1.Քննարկել Նար-Դոսի «Ես և նա» ստեղծագործությունը:
2. Փոխադրեք հատվածը:
Խնդրեցէ՛ք՝ եւ տացի ձեզ, հայցեցէ´ք՝
եւ գտջիք, բախեցէ´ք՛ եւ բացցի ձեզ։
Զի ամենայն որ խնդրէ՛ առնու, եւ
որ հայցէ` գտանէ, եւ որ բախէ` բացցի նմա։
(Ղուկաս ԺԱ, 9-10)
տացի — տրվի, կտրվի, պիտի տրվի, տրվելու է
հայցել — խնդրել, աղաչել, աղերսել, պահանջել, կամենալ, փնտրել, որոնել
զի — որովհետև, քանի որ, թե
բացցի — բացվի, կբացվի, պիտի բացվի, բացվելու է
գտջիք — գտնեք, կգտնեք, պիտի գտնեք, գտնելու եք
առնու — առնում է, վերցնում է
Մտէք ընդ նեղ դուռն. քանզի ընդարձակ է դուռնն եւ համարձակ ճանապարհն` որ տանի ի կորուստ, եւ բազումք են, որ մտանեն ընդ նա: Քանզի անձուկ է դուռնն եւ նեղ ճանապարհն` որ տանի ի կեանս, եւ սակաւք են, որ գտանեն զնա:
(Մատթէոս Է, 13-14)
ընդ դուռն — դռնով
ընդ նա — նրանով
համարձակ — այստեղ` ընդարձակ, լայն
տանի — տանում է
ի կորուստ — դեպի կորուստ
բազումք — շատերը
անձուկ — նեղ
ի կեանս — դեպի կյանք
սակաւք — քչերը
դուռնն — այն դուռը
ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ
ԻԳ) Ի սկզբանէ արար Աստուած զերկին ու զերկիր: Եւ երկիր էր աներեւոյթ եւ անպատրաստ. Եւ խաւար ի վերայ անդնդոց. եւ Հոգի Աստուծոյ շրջէր ի վերայ Ջրոց: Եւ ասաց Աստուած` Եղիցի լոյս. եւ եղեւ լոյս: Եւ ետես Աստուած զլոյսն զի բարի է:
(Ծննդոց Ա, 1-4)
ի սկզբանէ — սկզբում
արար — արարեց, ստեղծեց
զերկին — երկինքը
աներեւոյթ — անտեսանելի, աչքին չերևացող
ի վերայ անդնդոց — անդունդների վրա
շրջէր — շրջում էր
եղիցի — լինի, թող լինի, կլինի, պիտի լինի, լինելու է
եղեւ — եղավ
ետես — տեսավ
Լրացուցիչ կրթություն
Նախագծեր
Սովորողի օրագիր
Ռադիոնյութերի, տեսանյութերի ստեղծում
Ռադիոթատրոն
Գրաբարյան ընթերցումներ
Կարդում և ձայնագրում ենք Հովհ, Թումանյանի, Եղիշե Չարենցի, Վահան Տերյանի բանաստեղծությունները:
Հարցազրույցներ
Մենախոսություններ տարբեր թեմաների շուրջ
Անհատական, ընտանեկան ռադիո
2. Թարգմանություններ /ռուսերենից, անգլերենից…/
3. Ընթերցած նյութի վերլուծություն
4. Բլոգային անցուդարձ /մտորումներ, հարցադրումներ, պատումներ…/
5. Ընտանեկան նախագծեր
6. Այլ նախագծեր