ա. հեղինակային կրթական ծրագիր՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված և հանրակրթության պետական չափորոշչին համապատասխանող կրթական ծրագիր.

Օրենքի նախորդ ձևակերպումն ավելի ամբողջական է: Առաջարկվող ձևակերպումը հստակ չէ: Այս ձևակերպմամբ ցանկացած ծրագիր, որը կապահովի չափորոշչային պայմաններ, կարող է հեղինակային կոչվել: Դա, կարծում եմ, բավարար պայման չէ:

բ. փորձարարական կրթական ծրագիր՝ հանրակրթության պետական չափորոշչին համապատասխան և սույն օրենքով սահմանված՝ առավելագույնը տվյալ կրթական աստիճանի տևողությամբ ներդրված կրթական ծրագիր:
Անհասկանալի է ձևակերպումը:

Օրենքի նախորդ ձևակերպման մեջ եթե ավելացվի հանրակրթության պետական չափորոշչին համապատասխան և սույն օրենքով սահմանված ձևակերպումը, ավելի հասկանալի կլինի:

6.1) հեռավար (դիստանցիոն) կրթություն՝ կրթական ծրագրի իրականացման ձև, որի շրջանակներում անմիջական և ոչ անմիջական ուսուցման գործընթացը սովորողի և ուսուցչի միջև իրականացվում է հիմնականում տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության միջոցներով, սակայն հիմնական հանրակրթական ծրագրերի կազմակերպման ընթացքում կարող է կիրառվել կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով՝ բացառիկ դեպքերում և որոշակի ժամկետով. (նախորդ օրենք)

անմիջական և ոչ անմիջական ուսուցման գործընթացը՝ հեռավարի դեպքում սա ո՞րն է:

10.1) կրթության առանձնահատուկ պայմաններ` անձի հանրակրթական հիմնական ծրագրի յուրացմանը նպատակաուղղված առարկայական ծրագրերի և ուսուցման մեթոդների, ուսուցման անհատական տեխնիկական միջոցների, հարմարեցված միջավայրի, ինչպես նաև մանկավարժական, սոցիալական և այլ ծառայությունների ամբողջություն.(նախորդ օրենք)

Սա կարելի է էնպես ձևակերպել, որ առանձնահատուկ ընդունակություն ունեցող սովորողներին էլ վերաբեր: հանրակրթական հիմնական ծրագրի յուրացմանը նպատակաուղղված ձևակերպումը դա թույլ չի տալիս:

4. 10.2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«10.2) կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձ՝ խոսքի և լեզվի, հաղորդակցման, լսողության, տեսողության, ինտելեկտի (մտավոր), հուզական,  վարքի,  շարժունակության և այլ խնդիրներով պայմանավորված՝ ուսուցման հետ կապված դժվարություններ ունեցող անձ, որի կողմից հանրակրթական հիմնական ծրագրերը յուրացվելու համար անհրաժեշտ են կրթության առանձնահատուկ պայմաններ, ներառյալ՝ խելամիտ հարմարեցումներ.»։

Էսպիսի ձևակերպումը հաստակ չէ: Օրինակ՝ հուզական,  վարքի,  շարժունակության և այլ խնդիրներով պայմանավորված՝ ուսուցման հետ կապված դժվարություններ ունեցող անձ ձևակերպումը: Շատ երեխաներ կան, որոնք ուսման դժվարություններ ունեն հենց այդ պատճառներով, բայց նրանց կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձ չես համարի:

13) ուսուցիչ` ուսումնական հաստատությունում սովորողների կողմից առարկայական ծրագրերի յուրացումը դասապրոցեսի միջոցով ապահովող և այդ գործընթացի համար անմիջականորեն պատասխանատու մանկավարժական աշխատող.:

Սա միայն դասապրոցեսի միջոցով չի ապահովվում:

14 ուսուցչի ատեստավորում` ուսուցչի գիտելիքների, աշխատանքային կարողությունների, հմտությունների՝ զբաղեցրած պաշտոնին համապատասխանության որոշման գործընթաց.

Ուսուցչի գիտելիքը իր ստացած որակավորման վկայականով պաշտպանված է: Կա՞ էնպիսի գործընթաց, որ անվավեր է ճանաչում պետական որոկավորման վկայականը:

2)  դպրոցական բաղադրիչի ժամաքանակը հատկացվում է ուսումնական հաստատության կողմից սահմանված առարկաներին, ինչպես նաև կարող է հատկացվել պետական բաղադրիչով սահմանված առարկաներին: Ուսումնական հաստատության կողմից սահմանված առարկաների ծրագրերը սահմանված կարգով երաշխավորվում են կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից

Այս ձևակերպումը՝ ինչպես նաև կարող է հատկացվել պետական բաղադրիչով սահմանված առարկաներին, կարելի է փոխարինել օրենիքի նախորդ ձևակերպմամբ՝ սովորողների նախասիրություններին, ուսումնական հաստատության առանձնահատկություններին, համայնքի կարիքներին համապատասխան կրթություն կազմակերպելու նպատակով:

3)  անհատական (ընտրովի) բաղադրիչով կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից սահմանվում են տվյալ դասարանի հետազոտական աշխատանքներին, խմբակներին հատկացված նվազագույն ժամաքանակները։»:

Օրենքում կա՞ այս ձևակերպման՝ անհատական (ընտրովի) բաղադրիչով կրթության բացատրությունը:

3.  Լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5.1-ին կետով՝

«5.1. Հանրակրթական պետական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունն ուսումնական պլանի ընդհանրական կառուցվածքի հիման վրա մշակում և հաստատում է իր ուսումնական պլանը:»:

Իսկ հեղինակայի՞նն ու փորձարարակա՞նը…