IMG_8620Մարտի 30

Ուսումնասիրությունը սկսվել է մարտի 30-ին։ Բոլոր նկատառումներս հայտնել եմ ծրագրի ղեկավարներին։ Դիտարկումներիս արձանագրությունը ներկայացրել եմ ընդհանուր՝ առանց մասնավոր դեպքեր արձանագրման։ Համաձայնության ենք եկել ծրագրերի ղեկավարների հետ, որ նշված բացթողությունների ուղղությամբ ջանքեր կգործադրվեն։

Ներկայացնում եմ դիտարկումներս։

  • Հիմնականում բացակայում են ընտանեկան նախագծերը։
  • Շատ են դաս-դասարանական առաջադրանքները՝ իրենց վարժություններով, քերականական առաջադրանքներով։
  • Տեսանյութեր քիչ կան։
  • կան տեսանյութեր, որոնք լուրջ ֆիլմեր են և տարիքին համապատասխան չեն։
  • Կան ուսուցիչներ, որ լրիվ այլ ծրագիր են իրականացնում, հեղինակայինի հետ կապ չունեցող։
  • Կան նոր ուսուցիչներ, որ մենթորի կարիք ունեն։

Ապրիլի 1

Ասեմ, որ դիտարկումներից հետո, երբ ծրագրերի ղեկավարների հետ քննարկել ենք, բավականին բան փոխվել է։ Ակնհայտ է, որ ծրագրի ղեկավարի աշխատանքը դասավանդողի հետ արդյունավետ է եղել։

1․Անի Մրտեյան — Զատկական լավ երգեր, ձայնագրություններ կան։ Կա նաև ուսուցչի ձայնագրությունը, որտեղ ինքը կարդում է բանաստեղծությունը։ Առկա են ընտանեկան նախագիծ ,,Զատիկ,,, և մի քանի այլ նախագծեր։

,,Զատիկ,, նախագծի երկու արդյունքները դրված են։

2․Լիլիթ Սարգսյան
Բլոգում տեղադրված են տեսադասեր, ընտանեկան նախագծեր խորագրի տակ՝ անհատ սովորողների մենախոսություններ են, ընթերցելու, քննարկելու նյութեր։

Եկեք ծաղիկներ տնկենք — 1 արդյունք՝ Անի Արղության
Ընտանեկան նախագիծ՝ 1 արդյունք՝ Վահե Ղազարյան

3․ Գայանե Փարվանյան
Ձևակերպված է ընտանեկան մեկ նախագիծ։ Արդունքներ չկան։
Մյուս առաջադրանքերը ընթերցանության նյութեր են՝ իրենց հարցերով։

Մի քանի տեսանյութ կա 29․03-ին կատարված։ Կան նաև անցած տարի կատարված աշխատանքների հղումներ։

4․ Գալինա Նոկրիշինա
Նախագիծը ձևակերպված չէ, բայց կան զատկական մի քանի տեսանյութեր։ Մնացածը առաջադրանքեր են՝ սև ու սպիտակ նկարներով։

Դրած ոչ մի տեսանյութը չբացվեց։

5․ Լիանա Ասատրյան
Դրված է զատկական նախագիծ։ Կան նաև ընտանեկան նախագծի արդյունքներ։

6․ Դիանա Ղազարյան  
Նախագծերը առաջին էջում չեն երևում։ Դրանք վաղուց, նույնիսկ անցած տարի արված նախագծեր են, որոնք իջել են բլոգի շատ ներքևի մասեր։ Ինչպե՞ս են սովորող-ծնող, էլ չեմ ասում այլ դպրոցի սովորող օգտագործում։ Դիանան ընդունակ աղջիկ է, բայց մեթոդական օգնության կարիք ունի։

7․ Հայկուհի Հովհաննիսյան
Կան ընտանեկան նախագծեր՝ իրենց արդյունքներով։

8․Աննա Ֆրանգյան
Առկա են նախագծեր։ Առայժմ արդյունքներ չկան։

9․ Վիկտորյա Հովսեփյան
Առկա են ընտանեկան նախագծի արդյունքներ՝ տեսաֆիլմերի ձևով։

10․Միլենա Մանուչարյան
Ձևակերպված են նախագծերը, նաև տեսանյութերով։ Պարտաճանաչ ներկայացված են նախագծեր և փաթեթներ։ Միայն արդյունքերի մեջ առայժմ բանավոր խոսք չկա։ Գրավոր առաջադրանքերի արդյունքներ են։ Նախորդ անգամվա դիտարկումերից հետո բավականին բան է փոխվել բլոգում։ Կարծում եմ դասավանդողին գոնե որոշ ժամանակ ուղղորդող մենթոր-ուսուցիչ է պետք, և ամեն ինչ լավ կլինի։ Երևում է, որ ընդունակ մարդ է։

11․ Լուսինե Պետրոսյան
Ուսուցչի ջանքերը երևում են։ Սակայն ավելի շատ ընթերցեկու, հարցերին պատասխանելու, քերականական առաջադրանքներ են, չնայած ունի նաև ընտանեկան նախագծի հաջողված արդյունքներ։   Կարծում եմ, Լուսինեին որոշ ժամանակ մենթոր ուսուցչի ամենօրյա, հետևողական աշխատանք է պետք։

12․ Անի Ավետիսյան
Անիի մոտ ընտանեկան նախագիծ չկար։ 30․03-ը քերականական նյութ է։ Կարծում եմ՝ դասավանդողը  մեթոդապես օգնության կարիք ունի։
Այսօր՝ 02․04 արդեն Ավագ դպրոցում դրված է ընտանեկան նախագիծ։ Արդյունքներ առայժմ չկան։

13․ Մարիամ Քալանթարյան
Ընտանեկան նախագիծը զատկական է։ Արդյունքներ առայժմ չկան։

14․ Տաթևիկ Ալեքսանյան
Ընտանեկան նախագծի երկու տեսանյութ է դրված։ Կան առաջադրանքներ՝ կարդալ և հարցերին պատասխանել։ Ուսուցողական տեսանյութեր չկան։

15․ Սիլվա Հարությունյան
Առաջարկված է կարճ պատմությունների ընթերցում, ինքնուրույն գրել կարճ պատմվածքներ։ Կան հարցեր և առաջադրանքներ։ Աշխատանքների արդյունքներ առայժմ չկան։

16․ Իրինա Ապոյան
Ունի ,,Վիրտուալ ճամփորդություն,, նախագիծ և արդյունքներ։ ,,Մի նկարի պատմություն,, նախագիծ։ Արդյունքներ դեռ չկան։ կան ձայնագրություն՝ ,,Դերասանը պատմում է իր խաղի մասին,,։ Կարծում եմ՝ Իրինան կարող է իր նախագծային աշխատանքւ փորձը փոխանցել իր սկսնակ գործընկերներին։

17․ Հերմինե Գևորգյան
Կային տեսադասեր։ Նախագծեր չգտա բլոգում։

18․Մարիամ Սարդարյան
Զատկական նախագիծ է դրվա՛ծ։ Արդյունքներ չկան։ Ունի մեկ տեսանյութ։ Կան նաև քերականական առաջադրանքներ։ կարծում եմ՝ մեթոդական օգնության կարիք ունի։

19․ Կարինե Թևոսյան
Նախագիծն է՝ ,,Զատկական հեքիաթներ երեխաների համար,,։ Արդյունքներ դեռ չկան։

20․Ռինա Շագինյան
Նախագշերը՝ ,,Հանրակրթական կամուրջները մեկուսացած ընտանիքներից,,։ հրապարակված արդյունքներ  դեռ չկան
,,Վրաստանի քաղաքները նախագիծ /շարունակական/,, -հրապարակված արդյունքներ  դեռ չկան
,,Ռուսթավելու «Ընձենավորը» նախագիծ /շարունակական/,,- հրապարակված արդյունքներ  դեռ չկան

21․Անահիտ Մելքոնյան
Կան տեսադասեր։ Նախագծեր չկան։ Կան հարցեր և առաջադրանքներ։

22․Ժաննա Հակոբյան
Կան նախագծեր՝ ,,Նորություններ,,, ,,Իմ պատուհանից,,, Ընթերցանություն։ Կա չորս սովորողի ներկայացրած աշխատանք