Մարիետ Սիմոնյան

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Նախագծեր և արդյունքներ

10537429_798929060146804_7385274527954594518_n

Նախագծային արդյունքներ

«Մանրէ» պատանեկան ամսագիր

Թարգմանություններ

Գրականություն

Նախագծի Ժամկետը՝ շուրջտարյա
Նախագծի մասնակիցները՝ 10-րդ դասարանցիներ

Նախագծի նպատակը

  • սովորողի մոտ զարգացնել գրական բարձր ճաշակ
  • գրական բարձրարժեք ստեղծագործությունների ընթերցման և քննարկման միջոցով նպաստել սովորողի մտավոր և հոգևոր աճին
  • ընթերցանությունը դարձնել հոգևոր պահանջմունք

Նախագծի խնդիրները

  • զարգացնել սովորողի մոտ ստեղծագործությունը վերլուծելու կարողություններ
  • ընթերցանության նյութերը առաաջարկել բարձրարվեստ գրականությունից
  • ընտրել ստեղծագործություններ՝ համապատասխան սովորողի մտավոր և հոգևոր կարողություններին
  • ընտրել ստեղծագործություններ, որոնք բավարարեն սովորողի հոգևոր և մտավոր պահանջմունքները

Նախագծի իրականացում

Նախագծի արդյունքների ներկայացում

Նախագծի մասնակցի գնահատումը

 

  • Նախագծեր
  • գրական թատրոն
  • գարնանային օրագիր
  • հասարակական հնչեղություն ունեցող հարցերի քննարկումներ
  • առաջարկում եմ կարդալ
  • ռադիոնյութերի, տեսանյութերի ստեղծում
  • ռադիոթատրոն
  • գրաբարյան ընթերցումներ
  • կարդում ենք տարբեր բանաստեղծների բանաստեղծություններ
  • հարցազրույցներ
  • մենախոսություններ տարբեր թեմաների շուրջ
  • անհատական, ընտանեկան ռադիո, տեսաֆիլմ
  • շարադրել մտքերը տարբեր թեմաներով
  • ընթերցած նյութի վերլուծություն (ոչ միայն գեղարվեստական)
  • արմատական, ստուգաբանական բառարանների հետ աշխատանք

Նախագծերի համառոտ բնութագիրը:

1. Ընթերցանություն:

 

  • Ծավալուն ստեղծագործությունների ընթերցում

Բացի փոքր արձակից՝ նովել, փոքրիկ պատմվածք, առակ, զրույց, բանաստեղծություններ, որոնց  ընթերցանությունը և վերլուծությունը հիմնակամում իրականացվում է դասարանում՝ որպես ուսումնական նյութի հետ տարվող ուսումնական աշխատանք,  հմտությունների զարգացում, կարևորվում է նաև գեղարվեստական ծավալուն ստեղծագործությունների՝ ծավալուն պատմվածքների, վեպերի, վիպակների ընթերցանությունը: Այսպիսի ընթերցանությունը՝ որպես լրացուցիչ կրթություն, հանձնարարվում է ինչպես ամառային, աշնանային, գարնանային արձակուրդների ժամանակ, այնպես էլ ուսումնական տարվա ընթացքում՝ որոշակի ժամկետում՝ կախված ստեղծագործության ծավալից: Ստեծագործությունների քննարկումը կատարվում է և՛ տարբեր հարցերի ու առաջադրանքների, և՛ առցանց քննարկման և բանավոր քննարկումների միջոցով:

2  Թարգմանություն: Ժամկետը՝ շուրջտարյա

Թարգմանությունները լեզվի ուսուցման, խոսքի մշակման կարևոր մասն են կազմում: Դրանք հիմնականում փոքրիկ առակներ են, որոնց թարգմանությունները մշակելուց հետո օգտագործում ենք նաև որպես գրական  նյութ՝ վերլուծությունների համար: Թարգմանությունները հիմնականում կատարվում են ռուսերենից, բայց կան սովորողներ, ում համար ավելի մատչելի է անգլերենը, կամ նախընտրում են անգլերենը: Այդ սովորողների համար թարգմանության նյութ է դառնում անգլերեն փոքրածավալ նյութը:

Թարգմանությունների ընթացքում կարևորվում են բառերի, արտահայտությունների ճիշտ, դիպուկ ընտրությունը, ոճի պահպանումը, տեքստի ամբողջականությունը: Օգտագործվում են և՛ ռուս-հայերեն, և’ անգլերեն-հայերեն, և’ հոմանիշների բառարանները: Հիմնականում օգտվում ենք nayiri.com էլեկտրոնային բառարանների կայքից: Աշխատանքը արդյունավետ է լեզվական կառույցների յուրացման և օգտագործման համար:

Այս առաջադրանքների համար օգտագործվում է  հետևյալ կայքը՝ притчи, նաև համացանցային այլ կայքեր

Ռադիոնյութեր, տեսանյութեր: Ժամկետը՝ շուրջտարյա

  • հարցազրույցների, քննարկումների ձայնագրություն-տեսագրություններ:

Այս աշխատանքն ուղղված է մայրենի խոսքի  և՛ գրավոր, և՛ բանավոր խոսքի  մշակմանը:  Թեմայի ընտրությունը, հարցերի կազմումը, դրանք ներկայացնելը, զրույցի բռնվելը, արագ կողմնորոշվելը, ըստ իրավիճակի՝ նոր հարցերի առաջադրումը կարևոր հմտություններ են, որոնք ձեռք է բերում սովորողը հարցազրույցներ վարելիս:

  • բանաստեղծությունների, գրական ստեղծագործությունների տեսագրություն-ձայնագրություններ

Թվային տեխնիկայով  կատարվող հաջորդ աշխատանքը բանաստեղծությունների, գրական այլ ստեղծագործությունների ձայնագրություն-տեսագրությունն է: Սա գրականությունը մարդկայնացնելու, սովորողին մոտեցնելու և կարդալու, փնտրելու, ընտրելու ցանկություն առաջացնելու միջոց է: Սովորողները ձայնագրում-տեսագրում են իրենց ընտրած ստեղծագործությունը, ձայնագրվելու-տեսագրվելու համար ջանք են գործադրում՝ լավ կարդալու, ներկայանալի ընթերցանության համար: Սրանով լուծվում են մի քանի խնդիրներ՝ ընթերցել, փնտրել, գտնել այն ստեղծագործությունը, որն ուզում են ներկայացնել, և մի քանի անգամ ընթերցելով, ձայնագրման-տեսագրման պատրաստելով հղկել լավ կարդալու տեխնիկան:

Մտքեր, խոհեր: Ժամկետը՝ շուրջտարյա

Սրանք այն աշխատանքներն են, որոնք ընտրվում են սովորողների բլոգային հրապարակումներից: Բլոգը այն տարածքն է, որտեղ սովորողը հրապարակում է իր խոհերը, վերլուծությունները, պատումները, այլ նյութեր: Սովորողների խումբը, ով վարում է ընդհանուր բլոգ-ամսագիրը, ինքն է ընտրում իր համադասարանցիների բլոգներից նյութեր, առանձնացնում և հրապարակում իրենց ամսագրում:

 

 

Անհատական նախագծեր

Սովորողի նախաձեռնությամբ, նրա նախասիրությամբ իրագործվող նախագծեր են: