1. Լսում ենք Նազելի Տեր-Պետրոսյանի անհատական ռադիոն: /Գրում եք ձեր դիտողություններն ու առաջարկությունները ենթակայքում:
2. Կարդացեք առակները և լրացրեք վերջին նախադասությունները.
— Բայց ախր անպտուղ է այդ ծառը և մարդկանց համար` անօգուտ: Սոսին նրանցպատասխանեց.
— Ապերախտ եք դուք, իմ հովանուց օգտվում եք և տեղնուտեղն էլ ինձ անպտուղ ևանօգուտ անվանում:
Աղվեսն ու խաղողը
Քաղցած աղվեսը տեսավ խաղողի վազը` կախ ընկած ողկույզներով և ուզեց դունչը հասցնել խաղողին,
բայց չկարողացավ: Եվ, հեռանալով, ինքն իրեն ասաց. ,,Դեռ խակ է,,:
Առակն այն մարդկանց մասին է, ովքեր……….
Գայլերն ու ոչխարները
Գայլերը ուզում էին հարձակվել ոչխարների հոտի վրա, բայց ոչ մի կերպ չէր հաջողվում, որովհետև շները պահպանում էին ոչխարներին: Նրանք որոշեցին խորամանկությամբ հասնել իրենց նպատակին և դեսպաններ ուղարկեցին ոչխարների մոտ` շներին հանձնելու առաջարկով. չէ՞ որ հենց նրանց պատճռով է թշնամանք առաջացել, և եթե շներին հանձնեն, ապա գայլերի և ոչխարների միջև խաղաղություն կհաստատվի: Ոչխարները գլխի չընկան թե դրանցից ի՛նչ է ծագելու, և շներին հանձնեցին:
Եվ այն ժամանակ գայլերը, որ ավելի ուժեղացել էին, առանց դժվարության հաշվեհարդար տեսան անպաշտպան հոտի հետ:
Առակը այն մարդկանց մասին է, ովքեր ….
Առակը նաև այն մարդկանց մասին է, ովքեր….
Լրացուցիչ առաջադրանք
Ներկայացնում ենք այն հատվածները, որոնք կարևորել ենք Վ. Սարոյանի ,,Մարդկային կատակերգության,, 10-15-րդ գլուխներում: