1. Տեքստը կարդա´ և փոխադրի´ր նկարագրված բույսի մոտ պատահաբար հայտնված մի թռչնակի անունից: Տեքստը փոքրիկ պատմվածքի վերածիր՝ նկարագրելով թռչնակին, նրա խոհերը, անհանգստությունները, զարմանքը, երկխոսությունները ծաղկի հետ և այլն:
Պարագվայում մի բույս կա, որր կարող է հազալ ու փռշտալ: Բավական է, որ բույսի տերևներին մի քիչ փոշի նստի, և տերևը նախ գունաթափվում է, ապա՝ կարմրում, հետո սկսում է ցնցվել և փռշտոց հիշեցնող ձայներ հանել: Եթե փոշին շատ է լինում, բույսը հազից ասես խեղդվում է, և ձայնը մի քանի քայլ հեռվում հազիվ է լսվում: Ի վերջո, նրա բոլոր ծակոտիներից մանր շիթերով ջուր է դուրս ցայտում, որն այնքան է թրջում տերևները, մինչև որ փոշուց մաքրվում են:
2. Կետերը փոխարինի´ր ինչ-որ կամ ինչ որ բառերով:
Երազում տեսնում էր այն, … ծնողները խոստացել էին բերել այդ հեռու երկրից: Հավանաբար … կենդանի անցավ խավար փողոցով: Ծաղկաթմբերի վրա … ստվեր էր սողում: Այդ փոքրիկ, փայլփլուն աչքերով սևուկն … տեսնում էր, անմիջապես փորձում էր կրկնել: Երևի … ուրախ բան էր մտածում ու ինքն իրեն ժպտում: … այս դղյակում գտար՝ քոնը կլինի: Կարծես… նվիրական ու թանկ բան էր գտել: Ուրիշներից թաքցնում էր՝ …նվիրական ու թանկ էր իր համար: … փոքրիկ զրահակիր կենդանի էր ետ ու առաջ գնում՝ լարովի խաղալիքի պես:… եղել է, ոչինչ, մոռացի´ր:
3. Շարքի բոլոր բառերը, բացի մեկից, ընդհանրություն ունեն: Գտի´ր օրինաչափությանը չենթարկվող բառը.
ա) մեծամիտ, ձկնորս, կաթնաջուր, պայտաձև, արծաթափայլ,
բ) գեղեցիկ, պայծառ, մարդ, փոքր, խելացի
գ) ամանորյա, կրակխառնիչ, զարմանալի, կատակասեր, հիշաչար
դ) վազել, խաղալ, երրորդ, ուտել, զարմանալ:
Լրացուցիչ կրթություն (տնային աշխատանք)
1. Նախագծեր
- ձնեռային օրագիր
- առաջարկում եմ կարդալ
- ռադիոնյութերի, տեսանյութերի ստեղծում
- ռադիոթատրոն
- գրաբարյան ընթերցումներ
- կարդում և ձայնագրվում ենք տարբեր բանաստեղծների բանաստեղծություններ
- հարցազրույցներ
- մենախոսություններ տարբեր թեմաների շուրջ
- անհատական, ընտանեկան ռադիո, տեսաֆիլմ
- շարադրել մտքերը տարբեր թեմաներով
- թարգմանություններ /ռուսերենից, անգլերենից…/
- ընթերցած նյութի վերլուծություն (ոչ միայն գեղարվեստական)
- այլ նախագծեր
2. Գործնական քերականություն — 6-րդ դասարան