Մասնագիտական զարգացում։ Առարկայական և ընդհանուր մանկավարժական բաղադրիչներ

Հաշվետվություն

  1. Վերապատրաստող՝ Մարիետ Սիմոնյան
  2. Էլ․փոստ՝ mariet.simonyan@mskh.am
  3. Բլոգր հղումը՝ Վերապատրաստում
  4. Դասընթացի տևողությունը՝ 13․09-11․10․2021
  5. Ժամաքանակը՝ առարկայական բաղադրիչ՝ 45 ժամ, ընդհանուր մանկավարժական բաղադրիչ՝ 36 ժամ
  6. Վերապատրաստման կերպը՝ հեռավար
  7. Աշխատակարգը և ժամանակացույցը
  8. Առարկայական բաղադրիչի մոդուլը
  9. Ընդհանուր մանկավարժական բաղադրիչի մոդուլը
  10. Մասնակիցների թիվը՝ առարկայական բաղկացուցիչ՝ 3, ընդհանուր մանկավարժական բաղկացուցիչ՝ 19
  11. Հաշվառման մատյանը՝ ընդհանուր մանկավարժական բաղադրիչ
  12. Հաշվառման մատյանը՝ առարկայական բաղադրիչ
  13. Վերապատրաստվողների բլոգները։

Վերապատրաստվողների կարծիքներից

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը հավուր պատշաճի կազմակերպել էր վերապատրաստումները։ Օգտակար էր ծանոթանալ կրթահամալիրի հեղինակային ծրագրերին, նորարար մեթոդներին։ Օգտակար և ուսանելի էր ինձ համար։

Հայկուհի Ստեփանյան, Արարատի մարզ, Խաչփարի միջնակարգ դպրոց

Ամփոփելով վերապատրաստումը՝ ասեմ, որ շատ բազմաբանույթ և հետաքրքիր էր այն: Լավ էր, որ աշխատանքները և՛ տեսական , և՛ գործնական տիրույթում էին: Համակարգչային գրագիտությունը հնարավորություն տվեց հետաքրքիր և նոր ծրագրեր սովորելու: Այդ ծրագրերը արդեն կիրառում եմ ուսումնական աշխատանքում: Ուսումնասիրելով հանրակրթական բնագավառի օրենսդրության որոշ փաստաթղթեր՝ նոր գիտելիքներ ձեռք բերեցի: Համեմատեցի մայրենիի հանրակրթական ծրագիրը հեղինակայինի հետ՝ նորից ավելի խորը հայացք գցելով հատկապես հեղինակայինին: Դպիրյան հոդվածները շատ հետաքրքիր էին: Դրանց մեծ մասն առաջին անգամ էի ընթերցում: Միշտ հետաքրքիր է գործընկերներիդ հայացքին ծանոթանալը:

Շատ արդյունավետ էր կազմակերպված վերապատրաստոըմը, շնորհակալ եմ:

Արևիկ Ներսիսյան, հայոց լեզու, գրականության ուսուցիչ, ,,Մխիթար Սեբաստացի,, կրթահամալիր

Օգոստոսի 23-ից մեկնարկեց պարտադիր ատեստավորման դասընթացները, հանդիպումները։ Կրթահամալիրը լինելով մեդիաուսուցման առաջատար կենտրոներից մեկը կարողացավ կազմակերպել վերապատրաստման դասըթնացները հեռավար, համակցված և առկա եղանակներով։

Ես և մի խումբ մարդիկ, ովքեր այս օրերին ունեն ուսումնական ծանրաբեռնվածություն՝ ընտրել էինք հեռավար ձևով վերապատրաստման տարբերակը։

Առաջին փուլով ավարտեցինք ՏՀՏ և Հանրակրթական բնագավառի օրենսդրությունը, որն անցավ առանց լարումի, քանի որ հեռավար եղանակով հնարավոր է լինում քեզ հարմար ժամանակում կատարել և փոխանցել առաջադրանքները, առցանց հանդիպումները կրկին անգամ դիտել տեսագրություններով և չյուրացրած, չհասկացված մասը նորից ըմբռնելի դարձնել քեզ համար։

Այս պահին դեռ շարունակվում են վերապատրաստման հաջորդ փուլերը, որոնք ավելի հագեցած և հետաքրքիր են, քանի որ վերաբերում են մանկավարժական ընդհանուր բաղադրիչին և մասնագիտական զարգացմանը։

Հանդիպումների ձևաչափը կրկին հեռավար և առցանց եղանակով է, որն այս անգամ բաժանված լինելով պարապմուքների, օրերի, էլ ավելի է հեշտացնում աշխատանքները։

Կարինե Խառատյան, դասվար, ,,Մխիթար Սեբաստացի,, կրթահամալիր

Վերապատրաստումը հետաքրքիր էր կազմված․ հնարավորություն ստեղծվեց նորից կարդալու գործընկերներիս հոդվածները, գրախոսելու, համեմատելու նախագծերը կարգերի հետ, վերանայելու սեփական նախագծերը։ Ծավալը մի փոքր շատ էր աշխատող ուսուցչի համար, առաջարկում եմ հաջորդ անգամ կազմակերպել ամառային արձակուրդների ընթացքում։

Լուսինե Գասպարյան, դասվար, ,,Մխիթար Սեբաստացի,, կրթահամալիր

Ամիսուկես տևած վերապատրաստման բաղադրիչներում կարևորում եմ հետևյալը.

  • ՏՀՏ վերապատրաստման շնորհիվ նորից անդրադարձա կիբերանվտանգությանը, որը կարծում եմ մեր օրերում առաջնային նշանակություն ունի: 
  • ՏՀՏ վերապատրաստման դասընթացների շնորհիվ սովորեցի մի շարք մոնտաժային ծրագրեր, որոնք օնլայն խմբագրման համար են. միշտ կա համակարգչի ծանրաբեռնվածության խնդիր, իսկ այս պարագայում խնդիր չի լինում: 
  • Հանրակրթական բանագավառի օրենսդրության գործնական աշխատանքների շնորհիվ ծանոթացա մի շարք փաստաթղթերի հետ, որոնց մանակավարժությամբ զբաղվող մարդը պետք է ծանոթ լինի: Միշտ խուսափել եմ օրենսդարական փաստաթղթերից, այնինչ կարծես ամեն ինչ այդքան էլ սարսափելի չէ: 
  • Մասնագիտական զարգացման դասընթացը հնարավորություն տվեց վերանայել, այլ հայացքով նայել հեղինակային կրթական ծրագրի բաղադրիչներին, առանձնահատկություններին, նաև անդրադառնալ այդ ուղղությամբ սեփական գործունեությանը: 
  • Մասնագիտական զարգացման դասընթացների շնորհիվ կարդացի բազում հոդվածներ՝ գրված գործընկերներիս կողմից, ինչքան էլ ,,Դպիր,,- ին ուշադիր հետևում եմ, մի քանիսը վրիպել էի. նաև գրախոսելը այդ հոդվածներին այլ տեսանկյունից նայելու տարբերակ էր: 
  • Բոլոր առաջադրանքները ստեղծգործական-վերլուծական էին և շատ հետաքրքիր: 
  • Շնորհակալ եմ արդյունավետ աշխատանքի համար: 

Տաթև Աբրահամյան, հայոց լեզու, գրականության ուսուցիչ, ,,Մխիթար Սեբաստացի,, կրթահամալիր