Նախագծի նպատակը՝ միասնական նախագիծ՝ Փարիզի «Մկնիկ» աշխատանոցի և սեբաստացի սովորողների հետ:

Խնդիրները..

  • հայաստանցի և ֆրանսիահայ պատանիների ծանոթացում,
  • միասնական նախագծերում ընդգրկում,
  • հայալեզու գրականության միասնական քննարկումներ
  • միասնական ներկայացումների իրականացում
  • հետագա ընկերական կապի հաստատում,
  • փոխադարձ ընդունելություն Հայաստանում, միասնական նախագծերի իրականացում
  • ծանոթացում Փարիզին, մշակութային որոշ կենտրոնների հետ

Ժամանակահատված՝ 07.02-18.02

Շահառուներ՝ «Մկնիկ»աշխատանոցի սովորողներ և սեբաստացի սովորողներ

Ընթացքը

  • Սեբաստացի սովորողների հետ նյութերի ընտրություն
  • Դասական ուղղագրության ուսումնասիրություն
  • Նյութերի վերածումը դասական ուղղագրության
  • Գեղարվեստական նյութերի բեմականացում(այն, ինչ պետք է արնենք «Մկնիկ» աշխատանոցում)
  • Նյութերի քննարկում մեր ֆրանսիահայ գործընկերների հետ

Ուսումնական նյութեր

Ուսումնական նյութերը կազմված են.

6-8 և 9-12 տարեկանների համար.

  • առակներ և բանաստեղծություններ (Աթաբեկ Խնկոյան, Ղազարոս Աղայան)
  • Հեքիաթներ՝ միասնական քննարկումների և երևակայությունը զարգացնող աշխատանքների համար (Ջանի Ռոդարի, Դոնալդ Բիսեթ)
  • առած-ասացվածքներ
  • դարձվածքներ, դրանց գործածությունը բանավոր խոսքում
  • լեզվական աշխատանք՝ բառերի աշխարհ (Գիտե՞ք, որ…)
  • հեքիաթի պատում՝ Ղազարոս Աղայան՝ Հազարան բուլբուլ
  • Ներկայացումներ՝ «Նապաստակներ», «Մկների ժողովը»

12-16 տարեկանների համար

  • իմաստուն առակների քննարկում
  • Միասնական քննարկում՝ Վիլյամ Սարոյան «Բան ունեմ ասելու»
  • առած-ասացվածքներ
  • դարձվածքներ, դրանց գործածությունը բանավոր խոսքում
  • լեզվական աշխատանք՝ բառերի աշխարհ (Գիտե՞ք, որ…)
  • Ներկայացում՝ Վիլյամ Սարոյան «Բան ունեմ ասելու»