Перейти к содержимому
16/04/2018 / marietsimonyan

6 (04.2018)

20180329_102454

Կարդա տրված հատվածները և ուշադրություն դարձրու տարբեր ոճերին: Գրիր որևէ թեմայով շարադրություն՝ կարևորելով շարադրանքիդ ոճը:

  1. Ժամանակին, ավելի շուտ՝ սրանից մի քանի օր առաջ, կար մի մուկ:

ԱզՈ՛չ, իրականում բազում մկներ կային: Միշտ էլ բազմաթիվ մկներ են եղել: Սա անհեղաշրջելի իրողություն է:

Նյու Յորք քաղաքում, որ ինը միլիոն բնակչություն ունի, մարդկանցից շատ մուկ կա: Ինը միլիոն բնակչություն ունեցող քաղաքը Նյու Յո՞րքն է, թե՞ Տոկիոն: Մի՞թե սխալվում եմ: Ինչ-որ է, ասածս այն է, որ Նյու Յորքում ավելի շատ մուկ կա, քան մարդ: Իհարկե ոչ ոք ուշք չի դարձնում նրանց վրա, քանի որ նրանք մշտապես հեռու են մնում մարդկանց աչքերից: Վ. Սարոյան

2. Մեր աշխարհն անհեթեթ է,— ասում եմ կնոջս,— ու մարդու թշնամին տնեցիք են իր։

Կինս բարկանում է, չնայած կատակով եմ ասում։

Ի պատասխան լսում եմ.

— Քո թշնամին էժանանոց պորտվեյնն ու ներկված շիկահերներն են։

— Ուրեմն ես ճշմարիտ քրիստոնյա եմ։ Քանզի Քրիստոս ուսուցանում էր սիրել թշնամիներին։ Սերգեյ Դովլաթով

3. Չեմ պատմի, թե ով եմ ես կամ որտեղից է սկսվում իմ գոյությունը: Միայն կասեմ, որ մի օր գնացի «վայենկոմատ» կոչվող հաստատությունը, ձեռքս մի թուղթ տվեցին ու ասացին.
-Պատրաստվի՛ր, գնում ես:
Ավտոբուսը սուլոցով անցավ, հիշողություններս, մարդիկ, քաղաքը մնացին նրա անիվների տակ:
Բա՛րև, անհայտություն, պիտի ընկերություն անենք: Գուցե ստացվի: Չեմ պատմի, թե ինչպես, ուր գնացինք: Ընդունենք ձեր ժամանակի խնայում, երբ թուղթը պիտի լցնեի անիմաստ բառերի շարանով, որ երևի միայն հասու են նրան, ով ապրել է տվյալ բառերի անիմաստ ծանրությունը: Արման Թովմասյան

4. Արթնացավ: Անսովոր աղմուկ էր: Թվաց` Նազան տատի տանը տեսած խխուջի հսկայական խեցին է ականջին: Գիտեր, որ քնած չէ, սակայն պիտի համոզվեր:Հակոբը դժվարությամբ բացեց ասես սոսնձված կոպերն ու լարեց լսողությունը, սակայն ընդարձակ սենյակի առաստաղին ու պատերի վրա լողացող լույսերի և ստվերների իրար հաջորդող տարօրինակ խաղը ընդհատեց մտքերը: Դեռ անկողնում ձեռքն ակամա սահեցրեց մահճակալի կողքի պատն ալիքող տեսարանի վրայով ու սկսեց զարմանալ: Նարինե Կռոյան

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: