IMG_00111 Կարդա տրված նյութը, առանձնացրո՛ւ այն տեղեկատվությունը, որ քեզ կարևոր թվաց, որը կցանկանաս մտապահել:

2. Հրաչյա Աճառյանի արմատական բառարանից դո’ւրս գրիր ամենաքիչը 10 բառ (եթե շատ լինի, ավելի լավ), որոնք.

  • հետաքրքիր են՝ որպես նոր լեզվական տեղեկատվություն

2. Կատարել այս առաջադրանքներից որևէէ մեկը (եթե բոլորն անեք, ավելի լավ ))))

  • Շարադրել մտքերը որևէ թեմայով
  • Կատարել թարգմանություն
  • Կատարել ձայնագրություններ որևէ հեղինակից

Ընթերցվող նյութ

Հնդեվրոպական ընդհանուր լեզվից հայերենն առանձնացել է հազարավոր տարիներ առաջ: Իր պատմության ընթացքում նա շփվել է շատ լեզուների հետ. ազդել նրանց վրա և ազդեցություն կրել: Հայերենի մեջ շատ բառեր են մտել պարսկերենից, հունարենից, արաբերենից և ուրիշ լեզուներից:
Հնդեվրոպական մյուս լեզուներից անջատվելուց հետո հայերենը երկար ժամանակ ինքնուրույն գիր ու գրականություն չի ունեցել: V դարում Մեսրոպ Մաշտոցն ստեղծել է հայկական գիրը, որով և սկիզբ է դրվել հայերեն ինքնուրույն և թարգմանական գրականությանը: Այսպիսով, հայերենը ավելի քան մեկ ու կես հազարամյակի գրավոր հուշարձաններ ունի և աշխարհի հին գրական լեզուներից մեկն է: Ինչպես ամեն լեզու, հայերենը ես ժամանակի ընթացքում փոխվել է. 5-րդ դարից սկսած`նա անցել է զարգացման երեք շրջան` հին (5-11- րդ դարեր), միջին (12-16-֊րդ դարեր) և նոր (17-20-րդ դարեր):
Հին շրջանի գրական լեզուն հայտնի է գրաբար անունով: Մշակվելով, հղկվելով և դրվելով կայուն կանոնների տակ` գրաբարը դառնում է ժամանակի հարուստ և ճկուն լեզուներից մեկը: Սկզբնապես այն բոլոր հայերին հասկանալի էր: Խոսակցական լեզուն, աստիճանաբար փոփոխվելով, ժամանակի ընթացքում սկսում է տարբերվել գրաբարից, որ իբրև գրական լեզու, գտնվում էր համեմատաբար կայուն վիճակում, բոլոր հեղինակներն աշխատում էին գրել ընդունված կանոններով: Գրավոր և խոսակցական հայերենների տարբերությունները միջին շրջանի նախօրյակին այնքան շատ էին, որ գրական լեզուն դարձել էր դժվար հասկանալի:
Միջին շրջանում ժամանակի խոսակցական լեզվի հիման վրա հանդես է գալիս մի նոր գրական լեզու, որ հայտնի է միջին գրական հայերեն կամ պարզապես միջին հայերեն անուններով: Քանի որ այդ շրջանի հիմնական գրավոր հուշարձանները ստեղծվել են Կիլիկիայի հայկական թագավորության մեջ, միջին գրական հայերենը երբեմն կոչվում էր նաև կիլիկյան հայերեն: Այդ լեզուն ավելի քիչ էր մշակված, քան գրաբարը, որ նրա կողքին շարունակում էր գործել, որպես գրական լեզու: Գրաբարով գրում էին կրոնական, պատմական, փիլիսոփայական և այլ աշխատություններ, վարում կրոնական ծեսերը: Հայկական պետականության կորուստը և խոսակցական լեզվի աճող տարբերությունները միջին գրական հայերենը զրկում են հետագա զարգացման և միասնականացման հնարավորությունից: Այն նույնպես դառնում է դժվար հասկանալի և աստիճանաբար դուրս է գալիս գործածությունից: Միաժամանակ, զանգվածային գաղթերի հետ կապված, միջին շրջանում խիստ մեծանում են բարբառային տարբերությունները:
Ինչպես միջին, այնպես էլ նոր շրջանում հասկանալի լինելու պահանջը մարդկանց ստիպում է գրել ժամանակի խոսակցական լեզվով, որ հայտնի է աշխարհաբար անունով: Մինչև 19-րդ դարի կեսերը աշխարհաբարը որպես գրական լեզու լայն տարածում չուներ: Դեռես շարունակում էր գործածվել գրաբարը: Աշխարհաբարի գրավոր հուշարձանները միատարր չէին. նրանք տարբեր վայրերում տարբեր ձևեր էին ընդունում և տարբեր չափով ենթարկվում գրաբարի ազդեցությանը: Այն մարդիկ, որոնք ուզում էին գրավոր խոսքը հասկանալի դարձնել ժողովրդական լայն զանգվածներին, սկսում էին պայքարել գրաբարը դուրս մղելու և աշխարհաբարը միակ գրական լեզու դարձնելու համար: Այդ պայքարը հայտնի է «գրապայքար» անունով: Խաչատուր Աբովյանը գրապայքարի առաջամարտիկն էր: 19- րդ դարի կեսերից պայքարը պսակվում է հաջողությամբ: