IMG_00301. Նախադասությունները հնարավոր ձևերով կետադրի՛ր այնպես, որ իմաստները տարբեր լինեն:
Հայրն ու մայրը ողջունեցին մեզ համբուրեցին շնորհավորեցին իրար: Հայաստանը ուր որոշել էր գնալ մանուկ հասակից չէր տեսել: Նրանց ոտների տակ մի պահ մթագնում էին ձորերը անտառները սևանում էին ամպերի արանքում բեկբեկված շողերի փայլի մեջ: Խաղաղ գիշերվա մեջ թույլ լույս արձակելով երկու աստղ էր պլպլում Ծիծեռնավանքի ծուռ խաչի վրա: Ծովափին կանգնած աղջիկը հայացքը հառել էր հեռու հորիզոնին:
2 .Նախադասությունները հնարավոր ձևերով կետադրի՛ր այնպես, որ տարբեր իմաստներ ունենան:
Անգղերի կռնչոցից վախեցած ձիերը խլշեցին ականջները: Ժայռի կատարին բազմած արծիվն ակնդետ նայում էր երկնի լազուրին: Այս անգամ ուրիշ կաս-կարմիր փողկապով էր նոր ածիլված դեմքով անսովոր առույգ ու կենսուրախ: Տիկին Նվարդը գլխին մի խայտաբղետ մեծ գլխարկ ուրախ- ուրախ անցնում էր: Օրիորդը գլուխը կախեց մտածության մեջ ընկավ Սամվելը նրա սիրելին փորձանքին էր ընդառաջ գնում: Մանուկները գնում էին ծանոթ արահետով, որ տանում էր դեպի բուրգի քարանձավները սիրելի և երկյուղալի վայրեր:
3.Նախադասությունները հնարավոր ձևերով կետադրի՛ր այնպես, որ տարբեր իմաստներ ունենան:
Բերեցի շան համար կեր: Շահ ունենա սիրտը կնվիրի այս տղան: Դու մեր ձորերից չես հեռանա չէ: Երկնքում շողացող աստղերից մեկն ընկնում է: Ով է տվել Ձեզ այդ նամակը: