Երեք ամսագիրն էլ երկարաժամկետ նախագծեր են իրականացնում։ Գործում են արդեն 4-րդ տարին։
Չաչանակ մեդիա-բլոգը սովորողների մտքերն ու խոհերն են, գրական վերլուծությունները, հարցազրույցներ և տարբեր տեսանյութեր։ Թողարկում են հիմնականում սովորողները։ Սա իրենց բլոգային անցուդարձի ընտրանին է։
Այս բլոգի առանձնահատկությունն այն է, որ լինելով շարունակական՝ ակներեև է դարձնում նաև սովորողների մտքերի, խոհերի վերլուծական հմտությունների զարգացումը։
Գրական Մեդիան գրաբարյան, միջին հայերեն, արևմտահայերեն, նաև աշխարհաբար ձայնագրություններ են։
Նպատակը.
- հայ հին, միջնադարյան, արևմտահայ և արևելահայ, ինչպես նաև բարբառների լավագույն նմուշների ընթերցում
- դրանց միջոցովլեզվականի կառույցների, պատկերավոր լեզվի, բառապաշարի հետ ծանոթանացում
- հայոց լեզվի զարգացման ընթացքի ընկալում:
Իրականացման քայլերը․
- նյութի ընտրություն
- նյութի ճիշտ, գրագետ ընթերցում
- նյութի փոխադրում
- բովանդակության քննարկում
- մեդիաընթերցում
- հրապարակում
Ժամկետը՝ շուրջտարյա
Մասնակիցները՝ 9-րդ դասարանի սովորողներ
Ակնկալվող արդյունքը՝ մեդիաընթերցումներ, դրանց հանրայնացումը
Թարգմանությունները լեզվի ուսուցման, խոսքի մշակման կարևոր մասն են կազմում: Դրանք առակներ են, տարբեր կայքերից նյութեր, որոնց թարգմանությունները մշակելուց հետո օգտագործում ենք նաև որպես գրական նյութ՝ վերլուծությունների համար: Թարգմանությունները հիմնականում կատարվում են ռուսերենից, բայց կան սովորողներ, ում համար ավելի մատչելի է անգլերենը: Այդ սովորողների համար թարգմանության նյութ են դառնում անգլերեն կայքերից ըստ նախասիրության ընտրած նյութերը։։
Թարգմանությունների ընթացքում կարևորվում են բառերի, արտահայտությունների ճիշտ, դիպուկ ընտրությունը, ոճի պահպանումը, տեքստի ամբողջականությունը: Օգտագործվում են և՛՛ ռուս-հայերեն, և’ անգլերեն-հայերեն, և’ հոմանիշների բառարանները: Հիմնականում օգտվում ենք nayiri.com էլեկտրոնային բառարանների կայքից: Աշխատանքը արդյունավեը է լեզվական կառույցների յուրացման և օգտագործման համար:
Զարգացումը։
Այս երեք ուղղություններով էլ շարունակվելու են աշխատանքներ՝ նկատի ունենալով սովորողների նախասիրություններն ու տարիքային առանձնահատկությունները։