Մայրենի լեզու դասավանդելու համար դիմած մասնագետը.

  • Ընտրում է ,,Դպիր,, մանկավարժական ամսագրից որևէ մանկավարժական նյութ (կցել հղումը) և փաստարկված ներկայացնում  իր համաձայնությունները, անհամաձայնությունները, դիտարկումները՝ տվյալ նյութի հետ կապված:
  • Ընտրում է որևէ գրական ստեղծագործություն Գրական ակումբ  բլոգից և վերլուծում ստեղծագործությունը:
  • Ներկայացնում է մասնագիտական որևէ նյութի (գեղարվեստական՝ ոչ ծավալուն, լեզվաբանական միջազգային խնդիր կամ լեզվի ուսուցման խնդիրների միջազգային փորձից) թարգմանություն:
  • Գրաբար Նոր կտակարանից  ընտրում  է որևէ հատված (գրաբար տեքստը ներկայացնում է) և փոխադրում է:
  • Կարդում և ձայնագրում է գրաբար և արևմտահայերեն տեքստեր:
  • Կազմում է մայրենիի ֆլեշմոբի երկու տարբերակ՝ Միջին և Ավագ դպրոցների սովորողների համար:
  • Կազմում է մեկական ուսումնական նյութ՝ հայոց լեզվից և գրականությունից:
  • Ներկայացնում է  կրթության նկատմամբ իր վերաբերմունքը  իր ուսանած տարիներին՝ դպրոցում և ԲՈՒՀ-ում:

Ընդհանուր առաջադրանքներ բոլոր դիմորդների համար

  • կազմում է սեպտեմբերի 2-6-ին կրթահամալիրի մի դպրոցում կամ քոլեջում իրականացնելու համար ուսումնական նախագիծ.
  • կազմում է ինքնակրթության նախագիծ՝ կրթահամալիրում աշխատելու համար իրեն անհրաժեշտ նոր հմտությունների, կարողությունների, գիտելիքների ցանկ՝ հիմնավորումներով, դասավորելով ըստ կարևորության (մայրենիի ուսուցիչներին առաջարկում ենք մայրենիի հեղինակային ծրագիրը):
  • կազմում է սովորողների հետ ուսումնական ճամփորդության նախագիծ: