1.  Տրված պարզ նախադասությունները դարձրո´ւ բարդ՝ ավելացնելով փակագծում տրված հարցին պատասխանող նախադասություն (որպեսզի ավելացրածդ նախադասությունը տրվածի հետ կապվի, կարող ես անհրաժեշտ բառ ավելացնել):Ա´յ աղվեսներ, ձեռք քաշեք ձեր պոչերից: (ինչո՞ւ)Ութ տարի մնացի այդ երկրում: (ինչո՞ւ)

    Բոբն արագ վազեց հանդերձանքի կույտի մոտ: (ինչո՞ւ)

    Նա ուժ հավաքեց: (ինչի՞ համար)

  2. Նախադասությունները հնարավոր ձևերով կետադրի´ր այնպես, որ իմաստները տարբեր լինեն:          Հայրն ու մայրը ողջունեցին մեզ համբուրեցին շնորհավորեցին իրար:Հայաստանը ուր որոշել էր գնալ մանուկ հասակից չէր տեսել:

    Նրանց ոտների տակ մի պահ մթագնում էին ձորերը անտառները սևանում էին ամպերի արանքում բեկբեկված շողերի փայլի մեջ:

    Խաղաղ գիշերվա մեջ թույլ լույս արձակելով երկու աստղ էր պլպլում Ծիծեռնավանքի ծուռ խաչի վրա:

    Ծովափին կանգնած աղջիկը հայացքը հառել էր հեռու հորիզոնին:

  3. Փակագծերում տրված բայերը պահանջված ձևով գրի´ր և Ա և Բ տեքստերում բայի ժամանակները համեմատի´ր:Ա. Հնդկաստանում Հունդեր անունով մի գյուղ կա, որտեղ ծխելը ոչ միայն արգելվում է, այլև (պատժվել): Գյուղացիներից ո´վ էլ (լինել), եթե ծխախոտը կամ ծխամորճը բերանին (բռնվել), (տուգանվել): Սակայն վերջին տարիներին Հունդեր գյուղում միայն մի դեպք (լինել), որն (արժանանալ) պատժի: Բնակիչներն արդեն (վարժվել) այն մտքին, որ ծխողներն իրենց գյուղում տեղ (չունենալ): Հնաբնակները պատմում են, որ ծխելու սովորություն չունենալը շատ վաղուց (սկիզբ առնել) և սերնդից սերունդ (փոխանցվել): Այժմ ոչ ոք (չհիշել), թե ե´րբ և ի´նչ պատճառով (առաջանալ) այդ լավ սովորույթը:

    Բ. Հնդկաստանում Հունդեր անունով մի գյուղ կար, որտեղ ծխելը ոչ միայն արգելվում էր, այլև (պատժվում): Գյուղացիներից ո´վ էլ (լինել), եթե ծխախոտը կամ ծխամորճը բերանին (բռնվել), (տուգանվել): Սակայն վերջին տարիներին Հունդեր գյուղում միայն մի դեպք (լինել), որն (արժանանալ) պատժի: Բնակիչներն արդեն (վարժվել) այն մտքին, որ ծխողներն իրենց գյուղում տեղ (չունենալ): Հնաբնակները պատմում են, որ ծխելու սովորություն չունենալը շատ վաղուց (սկիզբ առնել) և սերնդից սերունդ (փոխանցվել): Ոչ ոք (չհիշել), թե ե´րբ և ի´նչ պատճառով (առաջանալ) այդ լավ սովորույթը:

    4. Վայրկյան

     Միսաք Մեծարենց

     

     

    Թույլ շրշյուն մը, հետո բույր մը մշկենի.
    Եվ համրագին գիրքը ձեռքես կ’իյնա վար.
    Երազներու պերճուհին է որ կ’անցնի,
    Ու կփոթի ծովակն հոգվույս՝ մեղմավար:

    Ու կփոթի ծովակն հոգվույս՝ մեղմավար,
    Եվ ալիք մը թևը բացած կվազե
    Գրկել ափունքն իղձիս ոսկի ավազե:

    Ո՜վ քաղցրությունը նայվածքին իր ծաղիկ.
    Ո՜վ պերճությունը գնացքին իր հպարտ.
    Ճամփուն վրա՝ իր քայլերուն հետքը վարդ՝
    Ուր հեշտորեն կհածի դեռ իմ մենիկ

    Սիրտըս՝ բո՜ց մը՝ մըթնշաղին մեջ անհետ…

    Հարցեր և առաջադրանքներ

    1. Գտի՛ր հերոսուհուն նկարագրող պատկերները:
    2. Գտի՛ր հերոսի զգացումը նկարագրող բոլոր պատկերները:
    3. Բացատրի՛ր պատկերը՝
      Ուր հեշտորեն կհածի դեռ իմ մենիկ.

    Սիրտըս՝ բո՜ց մը՝ մըթնշաղին մեջ անհետ…

    1. Բանաստեղծության մեջ ի՞նչն է իշխում՝ պատկե՞րը, խո՞հը, զգացո՞ւմը, թե՝ մի այլ բան: Պատասխանդ պատճառաբանի՛ր:

 

Լրացուցիչ կրթություն

Որևէ թեմայով հարցեր գրիր, քո կարծիքը փորձիր տրվածդ հարցերով արտահայտել: Հարցազրույցը վարիր և ձայնագրիր:

Իմ օրագիրը /գրիր օրվադ մասին՝ կարևորելով ոճը, հետաքրքրությունը, կենդանի պատումը/:

Ես /գրիր աշխարհայացքիդ, զգացողություններիդ, աշխարհընկալմանդ մասին/