11159498_958365107536531_4344398705466858924_nԴասընթացի ժամանակացույցը՝ շուրջտարյա

Աշխատանքի կատարման ժամանակահատվածը՝ մեկ շաբաթ

Մասնակիցները՝ դաստիարակ-դասվարներ

Պարապմունքի ձևը՝ հեռավար-առցանց-անհատական և խմբային

Նպատակը՝ մայրենի լեզվի գործնական կիրառման ընթացքում բարելավել մայրենիի ընդհանուր գրագիտությունը՝ մտքերը հստակ, հասկանալի, գրագետ շարադրելու հմտությունները

Խնդիրները՝

  • ընթերցել-ծանոթանալ մանկավարժական հոդվածների հետ, այլ մանկավարժների դիտարկումների, հայացքների հետ
  • գրել-պատմել սեփական դիտարկումները տարբեր մանկավարժական խնդիրների, առաջացած մասին
  • քննարկել գրառումները՝ անհատական-խմբային առցանց միջավայրում

Դասընթացի իրականացման նկարագրությունը

Նախօրոք ընտրվում և աշխատանքային խմբին է ուղարկվում մանկավարժական հոդվածը։
Դասընթացի մասնակիցը ուղարկում է հետևյալ առաջադրանքների պատասխանները․

  • Ընթերցել հոդվածը։
  • Գրել՝ ինչ մանկավարժական մոտեցումներ կային, որոնք ձեզ հետաքրքեցին։
  • Ի»նչ համանման դիտարկումներ կարող եք ներկայացնել ձեր մանկավարժական փորձից։

Ներկայացված աշխատանքի լեզվական բացթողումները, ուղղումները, բացատրությունները կատարվում են անհատապես, մանկավարժական քննարկումները՝ խմբով։

Աշխատանքը հրապարակվում է մասնակցի բլոգում։