1. Ներկայացնում ենք Վահան Տերյանից ընտրած բանաստեղծությունը:
2. Տրված հետևություններից ո՞րն Է (որո՞նք են) տեքստին համապատասխանում: Ընտրությունդ պատճաոաբանի´ր:
Մի տղա սենյակում թոչկոտում Էր: Ծունկը սեղանին դիպավ ու ցավեց: Տղան բարկացած ճչաց,
— Զզվելի´ սեղան:
Նույն օրը տղայի հայրը նրան խոստացել Էր հետաքրքիր նկարներով ամսագիր բերել, բայց մոոացհլ Էր: Ու տղան լաց եղավ: Հայրը բարկացած գոոաց.
— Զզվելի´ տղա:
Ոչ մեկը չնկատեց, թե սեղանն ինչքա՜ն գոհ Էր:
Հետևություն՝
1. Երբ անմեղ մարդուն մեղադրում, նեղացնում են, այդ մեղադրանքն ինչ-որ ձևով վերադառնում Է մեղադրողին:
2. Ամեն մարդ պիտի իր պարտականությունները կատարի՝ աոանց ուրիշներին նեղացնելու:
3. Մարդու բախտը որ չի բերում, բոլորը նրան նեղացնում են ու հետն Էլ հենց նրան են մեղադրում, եթե ինչ-որ բան այնպես չի լինում:
4. Եթե մարդ ինչ-որ մեկի հանդեպ իրեն մեղավոր Է զգում, նրա համար այդ մեկի արցունքները հանդուրժելը ավհլի դժվար Է:
5. Մարդը մարդու հհտ երբեմն իրի նման Է վարվում:
6. Մարդը իրերի հետ էլ պիտի զգույշ վարվի: Գուցե նրանք էլ են ցավ զգում անարդար վերաբերմունքից:
7. Կամակորությունը մարղու ամենավատ գծերից Է: Դրան դիմանալը շատ դժվար է:
3. Փակագծերում տրված բայերր գրի´ր պահանջված ձևով:
Ծարավ ագռավը թռավ կճուճի մոտ ջուր խմելու: Կտու ցը ջրին որ չհասավ, (փորձել) կճուճը թեքել: Բայց կճուճն ամուր կանգնել էր տեղում, ու ագռավը թեքել չկարողացավ: Նա մի քիչ (մտածել)ու մանր քարեր (լցնել) կճուճի մեջ: Ջուրը (բարձրանալ), (հասնել)կճուճի բերանին: Ու ագռավը հագեցրեց ծարավը:
Լրացուցիչ կրթություն
1, Անգիր սովորել Վահան Տերյանից ընտրած բանաստեղծությունը:
2. Ներկայացնել ,, Փոքրիկ իշխանը,, վիպակից դուրս գրած հատվածները: