արմինե Եղիազարյան
  6. Աննա Հայրոյան
  7. Հասմիկ Նազարյան
  8. Շուշան Սարդարյան
  9. Էլյա Գրիգորյան
  10. Գայանե Թորոսյան
  11. Ինգա Անտոնյան
  12. Սաթեն Գևորգյան
  13. Լուսինե Պետրոսյան
  14. Արև Ուզունյան
  15. Ելենա Ղուլոյան
  16. Նելլի Պողոսյան
  17. Մարգարիտա Հեքիմյան
  18. Էմմա Տերտերյան
  19. Լիլիթ Առաքելյան
  20. Արմինե Խաչատրյան
  21. Անահիտ Ամիրխանյան
  22. Գոհար Հարությունյան
  23. Բուրիկ Հովսեփյան
  24. Անի Գրիգորյան