13516671_1168174039888969_3941193523446625985_n

Սիրելի արդեն 8-րդ դասարանցի, ամառը վաղո՜ւց սկսվել է: Ավարտվեցին, ամփոփվեցին  ստուգատեսները, պլեներները: Սկսվեց ազատ գործունեության շրջանը: Քեզ առաջարկում եմ ընթերցանության ցանկ: : Բայց իհարկե կարող ես ընթերցել գրքեր քո ազատ ընտրությամբ, ոչ առաջարկված շարքից:

1. Կարդալիս խնդրում եմ քո բլոգում.

  • առանձնացնել դուր եկած հատվածները
  • հնարավորին չափ համառոտ (10-15 նախադասությամբ) գրել սյուժեն
  • հիմնավորված ներկայացնել կարծիքդ կարդացածդ գործի մասին

Կարող ես նաև ենթակայքում քննարկում կազմակերպել:

Ընթերցանության համար առաջարկվող նյութեր.

Տարեկանի արտում՝ անդունդի եզրին: Ջ. Սելինջեր

Կարմրամորթ առաջնորդի փրկագինը: օ. Հենրի

Չորսի նշանը: Կոնան Դոյլ

2. Քո բլոգում պատմիր քո օրերի մասին (օրագիր)՝ հնարավորին չափ հետաքրքիր, կենդանի ոճով:

3. Եթե արձակուրդդ անցկացնում ես գյուղում կամ քաղաքից դուրս մեկ այլ վայրում, ներկայացրու.

  • տարածքը, միջավայրը, բնությունը, մշակութային կառույցները…
  • բնակիչների բարբառը, խոսվածքը, սովորույթները, ծեսերը…
  • նոր ընկերներին, բարեկամներին…
  • հետաքրքիր իրադարձությունները, դեպքերը…

4. Կարող ես անել ձայնագրություններ, տեսաֆիլմեր, նկարաշարեր:

5. Ձայնագրիր նաև նոր սովորած բանաստեղծություններ, ներկայացրու ռադիոթատրոն:

Քեզ ստեղծագործ ամառ եմ ցանկանում: