12-րդ դասարանի 35 ուսումնական բլոգի ուսումնասիրություն 

Մանկավարժական կենտրոնի կողմից հանձնարարվել է 12-րդ դասարանում կատարել բլոգների ուսումնասիորւթյուն՝ ըստ տրված ցուցանիշների։ Ուսումնասիրությունը կատարել եմ 35 բլոգներում․ եղել է 67 բլոգ։ 35-ը ես եմ ուսումնասիրել, 32-ը Ջուլի Սիմոնյանը։

Դիտարկումներ

Կարծում եմ՝ տրված աղյուսակն իր մշակած ցուցանիշներով  այնպես էր կազմված, որ տեսանելի ցույց է տալիս բլոգների առկա վիճակը՝ ապրիլի 8-9-ի դրությամբ։

Դժվարություններ, որ ունեցա ուսումնասիրելիս։

  • Ուսումնական աշխատանքի ամիս-ամսաթիվ-տարեթիվ չերևալու հանգամանքը հնարավորություն չի տալիս հստակ պատկերացնելու ուսումնական գործընթացը։
    Բլոգային լեզվով ասած, եթե սովորողը իր աշխատանքը չի դնում ռուբրիկի մեջ, որը ունի տարեթիվ, ամիս, ամսաթիվ, այլ հրապարակում է էջով, որը այդ ամեն ինչը չունի, հնարավոր չէ պարզել, թե դա երբվա աշխատանք է։ Կարծում եմ, դա և ուսուցչի, և կազմակերպչի, և ծրագրի ղեկավարի, և այլ այցելուի համար   անհարմարություն և դժվարություն է  ստեղծում։
  • Մյուսը բլոգի թեմայի ընտությունն է։ Ուսումնական բլոգը պետք է հնարավորին չափ պարզ լինի՝ բավարարելով ուսումնական բլոգին ներկայացված բոլոր պահանջները։Կան այնպիսի բլոգներ, որոնց առարկաների ցանկը գտնելու համար բավականին հմտություն է պահանջվում։ Դրանք կամ թաքնված են լինում ,,մենյուի,, մեջ, կամ բլոգի ինչ-որ գաղտնի անկյունում ինչ-որ նշանի տակ, որը փնտրտուք է ենթադրում։
  • Կան բլոգային այնպիսի թեմաներ, որ հղումները դրված են բլոգի ամենաներքևի մասում։Ասենք, դասավանդողների, ընկերների, կայքի և ենթակայքի բլոգները գտնելու համար պետք է իջնես բլոգի ամենաներքևի, բլոգային լեզվով ասած՝ երրորդ, չորրորդ մաս։ պարզ ասած, դրանք թաքնված են ինչ-որ տեղ։
  • Կան որոշ բլոգներ, որոնց գլխանկարը էնպիսի գույների, նկարների մեջ է, որ գրված անուն-ազգանուն, դպրոց չի երևում։
  • Շատ կարևոր է բլոգի արխիվի գոյությունը։ Առանց արխիվի հատկապես ուսումնասիրություն անելը դժվար է։ Արխիվի գոյության պայմաններում միանգամից կարող ես տեսնել, թե այսինք ամսին նյութ ունի դրված, թե չէ։ Դրա համար պետք չի լինի փորփրել բլոգը։
  • Կարծում եմ կարելի է ուշադրություն դարձնել նաև բլոգի թափթփվածությանը։ Երբեմն մի քանի ոչ դժվար գործողությունները կարող են հավաք և ներկայանալի տեսք տալ բլոգին։ Ասենք այնպես անել․ որ արխիվը վերևից ներքև ըստ ամիսների և տարեթվերի հատ-հատ չիջնի, կամ նույն առարկայացանկը մի քանի անգամ չկրկնվի, կամ նույն ցանկը չլինի և վերևում և կողքը։