Մասնակիցներ

Անուն ԱզգանունԲլոգի հղում
Սուսաննա Ալոյանhttps://aloyansusanna.edublogs.org/
Արփինե Թովմասյանhttps://arpine758363701.wordpress.com/
Քրիստինե Միսկարյանhttps://qristinemiskaryan.wordpress.com/
Լիլիթ Մովսիսյանhttps://lilitmovsisyaniblog.wordpress.com/
Տաթև Ավետիսյանhttps://tatevavetisyan89.wordpress.com/
Անուշ Բարխուդարյանhttps://barkhudaryananushik.wordpress.com/
Դիանա Սարգսյանhttps://dianasargsyanblog.wordpress.com/
Ջուլիա Գալստյանhttps://juliagalstyan7.wordpress.com/
Նելլի Կարապետյանhttps://nellykarapetyan.wordpress.com/
Անի Ժամհարյանhttps://anijamharyan.home.blog/
Վարսենիկ Գրիգորյանhttps://varsenikgrigoryanblog.wordpress.com/
Կարինե Ղարախանյանkarinegharakhanyana.wordpress.com
Նարինե Մուրադյանnarinemuradyan.wordpress.com
Հրայր Խաչատրյանhttps://hrayrkhachatryan431818915.wordpress.com/
Անահիտ Կիրակոսյանhttps://anahitkirakosyan6.wordpress.com/
Արման Ենգիբարյանhttps://armanyengibaryan.wordpress.com/
Հրայր Փարսադանյանhttps://hrayrparsadanyan722347247.wordpress.com/
Վարդուհի Գասպարյանhttps://varduhigasparyan.wordpress.com/
Անի Հակոբյանhttps://anihakobyan89.wordpress.com/
Ստելլա Գրիգորյանsteiiagrigoryan.wordpress.com
Արևիկ Բաբայանhttps://arevayin.wordpress.com/
Քնարիկ Պետրոսյանhttps://rikkapetrosyan.art.blog/

21․03․2022 — Հյուսիսային դպրոց

10:00- 11:00՝ մանկավարժական ակումբ

1․ Ծանոթություն․
ներկայանում եմ ես, ներկայանում են մասնակիցները։

2․ Ծանոթացում 5-օրյա ծրագրին․ նպատակ, խնդիրներ։

3․ Աշխատանքային պայմանավորվածություններ (բլոգ, էլ հասցե, ամենօրյա լուսաբանումներ)

4․ Ամենօրյա լուսաբանումներին ներկայացվող պահանջներ

5․ Ի՞նչ է լրացուցիչ կրթությունը (հոդվածի, գրական ստեղծագործության, կայքի հրապարակման վերլուծություն)

6․ Քննարկել Աշոտ Բլեյանի հետևյալ ձևակերպումը․

Հիմա ես կխոսեմ ինձ սիրելի ու հասկանալի բանից, իսկ դա հանրային կրթության մեջ անհատն է՝ իր ազատություններով, և գլխավորը, որ այդ ազատությունները դրսևորվում են իր ընտրության մեջ։  Եթե հանրակրթությունը դառնում է բռնության գործիք, ինձ որևէ բան չի շեղի․․․

Այսպիսի հարցադրումներ։
Հանրակրթության պետական չափորոշիչով որոշված սովորողի նվազագույն և առավելագույն բեռնվածության մեջ  կա՞ տնային աշխատանքը, ինչպես նաև ինքնակրթությունը, լրացուցիչ կրթությունը։

Ես խնդրեցի իմ ընկերներին փնտրել պետական կրթական չափորոշիչներում, նաև արդեն ներկայացված փոփոխություններում, բայց․․․ մենք շրջանցել ենք այդ հասկացությունները։ Եվ երբ ասում ենք սովորողի ուսումնական աշխատանք, ապա միայն պարտադրանքն ենք հասկանում։ Ուսուցումը չի դառնում անհատի գործը։ Պետք է այս ամենին նույն լրջությամբ վերաբերել, ինչպես ասենք պետական բաղկացուցիչին։ Մեր բոլոր առաջարկներն այս մասին են, ի վերջո, ի՞նչ է տնային աշխատանքը։ Եթե այդքան մոնիտորինգ ենք անում, ապա նաև պարզենք, թե միջին հաշվով սովորողը տանն ինչքան ժամանակ է ծախսում շարունակելու դպրոցական պետական կրթական ծրագրով աշխատանքը ։

Փորձենք հասկանալ լրացուցիչ կրթության, ինքնակրթության ժամանակը որտե՞ղ է։ Ինչո՞ւ անձի սիրով արված գործը միշտ դարձնում ենք երկրորդական, առաջին հերթին միշտ պարտականությունն է։ Սովորողն էլի շարունակում է չօգտագործել իր ներքին աստվածատուր ռեսուրսը։ Անընդհատ խոսում ենք այդ ռեսուրսից, բայց հանրակրթությունը արհամարհանքով, մեջքով է նայում սրան։ Ցավով արձանագրում եմ մարդու  կյանքի ժամանակը, որ սովորողն ուզում է ինքնուրույն օգտագործել։ Խնդրում եմ այս կտրվածքով նայել դպրոցների գործունեությունը։

Սա հնարավորություն կտար այս նոր ձևավորվող կենտրոնները դիտել որպես լրացուցիչ կրթության կազմակերպման կենտրոններ, և բնակավայրերը, որ առաջ համայնքներ էին, հիմա բնակավայրեր, ազատ լինեին այդ բեռից, սա կստիպի վերանայել այն կազմակերպումը, որ գոյություն ունի կրթության մեջ։

7․ Լրացուցիչ կրթություն
Գրավոր քննարկել Բորիս Բիմ-Բադի ,,Ինչո՞ւ և ի՞նչ ենք սովորեցնում դպրոցում,, հոդվածը։

22․03․2022- Արևելյան դպրոց

9:00-10:00՝ մանկավարժական ակումբ

Քննարկել Աշոտ Բլեյանի հետևյալ ձևակերպումը․

Հիմա ես կխոսեմ ինձ սիրելի ու հասկանալի բանից, իսկ դա հանրային կրթության մեջ անհատն է՝ իր ազատություններով, և գլխավորը, որ այդ ազատությունները դրսևորվում են իր ընտրության մեջ։  Եթե հանրակրթությունը դառնում է բռնության գործիք, ինձ որևէ բան չի շեղի․․․

Այսպիսի հարցադրումներ։
Հանրակրթության պետական չափորոշիչով որոշված սովորողի նվազագույն և առավելագույն բեռնվածության մեջ  կա՞ տնային աշխատանքը, ինչպես նաև ինքնակրթությունը, լրացուցիչ կրթությունը։

Ես խնդրեցի իմ ընկերներին փնտրել պետական կրթական չափորոշիչներում, նաև արդեն ներկայացված փոփոխություններում, բայց․․․ մենք շրջանցել ենք այդ հասկացությունները։ Եվ երբ ասում ենք սովորողի ուսումնական աշխատանք, ապա միայն պարտադրանքն ենք հասկանում։ Ուսուցումը չի դառնում անհատի գործը։ Պետք է այս ամենին նույն լրջությամբ վերաբերել, ինչպես ասենք պետական բաղկացուցիչին։ Մեր բոլոր առաջարկներն այս մասին են, ի վերջո, ի՞նչ է տնային աշխատանքը։ Եթե այդքան մոնիտորինգ ենք անում, ապա նաև պարզենք, թե միջին հաշվով սովորողը տանն ինչքան ժամանակ է ծախսում շարունակելու դպրոցական պետական կրթական ծրագրով աշխատանքը ։

Փորձենք հասկանալ լրացուցիչ կրթության, ինքնակրթության ժամանակը որտե՞ղ է։ Ինչո՞ւ անձի սիրով արված գործը միշտ դարձնում ենք երկրորդական, առաջին հերթին միշտ պարտականությունն է։ Սովորողն էլի շարունակում է չօգտագործել իր ներքին աստվածատուր ռեսուրսը։ Անընդհատ խոսում ենք այդ ռեսուրսից, բայց հանրակրթությունը արհամարհանքով, մեջքով է նայում սրան։ Ցավով արձանագրում եմ մարդու  կյանքի ժամանակը, որ սովորողն ուզում է ինքնուրույն օգտագործել։ Խնդրում եմ այս կտրվածքով նայել դպրոցների գործունեությունը։

Սա հնարավորություն կտար այս նոր ձևավորվող կենտրոնները դիտել որպես լրացուցիչ կրթության կազմակերպման կենտրոններ, և բնակավայրերը, որ առաջ համայնքներ էին, հիմա բնակավայրեր, ազատ լինեին այդ բեռից, սա կստիպի վերանայել այն կազմակերպումը, որ գոյություն ունի կրթության մեջ։

2․ Քննարկել հոդվածը։
Գրավոր քննարկել Բորիս Բիմ-Բադի ,,Ինչո՞ւ և ի՞նչ ենք սովորեցնում դպրոցում,, հոդվածը։

Լրացուցիչ կրթություն

Ուսուցման, դասավանդման և դասավանդում սովորեցնելու մասին։ Ջորջ Պոյա

23.03.2022 — Մայր դպրոց

Ժամը՝ 11.00-12.00

  1. Քննարկել Կարել Չապեկի առակները.

Միօրիկ
Հարյուրամյա՜ կրիա։ Ինչպե՞ս կարելի է այդպես հրեշավոր կերպով հետամնաց լինել։

Ծածան
Ոչ մի կենդանի էակ չի կարող ապրել՝ խորասուզված օդում։

Էշ
Թո՛ւհ։ Այսպիսի լուրջ պահ, և կեռասենին առանց քաշվելու ծաղկում է իր համար։

Փտում
Ես էլ եմ քայլում ժամանակի հետ։

Ցիկլոն
Երկրի երեսից ջնջված է հիսուն քաղաք։ Ինչպիսի՜ ցնցող հաջողություն։

Խոզ և մարգարիտ
Բը՜ռռ։ Այս ի՞նչ են լցրել իմ կեղտաջրի մեջ։ Սա ի՞նչ խոզություն է։

Բռնակալ և փիլիսոփաներ
Ես կգործեմ, իսկ դուք կսկսեք իմ գործողությունների համար հիմունքներ որոնել։

2. Մեկնաբանել Օշոյի հետևյալ առակները.

Այս դեպքը եղել է մեծ իսլամական խալիֆ Օմարի ժամանակ: Նա պայքարում էր իր թշնամու դեմ մոտ 30 տարի: Թշնամին հզոր էր, և պայքարը տևեց մի ամբողջ կյանք: Վերջապես եկավ բարենպաստ պահը. թշնամին ընկավ ձիուց, Օմարը ծնկեց թշնամու վրա՝ նիզակը ձեռքին: Մի վայրկյան, և նիզակը կմխրճվեր թշնամու կուրծքը, և ամնե ինչ կավարտվեր: Բայց այդ պահին ահա թե ինչ կատարվեց. թշնամին թքեց Օմարի դեմքին, և նիզակը օդի մեջ քարացավ:

Օմարը ձեռքով մաքրեց դեմքը, ոտքի կանգնեց և ասաց.

— Վաղը մենք ամեն ինչ նորից կսկսենք:

Թշնամին ապշահար էր:

— Ի՞նչ պատահեց,-հարցրեց նա:- Ես 30 տարի այսպիսի պահի եմ սպասել, հուսալով, որ մի օր նիզակս կուրծքդ կխրեմ, և ամեն ինչ կվերջանա: Իմ բախտն այդպես էլ չբերեց, բայց քոնն ահա բերել է: Մի վայկյանում դու կարող էիր ամեն ինչ վերջացնել: Ի՞նչ եղավ քեզ:

Օմարը պատախանեց.

— Մեր պատերազմը սովորական պատերազմ չի եղել: Ես երդվել էի, որ պայքարելու եմ առանց ներքին զայրույթի: 30 տարվա ընթացքում ես պայքարել եմ առանց բարկության: Իսկ հիմա մեջս կատաղություն բարձրացավ: Երբ դու դեմքիս թքեցիր, հանկարծ այս ամենը անձնային դարձավ: Ես ցանկացա քեզ սպանել. դա իմ Եսից եկող ցանկություն էր: Մինչև այս պահը, 30 տարիների ընթացքում, երբեք այդպիսի խնդիր չեմ ունեցել: Մեր պայքարի պատճառն այլ էր: Դու իմ թշնամին չես եղել. մեր կռիվը երբեք անձնային չի եղել: Ես չեմ ցանկացել  քեզ սպանել , ես ուզել եմ գործը հաղթական ավարտի հասցնել: Իսկ հիմա մի պահ ես մոռացա իմ խնդիրը. դու դարձար իմ թշնամին, և ես ցանկացա ոչնչացնել քեզ: Ահա թե ինչու ես չեմ կարող քեզ սպանել: Մի խոսքով, վաղվանից նորից սկսում ենք:

Բայց պատերազմն այդպես էլ չվերսկսվեց: Թշնամին այլևս նույնը չէր:

— Սովորեցրու ինձ: Դարձիր իմ ուսուցիչը և հնարավորություն տուր ինձ աշակերտելու քեզ: Ես էլ եմ ուզում կռվել առանց զայրույթի:

Իսկ գաղտնիքը սա է. պայքարեք՝ մի կողմ թողնելով ձեր Եսը: Եվ եթե դուք կարողանաք կռիվ տալ առանց ներքին կատաղության, ուրեմն դուք ամեն ինչ անանձնային կարող եք անել, քանի որ բախումը ամենաշատն է շոշափում մարդու Եսը: Եթե դուք դա անեք, դուք կդառնաք ամենակարող:

Բայց հիմա դուք չեք կարողանում մինչև անգամ անանձնական սիրով սիրել:

Վարպետն ու թեյի բաժակը

Վաղո˜ւց, շատ վաղուց մի ծպտված Վարպետ ճամփորդում էր իր աշակերտների հետ: Ո՛չ հագուստով, ո՛չ պահվածքով նա չէր տարբերվում մյուս ճամփորդներից: Նրանք կանգ առան մի պանդոկում՝ գիշերելու: Պանդոկի տերն առավոտյան նրանց թեյ ու նախաճաշ հյուրասիրեց: Մինչ վարպետն ու իր աշակերտները թեյում էին, պանդոկապանը, ի նշան հարգանքի, հանկարծ ընկավ Վարպետի ոտքերը: Աշակերտները խիստ զարմացան. որտեղի՞ց կարող էր նա իմանալ, որ իրենց մեջ Վարպետ կա:

Ո՞վ էր բացահայտել իրենց գաղտնիքը պանդոկի տիրոջը: Վարպետը ծիծաղեց և ասաց.

-Մի՛ զարմացեք, հարցրեք հենց նրան, թե ինչպես ճանաչեց ինձ:

Աշակերտները հարցրին պանդոկապանին.

-Ինչպե՞ս գլխի ընկար, որ նա Վարպետ է:

-Ես չէի կարող չճանաչել,- ասաց տերը, — տարիներ շարունակ սեղան եմ գցում իմ հյուրերի առաջ: Ես հազարավոր մարդկանց եմ հանդիպել, սակայն չեմ հանդիպել մի մարդու, ով այդքան սիրով կարող է նայել թեյի այս սովորական ու անշուք բաժակին:

Աշխարհը և մենք

Շատ վաղուց մի արքա կառուցեց պալատ, որի բոլոր պատերը, հատակը և առաստաղը հայելուց էին: Այնպես պատահեց, որ  պալատ մտավ մի շուն:  Իր շուրջը նայելով՝ նա տեսավ բազմաթիվ շներ: Լինելով շատ խելացի և զգուշավոր՝ համենայն դեպս ատամ ցույց տվեց, որպեսզի իրեն պաշտպանի այդ միլիոնավոր շներից և վախեցնի նրանց: Ի պատասխան նրան՝ բոլոր շները անմիջապես իրենք էլ ատամ ցույց տվեցին: Շունը կամացուկ հաչեց: Մյուսները սպառնալիքով պատասխանեցին նրան (պալատում արձագանք կար): Հիմա շունը հաստատ համոզված էր, որ իր կյանքը վտանգված է, և սկսեց բարձր հաչել: Սակայն երբ նա հաչում էր, հայելիների միջի շները նրան պատասխանում էին հուսահատ հաչոցով: Եվ որքան շատ էր նա հաչում, այնքան բարձր էին նրանք պատասխանում, ինչպես թվում էր խեղճ շանը: Առավոտյան շանը գտան սատկած: Սակայն նա պալատում միայնակ էր եղել: Ոչ ոք չէր կռվել նրա հետ, որովհետև պալատը դատարկ էր: Ուղղակի նա տեսել էր ինքն իրեն բազմաթիվ հայելիների մեջ և վախեցել: Եվ երբ նա սկսել էր կռվել, հայելիների միջի արտացոլանքները պայքարի մեջ էին մտել: Նա սատկել էր իր միլիոնավոր սեփական  արտացոլանքների հետ պայքարում:

Ձուկը և օվկիանոսը

Կար-չկար մի ձուկ կար, հասարակ մի ձուկ: Օվկիանոսի մասին խանդավառ պատմություններ լսելով՝ մի անգամ նա որոշեց, որ պետք է հայտնվի այնտեղ, ինչ գնով էլ ուզում է լինի:

Ձուկը գնաց տարբեր իմաստունների մոտ: Նրանցից մեծ մասն ասելիք չուներ, բայց նրանք ամեն տեսակ անհեթեթույթուններ էին ասում, որպեսզի հիմարների աչքերում մեծ ուսուցիչներ երևային: Այդ ձկներից մեկն ասաց, որ Օվկիանոսին հասնելու համար պետք է աշխատել անթերի լողացող ձկների ութնապատիկ ճանապարհի առաջին աստիճանին դիրք զբաղեցնել: Մյուս գուրու ձուկը սովորեցրեց, որ Օվկիանոս տանող ճանապարհը պայծառատես ձկների աշխարհների ուսումնասիրություններում կգտնի: Երրորդն ավելացրեց.

-Միակ միջոցը անընդհատ կրկնելն է՝ «Ռամ-ռամ-ռամ»: Միայն այդ դեպքում կբացվի ճանապարհը:

Հոգնելով տարբեր ուսմունքներից՝ ձուկը լողաց ջրիմուռներում հանգստանալու: Եվ այնտեղ նա հանդիպեց մի ծեր, ոչ մի բանով աչքի չընկնող ձկան: Նա ասաց ձուկ-պրպտողին.

-Հիմարիկ, Օվկիանոսը, որը դու փնտրում ես, քո շուրջ է: Դու էլ ես Օվկիանոսի մի մաս, չնայած որ չես նկատում դա: Այն քո մեջ է, քո շուրջ, և դու՝ նրա սիրելի մասնիկն ես:

24.03-25.03.2022

11.00-12.00- Մայր դպրոց, ,,Տիգրան Հայրապետյան,, գրադարան

09․30-10․30-քոլեջ

Քննարկում ենք․

1․ Ուսուցման, դասավանդման և դասավանդում սովորեցնելու մասին։ Ջորջ Պոյա

2․ Քննարկե՛ք հետևյալ առակները․

Աստվածայինը ներսում է, ոչ դրսում

Մի անգամ Ռաբիյան, ով հայտնի էր իր առեղծվածային բնույթով, փողոցում` իր փոքրիկ հյուղակի առաջ ինչ-որ բան էր փնտրոււմ: Արևը մայր էր մտնում, ու ստվերները գնալով խտանում էին: Հավաքվեցին մարդիկ: Հարցնում էին.

— Ի՞նչ ես անում, ի՞նչ ես կորցրել, ի՞նչ ես փնտրում:

— Ասեղն եմ կորցրել, — ասում էր կինը:

— Արևը մայր է մտնում: Ասեղ գտնելը դժվար կլինի, բայց մենք քեզ կօգնենք: Ո՞ր մասում է ընկել: Ասեղը փոքր է, իսկ ճանապարհը` լայն: Եթե ընկած տեղն իմանանք, գտնելը ավելի հեշտ կլինի:

— Էդ հարցը ինձ պիտի չտայիք,- ասաց  Ռաբիյան,- որովհետև ասեղն, ըստ էության, ոչ թե փողոցում է ընկել, այլ տանը:

Մարդիկ սկսեցին ծիծաղել.

— Գիտեինք, որ խելքդ գցել ես. եթե ասեղը տանն է ընկել, ինչո՞ւ ես դրսում փնտրում:

— Շատ պարզ և տրամաբանական պատճառով. տանն արդեն մութ է, իսկ դրսում դեռ մի քիչ լույս կա:

Մարդիկ ծիծաղեցին և սկսեցին ցրվել: Ռաբիյան նրանց ետ կանչեց և ասաց.

— Հիմա լսեք ինձ: Դուք հենց դա էլ անում եք: Ես ընդամենը ձեր օրինակին եմ հետևում: Դուք գնում եք Աստվածայինը փնտրելու արտաքին աշխարհում`  առանց տալու առաջնային և ամենակարևոր հարցը` որտե՞ղ եք այն կորցրել: Իսկ ես ձեզ ասում եմ` դուք այն ներսում եք կորցրել: Դուք այն դրսում եք փնտրում այն պարզ, տրամաբանական պատճառով, որ ձեր զգայական օրգանները դեպի դուրս են ուղղված, և դրսում մի քիչ լույս կա: Ձեր աչքերը դուրս են նայում, ձեր ականջները դրսի ձայններն են լսում, ձեր ձեռքերը դեպի դուրս են ձգվում, և այդ պատճառով էլ դուք փնտրում եք դրսում: Իսկ ես ձեզ ասում եմ, դուք Աստվածայինը կորցրել եք ոչ այնտեղ, ուր փնտրում եք: Եվ դա ձեզ ասում եմ իմ սեփական փորձից ելնելով: Ես նույնպես փնտրել եմ դրսում, փնտրել եմ երկար, շատ կյանքեր, և երբ մի անգամ նայեցի ներս, մնացի զարմացած. պետք չէր երկար զննել հասկանալու համար` այն միշտ իմ ներսում էր եղել:

Երեք խորհուրդ

Մի մարդ բռնեց փոքրիկ թռչուն:

-Բաց թող ինձ, և ես քեզ կտամ երեք կարևոր խորհուրդ,_ասաց նրան թռչնակը:

Առաջին խորհուրդը թռչնակը խոստացավ տալ, երբ մարդը նրան բաց կթողներ ձեռքից, երկրորդը՝  երբ  կնստեր ճյուղին, և երրորդը՝ երբ կբարձրանար բլրի գագաթը: Մարդը համաձայնվեց և հարցրեց, թե որն է նրա առաջին խորհուրդը:

-Երբ կզրկվես ինչ-որ բանից, մի ափսոսա երբեք: Մարդը բաց թողեց թռչնակին, և թռչնակը երգեց ճյուղի վրայից.

-Մի հավատա այն ամենին,ինչն  անհեթեթ է և չունի փաստեր:

Բարձրանալով բլրի գագաթը՝ թռչնակը այնտեղից բղավեց.

-Ես կուլ եմ տվել երկու մեծ զմրուխտ: Ինձ սպանելով` դու կստանայիր այն:

Հուսահատված մարդը գլուխը վերցրեց ափերի մեջ:

-Տուր ինձ գոնե երրորդ խորհուրդը,- ասաց նա ուշքի գալով:

— Ինչի՞դ է պետք երրորդ խորհուրդը,- ձայն տվեց թռչնակը,- եթե դու ափսոսացիր այն ամենի համար, ինչ կորցրել էիր և հավատացիր անհեթեթությանը: Մտածիր`ինչպես կարող է մի փոքրիկ թռչնակի մեջ տեղավորվել երկու մեծ զմրուխտ: Դու հիմար ես, և իմ խորհուրդները քեզ չեն օգնի:

Ես ընտրում եմ երանությունը

 Վարպետ Բախաուդինը  երջանիկ մարդ էր: Ժպիտը նրա դեմքից երբեքչէր պակասում:  Նրա կյանքը լիքն էր տոնի ուրախ տրամադրությամբ: Նույնիսկ մահանալիս նա անհոգ ծիծաղում էր : Թվում էր, թե նա վայելում էր մահվան գալուստը:
Սովորողները նստած էին նրա շուրջ և նրանցից մեկը համարձակվեց հարցնել.
— Ուսուցի՛չ, ձեզ ինչպես է հաջողվում միշտ լինել երջանիկ: Այս վերջին րոպեներին ի՞նչն է ձեզ այդպես ուրախացնում:
Ծեր վարպետը ժպտալով պատասխանեց.
—  Շատ տարիներ առաջ ես եկա իմ վարպետի մոտ: Ես տասնյոթամյա երիտասարդ էի, բայց արդեն խորապես տառապում էի: Իսկ վարպետը, լինելով յոթանասուն տարեկան, առանց պառճառի ուրախ էր և ժպտում էր: Ես նրան հարցրի. «Վարպե՛տ, ինչպե՞ս է դա ձեզ հաջողվում», և նա պատասխանեց. «Ցանկացած մարդ իր մեջ ազատ ընտրության հնարավորություն ունի: Սա է իմ ընտրությունը: Ամեն առավոտ, աչքերս բացելով, ես ինքս ինձ հարցնում եմ, թե այսօր ինչ ընտրել՝ երանություն, թե՞ տառապանք : Եվ չգիտես ինչու, ամեն անգամ ընտրում եմ երանությունը: Եվ  որ դա իմ կարծիքով այնքա՜ն բնական է»:

Հնդկական թռչունը

Մի առևտրականի մոտ անազատության մեջ մաշվում էր մի թռչնակ: Մի անգամ առևտրականը պատրաստվում էր մեկնել Հնդկաստան՝ նրա հայրենիք: Թռչնակը խնդրեց, որ իր մասին պատմի ազատ թռչուններին:

Առևտրականն ազնվորեն պատմեց իր գերուհու մասին ինչ-որ վայրի թռչունի: Դա մահացած ընկավ գետնին: Առևտրականը մտածեց, որ դա իր սիրելի թռչնակի ընկերուհին էր, ու շատ վշտացավ:

Առևտրականը վերադարձավ տուն, ու թռչնակը հարցրեց, թե ինչ նորություններ է բերել:

— Ավաղ, ես պատմեցի քո մասին ընկերուհիներիցդ մեկին, ու նա հենց այդ պահին վշտից մահացավ:

Հազիվ էր նա այսքանը ասել, թռչնակը անշնչացած ընկավ վանդակի հատակին:

— Ընկերուհու մահվան մասին լուրը սպանեց նրան,- մտածեց վշտացած առևտրականը:

Նա թռչնակին դուրս հանեց վանդակից ու դրեց պատուհանագոգին: Թռչնակը հենց նույն պահին պատուհանից դուրս թռավ: Նա պատուհանի առաջ թառեց ծառի ճյուղին ու երգեց վաճառականին.

— Անխելք, դա խորհուրդ էր, թե ինչպես վարվեմ, որպեսզի ազատագրվեմ, այդ ուղերձը ինձ փոխանցվեց քո միջոցով, իմ չարչարող:

Ու թռչնակը թռավ, վերջապես, ազատ:

Թարգմանությունը՝ Անահիտ Հարությունյանի

Ով է ավելի հզոր

Մի արքա էր ապրում, ում համար անտանելի էր այն միտքը, որ ինչ-որ մեկը կարող է իրենից ավելի հզոր լինել: Մի անգամ նա կանչեց իր նախարարներին ու հարցրեց նրանց.

— Ո՞վ է ավելի հզոր՝ ե՞ս, թե՞ Աստված: Նախարարները վախից դողացին ու մտածելու ժամանակ խնդրեցին: Նրանք բոլորն էլ երիտասարդ չէին, ու ոչ ոք չէր ուզում ենթարկվել հալածանքների: Բայց նրանք արժանավոր մարդիկ էին ու չէին ցանկանում ստել:

— Թողեք այդ գործը ինձ, ես կգտնեմ, թե ինչ պատասխանեմ գերագույնին,- ասաց ամենատարեց նախարարը:

Հաջորդ օրը հավաքվել էր ողջ արքունիքը: Եկել էր տարեց նախարարը: Նա խոնարհվեց արքայի առաջ ու հայտարարեց.

— Օ՜, տիրակալ, դու, անկասկած, ավելի հզոր ես, քան Աստված:

Արքան ոլորեց իր երկար բեղերն ու հպարտորեն բարձրացրեց գլուխը: Իսկ ծերունին շարունակեց.

— Դու ավելի հզոր ես, որովհետև կարող ես բոլորիս արտաքսել քո թագավորությունից, իսկ Աստված չի կարող, որովհետև նրա թագավորությունն ամենուր է, և այնտեղից ոչ մի տեղ չես գնա:

Թարգմանությունը՝ Անահիտ Հարությունյանի

Հրեշը

Սա շատ հին պատմություն է, որը պատմել են մարդիկ, որոնց համար կարևոր էր իմաստությունը: Այն պատմում է չորս հարևան ընկերների մասին, որոնք ուսանում էին այնպիսի վարպետների մոտ և ուսանելու ընթացքում հասել էին այնպիսի զարմանալի բարձունքների, որ նրանցիցի յուրաքանչյուրը վստահորեն կարող էր ասել, որ հասել է իմացության գագաթնակետին:

Այնպես պատահեց, որ այս չորսը որոշեցին ճամփորդել և գործածել իրենց իմացությունը, քանի որ ինչպես  ասվում է.

«Արդյո՞ք հիմար չէ նա, ով ունի գիտելիքներ և դրանք չի օգտագործում»:

Նրանք  ճամփա ընկան միասին, սակայն ի սկզբանե գիտեին և  նախապես էլ հայտնի էր, որ ի տարբերություն երեք ընկերների, որոնք հմուտ էին և՛ տեսության, և՛ իրագործման մեջ, չորրորդը գիտելիքներով թույլ էր, բայց ընբռնելու շնորհ ուներ:

Որոշ ժամանակ անց, երբ նրանք ավելի լավ ճանաչեցին  միմյանց, երեք ընկերները զգացին, որ իրենց գործընկերը չունի համապատասխան որակնե,ր և որոշեցին նրան տուն ուղարկել:

Երբ նա հրաժարվեց, ընկերները նրան ասացին.

— Դա հատուկ է այնպիսիններին, ինչպիսին դու ես՝ անտարբեր առավելություններ ունեցող, զարգացած  մարդկանց նկատմամբ և համառելով, որ դու նրանց հետ հավասար ես:

Բայց այնուամենայնիվ, նրանք թույլատրեցին, որ նա հետևի իրենց, թեպետ նրան դուրս մղեցին իրենց շրջապատից։ Ստացվեց այնպես, որ նրանք  ճանապարհին  ոսկորներ և ինչ-որ կենդանու մասեր գտան:

— Ահա,-  ասաց առաջինը,- իմ պատկերացմամբ այս կույտի մեջ  առյուծի կմախք և ոսկորներ են:

— Իսկ ես, — ասաց երկրորդը,- տիրապետում եմ այնպիսի գիտելիքների, որ կարող եմ այս կմախքի միջոցով վերականգնել առյուծի մարմինը:

—Դե, իսկ ես, — ասաց երրորդը, — տիրապետում եմ այնպիսի արվեստի, որ կարող եմ վերադարձնել կյանքը, այնպես, որ ես կարող եմ կենդանանցնել այս մարմինը:

Նրանք որոշեցին այդպես էլ վարվել ոսկորների կույտի հետ՝ կիրառել իրենց գիտելիքները. Չորրորդը, բռնելով նրանց ձեռքերը, ասաց հետևյալ խոսքերը.

—Թեև ես բավարար տաղանդ և ընդունակություն չունեմ, բայց այնուամենայնիվ ինչ-որ բան հասկանում եմ: Սրանք իսկապես առյուծի մնացորդներ են: Նրան կյանքի կվերադարձնենք, և նա մեզ տեղում կսպանի:

Բայց այն երեքը շատ էին ոգևորվել տեղում գործնական աշխատանք կատարելու  հնարավորությունից: Մի քանի րոպե անց նրանց դիմաց կանգնեց մի հսկա, կենդանի ու սոված առյուծ:

Մինչ այն երեքը զբաղված էին իրենց գործողություններով, չորրոդը  բարձրացավ բարձր ծառի վրա:

Այնտեղից նա տեսավ, թե ինչպես առյուծը հոշոտեց իր ուղեկիցներին և սլացավ դեպի անապատ.

Միակ փրկվածը ծառից իջավ և ճիշտ համարեց վերադառնալ տուն:

Թարգմանությունը՝ Աշխեն Թադևոսյանի

Արժեք

 Մի մարդ սիրում էր գուշակել տառային հապավումները: Մի օր նա գնաց ուսուցչին տեսնելու և հպարտությամբ պատմեց իր որոնումների մասին: Ուսուցիչն ասաց.

-Լավ: Գնա տուն և կռահիր ԱԲՈՄՆՉ հապավման թաքնված իմաստը: Մարդը երկար փորձում էր կռահել, թե ինչ է նշանակում այդ հապավումը: Երբ նա հետ վերադարձավ` ուսուցիչը մահացել էր:

-Այժմ ես երբեք չեմ կարող ճշմարտությունն իմանալ,- հառաչեց մարդը: Այդ պահին հայտնվեց ուսուցչի ավագ աշակերտը: Նա ասաց.

— Եթե դու վշտացել ես, որ չես կարող գտնել, թե ինչ է նշանակում ԱԲՈՄՆՉ հապավումը, ես այն կբացեմ: Այն այսպես է հնչում. «Այս բառերը ոչ մի նշանակություն չունեն»:

-Ինչո՞ւ էին ինձ այդպիսի հիմար առաջադրանք տվել, — բղավեց տարակուսած մարդը:

-Եթե քեզ մոտ է գալիս ավանակը, դու նրան կաղամբ ես տալիս: Դա նրա սնունդն է ու կապ չունի, թե նա ինչպես է այն անվանում: Ավանակները հավանաբար, մտածում են, որ կարևոր բան են անում, բայց նրանք պարզապես կաղամբ են ուտում:

Միտք և բանականություն

Շահի որդին անասելի հիմար էր: Շահը երկար մտածեց, թե ինչ ուսման տա նրան և որոշեց. թող սովորի ավազի վրա գուշակություններ անել: Ինչքան էլ որ դեմ էին գուշակ գիտնականները, ստիպված եղան հնազանդվել տիրոջ կամքին: Մի քանի տարի անց նրանք շահի որդուն բերեցին պալատ և խոնարհվեցին շահի առաջ:

-Ձեր տղան յուրացրեց մեզ հայտնի բոլոր գաղտնիքները: Ավելին մենք սովորեցնելու ոչինչ չունենք:

Շահը ափի մեջ ամուր սեղմեց նեֆերտիտե մատանին և հարցրեց.

-Ասա, տղաս, ի՞նչ կա իմ ձեռքում:

Պատանին ավազի վրա նկարեց պատկերներ և մտածելով պատասխանեց.

-Ձեռքիդ մեջ ինչ-որ կլոր բան կա՝ մեջտեղը կլոր անցքով: Ըստ երևույթին դա քար է:

Շահը գոհ ասաց.

-Դու բոլոր նշանները ճիշտ ասացիր: Ասա առարկայի ամբողջ անվանումը:

Պատանին մտածեց և ասաց.

-Ջրաղացքար է:

— Որքան էլ դու գիտելիքի ուժով նշաններ գտնես, -բացականչեց շահը,- միևնույն է, դու չունես այնքան խելք հասկանալու համար, որ ջրաղացքարը չի կարող տեղավորվել ձեռքի մեջ:

Թարգմանությունը՝ Արմինե Մնացականյանի

Աղոթք

Հայտնի պատմություն կա սիրահարված գեղջկուհու մասին, ով Փենջաբայից էր: Աղջիկը մի օր մտամոլոր քայլում էր դաշտով, որտեղ կրոնավոր մի մարդ աղոթում էր: Ըստ կրոնի՝ չէր թույլատրվում անցնել այդ վայրով: Երբ գեղջկուհին հետ էր գալիս, կրոնավոր մարդն ասաց նրան.

— Ինչ վատ վարվեցիր, հիմար աղջիկ. մեծ մեղք է անցնել այն վայրով, որտեղ  մարդ աղոթք է հղում առ  Աստծված:

Աղջիկը կանգնեց և շփոթված հարցրեց.

– Ի՞նչ նկատի ունեք աղոթք ասելով:

– Աղո՞թը, – բացականչեց մարդը, – չգիտե՞ս, հիմար աղջիկ, թե ի՞նչ է աղոթքը: Դա զրույց է Աստծո հետ: Աղոթել` նշանակում է մտածել Աստծո մասին, խոսել նրա հետ:

Աղջիկը պատասխանեց.

– Տարօրինակ է: Այդ ինչպե՞ս կարողացաք տեսնել ինձ, եթե մտածում էիք Աստծո մասին, խոսում էիք նրա հետ: Երբ ես անցնում էի դաշտով, ես մտածում էի իմ սիրելիի մասին և խոսում էի նրա հետ: Դրա համար էլ ես ընդհանրապես չեմ նկատել Ձեզ:

Համարձա՛կ եղիր, փորձի´ր

Թագավորն իր հպատակներին Գլխավոր հրապարակ հավաքեց, որպեսզի պարզի, թե նրանցից ով կարող է կառավարական պաշտոն զբաղեցնել:

-Իմ հպատակնե´ր,- նրանց դիմեց թագավորը,- ձեզ համար դժվար առաջադրանք ունեմ: Հուսով եմ, ինչ-որ մեկն այն կլուծի:

Նա նրանց մի հսկայական դռան կողպեքի մոտ առաջնորդեց:

-Սա իմ թագավորությունում եղած ամենամեծ կողպեքն է: Ձեզանից ո՞վ կարող է այն բացել,-հարցրեց թագավորը:

Ոմանք իսկույն հրաժարվեցին: Մյուսները՝ ժողովրդի կողմից իմաստունի հարգանք վայելողները, կարևոր դեմքով երկար կողպեքն ուսումնասիրեցին, ապա խոստովանեցին, որ չգիտեն ինչպես բացել: Դրանից հետո մնացածներն ասացին, որ առաջադրանքն իրենց ուժից վեր է: Միայն մի երիտասարդ մոտեցավ կողպեքին, ուշադիր զննեց այն, այնուհետև փորձեց տեղից շարժել և վերջապես, ցած քաշեց: Ա՜յ քեզ հրաշք, կողպեքը բացվեց: Այն ուղղակի կողպած չէր:
Թագավորը հայտարարեց.
-Դու արքունիքում կարևոր պաշտոն կզբաղեցնես, որովհետև հույսդ դնում ես սեփական ուժերիդ վրա և չես վախենում փորձել:

Ոչ մեծ տարբերություն                                                                                          

Արևելքի տիրակալներից մեկը երազ է տեսնում. իբր թե  մեկը մյուսի հետևից ընկնում են նրա բոլոր ատամները: Նա վախեցած իր մոտ է կանչում պալատական երազահաններին: Նրանք լսում են և ասում.                                          
— Տե′ր, երազն այն մասին է զգուշացնում, որ շուտով դու կկորցնես քո բոլոր հարազատներին:
Տիրակալը բարկանում է և հրամայում խեղճին բանտ նետել: Հետո կանչում է ուրիշ երազահանի :Նա լսում է երազը, մի փոքր մտածում և ասում.
— Տե´ր իմ, երազն այն մասին է պատմում, որ դու ավելի երկար կապրես, քան  քո բոլոր հարազատները:
Տիրակալն անասելի ուրախանում է և առատորեն վարձատրում երազահանին՝ լավ կանխատեսման համար: Պալատականները շատ էին զարմացել.
— Չէ՞ որ դու նրան ասացիր նույն բանը ,ինչ որ այն խեղճ նախորդը: Բայց ինչո՞ւ նա խիստ պատժվեց, իսկ դու պարգևատրվեցիր,_ հարցրին նրանք:
Հետևեց պատասխանը.
— Մենք երկուսս էլ միանման մեկնաբանեցինք երազը: Բայց ամեն ինչ կախված  չէ նրանից, թե ինչ կասես, այլ նրանից, թե ինչպես կասես: