Իմաստուն մարդը
Մարդիկ միշտ գալիս էին իմաստուն մարդու մոտ և միշտ նույն բանից բողոքում: Մի օր իմաստունը նրանց պատմեց մի ծիծաղալի պատմություն․ բոլորը սկսեցին ծիծաղել:
Մի քանի րոպե անց նա նույն պատմությունը նորից պատմեց։ Մի քանիսը ժպտացին:
Երրորդ անգամ էլ պատմեց նույնը, բայց ոչ մեկ չծիծաղեց:
Իմաստուն մարդը ծիծաղեց և ասաց.
— Չես կարող ամեն անգամ նույն պատմության վրածիծաղել: Բա ինչո՞ւ եք ամեն անգամ լաց լինում նույն խնդրի վրա:
****
Մի անգամ վարպետ Նաֆտալի մոտ եկավ մի մարդ
— Ես ուզում եմ սովորել մեկնաբանել սուրբ գրությունները,-ասաց նա.
— Փնտրի’ր ուրիշ ուսուցչի,-ասաց Նաֆտալին ու դուրս հրավիրեց նրան.
— Ինչու՞ դու նրան դուրս հրավիրեցիր,-հարցրեց Նաֆտալի կինը.
— Գրություններ մեկնաբանելու սիրահարները ամենից հաճախ թաքցնում են դրա հետևում իրենց հիմարությունը,-պատասխանեց Նաֆտալին:
Դուռը նորից թակեցին. Նաֆտալին հարցրեց
— Ի՞նչ է քեզ պետք:
— Ես երազում եմ ծառայել մարդկությանը:
— Դուրս կորիր,-ասաց Նաֆտալին. -Դու շփոթել ես հասցեն:
— Ինչու՞ դու նրան դուրս շպրտեցիր,-հարցրեց կինը: — Չէ՞ որ նա ձգտում է ծառայել մարդկանց:
— Նա, ով չգիտի ինքն իրեն, չի կարող ոչ մեկին ծառայել:
Վարպետի դուռը նորից թակեցին: Շեմին կանգնած մարդն ասաց:
— Ես կուզեի ազատվել տգիտությունից: Կարո՞ղ եք դուք մի փոքր օգնել ինձ այդ հարցում:
— Ներս մտիր, ես սպասում էի քեզ,- ասաց Նաֆտալին:
***
Քննադատ
Ինչո՞ւ պետք է իմանամ, թե աշխարհն ինչպիսին է։ Բավական է որ գիտեմ, թե նա ինչպիսին պետք է լինի։
Քննադատական դոդոշ
Իմ կարծիքով, օձը չպետք է այդքան երկար լիներ։
Հոռետես
Ձեր կարծիքով գարունը կգա՞։ Սիրելիս, դուք լավատես եք։
Բռնակալ և փիլիսոփաներ
Ես կգործեմ, իսկ դուք կսկսեք իմ գործողությունների համար հիմունքներ որոնել։
Խոզ և մարգարիտ
Բը՜ռռ։ Այս ի՞նչ են լցրել իմ կեղտաջրի մեջ։ Սա ի՞նչ խոզություն է։
Դիվանագիտություն
Մենք, անշուշտ, դատապարտում ենք բռնությունը, բայց պատրաստ ենք զենք տրամադրելու։