Перейти к содержимому
21/05/2018 / marietsimonyan

7 (մայիսի)

20180329_102945Քննարկիր հետևյալ առակները: Ո՞րն է նրանց գաղափարը: Վերնագրիր առակները:

  1. Տեսնելով Սոկրատին, որը սնվում էր արմատներով, մի մարդ ասաց.

— Եթե դու ծառայեիր մեր թագավորին, դու երբեք չէիր սնվի արմատներով:

— Իսկ եթե դու բավարարվեիր արմատներով, քեզ պետք չէր լինի ծառայել քո թագավորին,- պատասխանեց փիլիսոփան:

2.  Վաղուց, շատ վաղուց ծերունին իր թոռնիկի առջև բացեց  կյանքի ճշմարտությունը:
— Յուրաքանչյուր մարդու մեջ պայքար է մղվում, որը նման է գայլերի կռվին: Մի գայլը մարմնավորում է չարությունը՝ նախանձ, խանդ, ափսոսանք, եսասիրություն, գոռոզություն, ստախոսություն: Մյուս գայլը՝ բարին՝ համերաշխություն, սեր, հույս, ճշմարտություն, բարություն, հավատարմություն:

Թոռնիկը, մինչև հոգու խորքը հուզված ծերունու բառերից, մտածեց, ապա հարցրեց

— Իսկ ո՞ր գայլն է վերջում հաղթում:

Ծերունին ժպտաց և պատասխանեց.

— Միշտ հաղթում է այն գայլը, որին դու կերակրում ես:

3. Մի անգամ ուսուցիչը հարցրեց երեք աշակերտներին.
— Ինչո՞ւ է կոտրվում պատուհանի ապակին, երբ նրա վրա քար են նետում:
— Որովհետև քարը ծանր է, — պատասխանեց առաջին աշակերտը:
— Որովհետև ապակին փխրուն է,- պատասխանեց երկրորդը:
— Որովհետև ձեռքը, որը նետում է քարը, ուժեղ է, իսկ հարվածը՝ դիպուկ,- պատասխանեց երրորդը:
— Ձեզնից ոչ ոք չտվեց հստակ պատասխան,-ասաց ուսուցիչը: — Որովհետև պատուհանը փակ էր:
Սովորեք ապրել բաց սրտով, և ոչ մի թշնամաբար արձակված նետ չի կոտրի այն, այլ կանցնի հոգու նուրբ հյուսվածքի միջով:

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: