Մարիետ Սիմոնյան

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Սեմինար-պարապմունքներ

IMG_7951

Փետրվարի 7, ժամը 15.15 Ավագ դպրոց,3-1 

  1. Անհատական ուսումնական պլաններ
  2. Ներկայացնում ենք Դիջիտեքին ներկայացրած մեր աշխատանքները
  3. Փետրվար ամսվա նախագծերի ներկայացում
  4. Դդմատոնի ուսումնական շաբաթ և ծիսական ստուգատեսային ղափամա. կրթահամալիրի տնօրենի սուրհանդակը
  5. mskh.am-ի աշխատակարգ

Հունվարի 24-ին, ժամը 15.15, Ավագ դպրոց,

Փետրվարյան նախագծեր

Փետրվարի 5-մարտի 16 — «Կարդում ենք Տերյան, Թումանյան, Չարենց» ստուգատես. ընթերցողի, ընթերցանության, ընթերցարանի ստուգատես
Փետրվարի 7 — Մխիթար Սեբաստացու ծննդյան օրը
Փետրվարի 19 — մարտի 9 — մայրենիի ստուգատես
Գրաբարի օրեր
Էպոսի օրեր
Գարեգին Սրվանձտյանց
Մանուկ Աբեղյան
Հրաչյա Աճառյան
Նիկողայոս Ադոնց

Ռոլանդ Շառոյանի հետ: Ուսումնական փաթեթ Բակունցյան ընթերցումներ: Ուսումնական փաթեթ

Համակարգողներռ

Նիկողայոս Ադոնց- Վանուհի Բաղմանյան
Գարեգին Սրվանձտյանց — Նունե Մովսիսյան
Գոհար Բալջյան- Հովհ. Թումանյան
Ելենա Սարգսյան- Եղիշե Չարենց
Արմինե Աբրահամյան-էպոսի օրեր
Մարիետ Սիմոնյան- հանդիպում Ռոլանդ Շառոյանի հետ
Լիլիթ Մադոյան- Մանուկ Աբեղյան
Մարինե Ամիրջանյան — Հրաչյա Աճառյան
Հռիփսիմե Գալստյան- Վահան Տերյան

 

Հունվարի 17, 15։15՝ մանկավարժական աշխատողների պարապմունք մասնախմբերով: 
Ավագ դպրոց, 3-1
Մասնախմբի կազմը, անդամների բլոգները տես այստեղ:

Օրակարգում.

1, Հունվարյան ճամբարի նախագծերի ներկայացում
2, Հունվարյան նախագծերի 9-օրյա գործունեության ներկայացում: Ընթացքը: Ակնկալվող արդյունքը:
3. Ամենամյա բաց հանրակրթական ստուգատեսներ.
բնագիտության և տեխնիկական ստեղծագործության նախագծեր
հանրակրթական Դիջիթեք 2018
մարմնամարզական նախագծեր
ձմեռային մարզական խաղեր:

06,12,2017
Մանկավարժական աշխատողների  պարապմունք

  • Նոյեմբեր ամսվա նախագծերի ամփոփում: Հաջողություններ, խնդիրներ
  • Դեկտեմբեր ամսվա նախագծերի ներկայացում
  • Դեկտեմբերի 25 — 2018թ. հունվարի 7 — «Ուսումնական ձմեռ» նախագծեր
  • Նախագծերի գնահատման չափանիշներ
  • Այլ հարցեր

Դեկտեմբեր ամսվա նախագծեր

 

Նոյեմբերի 22-ին կայացած մասնախմբերով սեմինար պարապմունքին բացակա չկար։ Սեմինարի ընթացքում.

  1.  4-րդ, 5-րդ դասարաններում դասավանդողները՝ Գոհար Բալջյան, Արմինե Աբրահամյան, Մարինե Ամիրջանյան, Քրիստինե Շահբազյան, ներկայացրին «Սասունցի Դավիթ» էպոսի շուրջ ընդարձակ նախագիծ անելու նախաձեռնությունը։ Միջին և ավագ դասարաններում դասավանդողները որոշեցին միանալ նախաձեռնությանը ընթերցումներով, սովորողների էսսեներով, էպոսի մասին այլ նյութերի ուսումնասիրմամբ։ Նունե Մովսիսյանն առաջարկեց տարիների ընթացքում իր հավաքած մեդիափաթեթը։ Մյուս դասավանդողները խոստացան լրացնել փաթեթը ավելի ուշ հրապարակված նյութերով։
  2. Քննարկեցինք Մարիետ Սիմոնյանի՝ նոյեմբերի 24-26-ը Երևանում սպասվելիք Գրքի տոնին մասնակցության առաջարկը։ Նախաձեռնությանն արձագանքեցին Լիլիթ Մադոյանը, Վանուհի Բաղմանյանը, Հռիփսիմե Գալստյանը։ Նրանք որոշեցին ցերեկային ժամերին նախատեսված միջոցառումներին մասնակցել սովորողների փոքրիկ խմբերով։
  3. Առաջարկ եղավ նախաձեռնելու նաև հայոց լեզվի օրերի անցկացման նախագծումը։ Հենց տեղում նշվեցին մի քանի ուղղություններ (դասախոսություններ, համալսարանի ուսանողների գիտական ակումբի հետ համատեղ կլոր սեղաններ, անվանի հյուրեր) և դրանց կազմակերպման նախնական հնարավոր միջոցները։
  4. Որոշվեց բոլոր նախագծերը ձևակերպել, հրապարակել բլոգներում, քննարկման համար հղումն ուղարկել մայրենիի և գրականության պատասխանատու Մարիետ Սիմոնյանին։
    Սեմինարի ծրագիրը:

Նոյեմբերի 8-ին` ժամը 15.15, վայրը՝ Ավագ դպրոց, 3-1 կաբինետ
Մասնախմբի կազմը, անդամների բլոգները տես այստեղ:

Օրակարգում.

  • «Ուսումնական աշուն» նախագծեր: Իրականացված նախագծերի ներկայացում:
  • Նոյեմբերի 13-17-ի նախագծային ուսուցման ստուգատես. անելիքներ, առաջարկներ, մոտեցւմներ
  • Նախագծային աշխատանք  խմբերով:


Խնդրում եմ ներկայանալ աշխատանքային գործիքով: