1.Կետերի փոխարեն պահանջված ձևով տեղադրի՛ր նա  կամ ինքը դերանունները:

Ի՛նչ առյուծ, այդ վախկոտը …(մարդու) ստվերից էլ է վախենում:
Այդ վախկոտն ինքն … ստվերից էլ է վախենում:
Որսորդն … հրացանն էր թփի տակ թողել:
Որսորդը խուսափում էր հարևանին հանդիպելուց, ախր …հրացանն էր թփի տակ թողել:
Պապն … երկար կյանքի ընթացքում այդպիսի գեղեցկություն չէր տեսել:
Նա հյուրերին ողջունեց … իմացած բոլոր լեզուներով, բայց … կարծես թե նորից չհասկացան:
Գնչուն ասում էր, որ … ամբողջ աշխարհում ման է եկել:
Հայրը որդու մասին ասում էր, որ … իր տեսած ամենախելացի երիտասարդն է:
Որդուն ուղղված նամակում գրում էր, որ … հետաքրքրվողներին թող… ասի, որ…. շուտով գալու է:
Երգչի մասին ասում էր, որ … շատ վաղուց է ճանաչում, … իր մանկության ընկերն է եղել:
ճանապարհորդի մտքով չէր անցնում, որ … անցնում է Մագելանի անցած ճանապարհով, որ չորսուկես հարյուրամյակ առաջ այստեղով … նավերն են անցել:

2. Ընդգծված դերանունները փոխարինի՛ր համապատասխան հոդերով (եթե պետք էկարող ես նախադասությունից բառ հանել):

Քո ընկերը մենակ քայլում էր փոշեծածկ ճանապարհով:
Իմ որսն իր ոտքով եկավ:
Մենք, այսինքն` ծովափի բնակիչները, ծովից ենք հանում մեր սնունդն ու հարստությունը:
Դու` մեր ամենաուժեղ մարզիկը, հաղթանակով պիտի գաս:
Ես ծեր որսորդ եմ ու կյանքում շատ բան եմ տեսել:
Դուք` մեր շնորհալի տղաները, ձեր խոսքը դեռ չեք ասել:
Քո սիրտը քա՛ր է, քար:
Ձեր ձեոքն ընկնողին պրծում չկա:

3,Դերանունների գործածության հետ կապված սխալները գտի՛ր և ուղղի՛ր:

Մի վարժեցնող փոկին խոսել է սովորեցրել: Նա իր խոսելու ընդունակությունր զարգացրել է երեք տարում: Այս ժամանակամիջոցում իր (փոկի) սիրած ծովատառեխը տալու և խրախուսելու միջոցով հասել է նրան, որ փոկն անգլերեն ասում է .«Բարև, ինչպե՞ս ես», «Եկ այստեղ» և այլ նախադասություններ: Այլևս ոչ ոք չէին ուզում տեսնել այդ մարդուն:
16-րղ դարի ամբողջ ազնվական մարդիկ Ամերիկան հայտնագործողներից նոր նվեր ստացան:
Բոլոր աշխարհն է հետևում ռոբոտների արտադրությանը: Ֆիրմայի արտադրած ամբողջ նոր մեքենաները շատ արագ սպառվել են:

4.Տրված գոյականները չորս խմբի բաժանի՛ր ըստ կազմության:

Մայրցամաք, գոյություն, գետին, ողբերգություն, գազան, նախաճաշ, ցնցում, արտասահման, ճամփա, ուժ, զոհ, նավ, նավահանգիստ, նավակ, հայրենիք, վերադարձ, մայրաքաղաք, օտարամոլություն:

5. Տրված ածանցներով որքան կարո ես բառեր կազմիր:

Անք, ցի, ածո,  ուկ, իք, իչ, ու, ան, իկ, պան, ստան, ուհի:

Թարգմանիր Օշոյի առակներից մեկը: