13516671_1168174039888969_3941193523446625985_nԳրականություն

  1. Յ. Հաշեկ՝ «Ինչպե՞ս էի շներ վաճառում»
  2. Վ. Սարոյան՝«Խորհուրդներ ամերիկացի ճանապարհորդին»
  3. Ռեյ Բրեդբերի՝ «Ժպիտը»
  4. Ճ. Ամիրեջիբի «Հեծանիվը»

Բլոգում հրապարակեք այս ստեղծագործությունների վերլուծականները:

  1. Չարենց-Տերյան-Թումանյան ընթերցումների տեսագրություններ, ձայնագրություններ
  2. Գրաբարից կտակարանային  հետևյալ հատվածների փոխադրությունը.

  • Զգո՛յշ լերուք ողորմութեան ձերում՝ մի՛ առնել առաջի մարդկան. որպէս թէ ի ցոյց ինչ նոցա. գուցէ՛ եւ վարձս ո՛չ ընդունիցիք ի հաւրէն ձերմէ՝ որ յերկինսն է:
  • Այլ յորժամ առնիցես ողորմութիւն, մի՛ հարկաներ փո՛ղ առաջի քո, որպէս կեղծաւորքն առնեն ի ժողովուրդս եւ ի հրապարակս, որպէս զի փառաւորեսցին ի մարդկանէ: Ամէն ասեմ ձեզ՝ ա՛յն իսկ են վարձք նոցա:
  • Այլ դու յորժամ ողորմութիւն առնիցես, մի՛ գիտասցէ ձախ քո զինչ գործէ՛ աջ քո. որպէս զի եղիցի ողորմութիւնն քո ի ծածո՛ւկ. եւ հայրն քո որ տեսանէ ի ծածուկ՝ հատուսցէ քեզ յայտնապէս:
  • Եւ յորժամ յաղաւթս կայցես, մի՛ լինիցիս որպէս կեղծաւորքն. զի սիրեն ի ժողովուրդս եւ յանկիւնս հրապարակաց կա՛լ յաղաւթս, որպէս զի երեւեսցին մարդկան: Ամէն ասե՛մ ձեզ՝ ա՛յն իսկ են վարձք նոցա:

Հայոց լեզու

  1. Տրված առակների թարգմանությունը
  2. Սովորողի օրագիր
  3. Շարադրություններ
  4. Անհատական կամ խմբային նախագծեր

Բոլոր նյութերը հրապարակված պետք է լինեն ուսումնական բլոգում: