the Dalai Lama1. Նկատի ունեցեք, որ մեծ սերը և մեծ հաջողությունը կապված են մեծ ռիսկի հետ: Այսինքն, եթե ռիսկի չդիմենք, ոչնչի չենք հասնի:

2. Երբ դուք պարտվում եք, դուք չեք կորցնում կուտակած փորձը:  Գուցե ավելին՝ ձեռք եք բերում նոր փորձ: Մի վախեցեք պարտվելուց և անհաջողության մատնվելուց, դրանք միայն օգնում են մեզ առաջ գնալ:

3. Հետևեք 3 հավերժ կանոններին.
— հարգիր քեզ, որպեսզի ուրիշներն էլ քեզ հարգեն,
— հարգիր ուրիշներին, քանի որ մենք բոլորս հավասար ենք, մենք մարդ ենք,
— մի խուսափիր քո արարքների համար պատասխանատվությունից, մենք բոլորս էլ սխալական ենք, որպեսզի ուղղենք մեզ և մեր սխալները, պետք է նախ ընդունենք դրանք:

4. Հիշեք, միշտ չէ,  որ  այն, ինչ ուզում եք, ձեզ հարկավոր է. երբեմն մեր ենթագիտակցության և գիտակցության ինֆորմացիան չեն համընկնում: Մենք շարժվում ենք այնպես, ինչպես թելադրում  է մեր գիտակցությունը` չիմանալով, որ ենթագիտակցորեն մենք այլ բան ենք ցանկանում: Պետք է սովորել լսել ներքին ձայնը:

5. Սովորեք կանոնները, որպեսզի իմանաք` ինչպես դրանք ճիշտ խախտել:

6. Մի թողեք, որ փոքրիկ վիճաբանությունը փչացնի ամուր ընկերությունը:

7. Եթե սխալվել եք, ապա արեք ամեն ինչ դա ուղղելու համար:

8. Երբեմն պետք է լսել ձեր ներքին ձայնին միայնության մեջ:

9. Զգացեք ձեզ ազատ, բայց մի անցեք սահմանները:

10. Հիշեք, որ երբեմն լռությունը ամենալավ պատասխանն է:

11. Ապրեք կյանքն արժանապատվորեն, որպեսզի ծերության ժամանակ ինչ-որ լավ բան ունենաք հիշելու:

12. Սիրելի միջավայրը ձեր կյանքի հիմքն է:

13. Վեճի ժամանակ խոսեք միայն ներկայի մասին, անցյալի մասին մի հիշեք – հենց վեճի ժամանակ է մեր գիտակցությունը մթագնում, երբ մենք ջղայնացած ենք, կորցնում ենք մեզ և չենք կարողանում կառավարել մեր մտքերը: Մենք հենց այդ պահին ենք խոցելի: Փորձենք կառավարել մեզ, չվիրավորենք դիմացինին, գտնենք մեր սխալը և հանգիստ բացատրենք նրա սխալը: Հիշելով անցյալը` մենք մեր դիմացինին  դարձնում ենք ավելի ուժեղ, վիրավորելով նրան` վիրավորում ենք մեզ:

14. Կիսվեք ձեր գիտելիքներով: Դա անմահության միակ ձևն է:

15. Եղեք քնքուշ Երկիր մոլորակի հետ, սիրեք նրան և նա կսիրի ձեզ – մարդկությունը զարգանալով հեռացել է մայր բնությունից: Մենք հատում ենք ծառերը տուն կառուցելու համար, ճանապարհաշինության համար ոչնչացնում ենք կանաչ տարածքներն ու ժայռերը, սպանում ենք կենդանիներին և չենք գիտակցում, որ հենց մեզ ենք վնասում: Չէ՞ որ մենք էլ ենք բնության մի մասնիկը:

16. Տարին մեկ անգամ գնացեք այնտեղ, որտեղ երբեք չեք եղել: Այդպես դուք ձեռք եք բերում նոր գիտելիքներ և ծանոթանում եք նոր մարդկանց հետ:

17. Հիշեք, լավ հարաբերություններն այն են, որտեղ յուրաքանչյուր երկրորդ կեսը, ում հետ էլ որ նա լինի, միշտ ձեր մասին է մտածում:

18. Երբեմն պետք է հրաժարվել նրանից, ինչ ուզում եք, որպեսզի հետո ստանաք այն: Մենք երբեմն այնքան ենք տարված լինում մեր երազանքներով, որ չենք նկատում մեր առջև բացված ճանապարհը, որը գուցե տանում է դեպի մեր երազանքը: