Հիմնական դպրոցի հայ գրականություն ավարտական բանավոր քննության
ՈՒՂԵՑՈՒՅՑ
Ավարտական քննության հարցատոմսի կառուցվածքը
Հայ գրականության հարցատոմսերը կազմվում են ըստ ստորև ներկայացրած հարցաշարի: Հարցաշարը կազմված է 7-9-րդ դասարանների գրականության ծրագրերի և դասագրքերի նյութերի հիման վրա, որոնք հարցաշարում ընդգրկված են ընտրողաբար: Ընտրության համար հիմք է ծառայել նախորդ տարիների՝ 9-րդ դասարանի հայոց լեզվի և հայ գրականության քննական թեստի ուղեցույցում տրված գրականության ցանկը:
Հարցատոմսը պարունակում է 4 հարց, ընդ որում՝
գ 1-ին հարցը վերաբերում է հայ հին, միջնադարյան գրականությանը կամ հայ նոր
գրականության սկզբնավորման փուլին, մասնավորապես հետևյալ
գրողներին՝ Խ. Աբովյան, Մ. Նալբանդյան, Ռ. Պատկանյան,
գ 2-րդ և 3-րդ հարցերը վերաբերում են հայ նոր և նորագույն գրականությանը՝ հետևյալ
բաշխումով. հարցերից մեկը պիտի լինի չափածոյից, մյուսը՝ արձակից կամ դրամատուրգիայից,
գ 4-րդ հարցը վերաբերում է նորագույն շրջանի (արդի) գրականությանը՝ Հովհաննես Շիրազ, Համո Սահյան, Հրանտ Մաթևոսյան, Վիլյամ Սարոյան:
Ցուցումներ.
գ Հարցատոմսերի կազմման համար անհրաժեշտ է կարևորել տարբեր դասարանների նյութերի ընդգրկվածությունը. յուրաքանչյուր հարցատոմս ըստ հնարավորին պետք է պարունակի հարցեր բոլոր երեք (7-րդ, 8-րդ և 9-րդ) դասարանների նյութերից:
գ Չափածոյի վերաբերյալ հարցերը հարցատոմսում չպիտի լինեն 2-ից ավելին:
գ Ցանկալի չէ երկու արևմտահայ գրողի ներառումը մեկ հարցատոմսում:
գ Ցանկալի չէ անգիր իմանալու համար նախատեսված երկու ստեղծագործության ներառումը մեկ հարցատոմսում:
Գնահատման չափանիշները
Աշակերտի պատասխանը գնահատվում է առավելագույնը 20 միավորով՝ 5-ական միավոր յուրաքանչյուր հարցի համար:
Յուրաքանչյուր հարցի պատասխանին տրվում է՝
գ 5 միավոր՝ լիարժեք պատասխանի՝ նյութը ամբողջական, առանց սխալների և վերլուծաբար ներկայացնելու դեպքում,
գ 4 միավոր՝ թերություններով կամ ոչ էական սխալներով պատասխանի դեպքում,
գ 3 միավոր՝ մի քանի բացթողում կամ սխալներ թույլ տալու դեպքում,
գ 2 միավոր՝ նյութը միայն մասնակիորեն ներկայացնելու դեպքում,
գ 1 միավոր՝ նյութի մասին սոսկ ընդհանուր պատկերացում ունենալու դեպքում,
գ 0 միավոր՝ պատասխանի բացակայության դեպքում:
Հարցատոմսի նմուշ
- Մեսրոպ Մաշտոցը և հայ գրերի գյուտը
- Պետրոս Դուրյանի ստեղծագործության ընդհանուր բնութագիրը, «Լճակ»* բանաստեղծությունը
- Ավետիք Իսահակյան. «Սաադիի վերջին գարունը». բովանդակությունը, գաղափարը
- Հրանտ Մաթևոսյան. «Կանաչ դաշտը» պատմվածքի բովանդակությունը, գաղափարը
Հարցաշար
(աստղանիշով նշված են անգիր սովորելու համար հանձնարարվող ստեղծագործությունները)
- Մեսրոպ Մաշտոցը և հայ գրերի գյուտը
- Հայ գրերի գյուտի նախապայմանները
- Ոսկեդարի հայ պատմիչները, նրանց ստեղծագործությունները, դրանցում պատկերված ժամանակաշրջանները
- Փավստոս Բուզանդ. աշխատությունը, «Արշակ և Շապուհ» հատվածը
- «Հայկ և Բել» առասպելի բովանդակությունը
- Հայկի և Բելի կերպարների համեմատական բնութագիրը ըստ Մովսես Խորենացու
- «Արա Գեղեցիկ և Շամիրամ» առասպելի բովանդակությունը
- Արա Գեղեցիկի և Շամիրամի կերպարները ըստ Մովսես Խորենացու
- «Արտաշես և Սաթենիկ» առասպելի բովանդակությունը
- «Արտաշես և Արտավազդ» առասպելի բովանդակությունը
- «Սասունցի Դավիթ» էպոսի համառոտ բովանդակությունը
- «Սասունցի Դավիթ» էպոսի գլխավոր կերպարները
- «Սասունցի Դավիթ» էպոսի և Հովհաննես Թումանյանի համանուն պոեմի համեմատական բնութագիրը
- Դավիթի և Մելիքի կերպարները «Սասունցի Դավիթ» էպոսում
- Գրիգոր Նարեկացի. ստեղծագործությունը
- Գրիգոր Նարեկացի. «Մեղեդի ծննդյան»
- Նահապետ Քուչակի ստեղծագործությունը. «Երբ սերն ի աշխարհս եկավ» հայրենը
- Նահապետ Քուչակի ստեղծագործությունը. «Ես աչք ու դու լոյս, հոգի՛»* հայրենը
- Սայաթ-Նովայի կյանքը և ստեղծագործությունը. տաղը որպես բանաստեղծական կայուն ձև
- Սայաթ-Նովայի «Աշխարումս ախ չիմ քաշի» տաղը
- Խաչատուր Աբովյանի կյանքը և ստեղծագործությունը
- Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպի «Հառաջաբանը»
- Խաչատուր Աբովյանը՝ որպես հայ նոր գրականության հիմնադիր
- Միքայել Նալբանդյանի «Իտալացի աղջկա երգը» բանաստեղծությունը
- Միքայել Նալբանդյանի «Ազատություն»* բանաստեղծությունը
- Ռաֆայել Պատկանյանի «Օրորոցի երգ»* բանաստեղծությունը
- Պետրոս Դուրյանի ստեղծագործության ընդհանուր բնութագիրը, «Սիրել» բանաստեղծությունը
- Պետրոս Դուրյանի ստեղծագործության ընդհանուր բնութագիրը, «Լճակ»* բանաստեղծությունը
- Գաբրիել Սունդուկյան. «Պեպո». բովանդակությունը, գաղափարը ՝ ըստ դասագրքի հատվածի
- Պեպոյի և Զիմզիմովի կերպարները Գաբրիել Սունդուկյանի «Պեպո» պիեսում ՝ ըստ դասագրքի հատվածի
- Եղիշե Չարենցի՝ Խաչատուր Աբովյանի և Միքայել Նալբանդյանի մասին ստեղծագործությունները
- Րաֆֆի. «Խենթը». դասագրքի հատվածի բովանդակությունը, գաղափարը
- Վարդանի կերպարը Րաֆֆու «Խենթը» վեպում՝ ըստ դասագրքի հատվածի
- Մուրացանի «Հասարակաց որդեգիրը» պատմվածքի բովանդակությունը, գաղափարը
- Հարուստների կերպարները Մուրացանի «Հասարակաց որդեգիրը» պատմվածքում
- Լևոնի կերպարը Շիրվանզադեի «Արտիստը» պատմվածքում
- Շիրվանզադեի «Արտիստը» պատմվածքի բովանդակությունը, գաղափարը
- Հովհաննես Թումանյանի ստեղծագործության ընդհանուր բնութագիրը
- Հովհաննես Թումանյանի «Հայրենիքիս հետ» բանաստեղծությունը
- Հովհաննես Թումանյանի «Փարվանա» բալլադի բովանդակությունը, գաղափարը .
գաղափար բալլադի մասին - Հովհաննես Թումանյանի «Փարվանա» բալլադը, արտասանել վերջին հատվածը
- Հովհաննես Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմի բովանդակությունը,
գաղափարը , նախերգանքը* - Հովհաննես Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմը, գաղափար պոեմի մասին, տեսակները
- Հովհաննես Թումանյանի քառյակները, գաղափար քառյակի մասին, անգիր արտասանել 2 քառյակ աշակերտի ընտրությամբ
- Ավետիք Իսահակյան. «Սաադիի վերջին գարունը». բովանդակությունը, գաղափարը
- Ավետիք Իսահակյանի ստեղծագործության ընդհանուր բնութագիրը, «Ռավեննայում»* բանաստեղծությունը
- Ավետիք Իսահակյանի ստեղծագործության ընդհանուր բնութագիրը, «Մի մրահոն աղջիկ տեսա»* բանաստեղծությունը
- Նար-Դոսի «Ես և նա» պատմվածքի բովանդակությունը, գաղափարը
- Անտոնիոյի կերպարը Նար-Դոսի «Ես և նա» պատմվածքում
- Գրիգոր Զոհրապի «Այրին» նովելի կերպարները
- Գրիգոր Զոհրապի «Այրին» նովելը. գաղափար նովելի մասին
- Միսաք Մեծարենցի ստեղծագործության ընդհանուր բնութագիրը, «Աքասիաներու շուքին տակ»* բանաստեղծությունը
- Միսաք Մեծարենցի ստեղծագործության ընդհանուր բնութագիրը, «Սիրերգ»* բանաստեղծությունը
- Միսաք Մեծարենցի ստեղծագործության ընդհանուր բնութագիրը, գաղափար սոնետի մասին
- Միսաք Մեծարենցի ստեղծագործության ընդհանուր բնութագիրը, «Երազ օրեր»* բանաստեղծությունը
- Վահան Տերյանի ստեղծագործության ընդհանուր բնութագիրը, «Տխրություն»* բանաստեղծությունը
- Վահան Տերյանի ստեղծագործության ընդհանուր բնութագիրը, «Իմ խաղաղ երեկոն
է հիմա»* բանաստեղծությունը - Վահան Տերյանի ստեղծագործության ընդհանուր բնութագիրը, «Մի՞թե վերջին պոետն եմ
ես»* բանաստեղծությունը - Վահան Տերյանի ստեղծագործության ընդհանուր բնութագիրը, «Մի՛ խառնեք մեզ…» բանաստեղծությունը
- Եղիշե Չարենցի «Տաղ անձնական» բանաստեղծությունը
- Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի»* բանաստեղծությունը
- Դանիել Վարուժանի ստեղծագործության ընդհանուր բնութագիրը. «Ցորյանի ծովեր» բանաստեղծությունը
- Դանիել Վարուժան. «Ձոն»* բանաստեղծությունը
- Դերենիկ Դեմիրճյանի «Ավելորդը» պատմվածքի բովանդակությունը, գաղափարը
- Հաճի աղայի և Սրբունի կերպարները Դերենիկ Դեմիրճյանի «Ավելորդը» պատմվածքում
- Ակսել Բակունցի «Սպիտակ ձին» պատմվածքի կերպարները
- Ակսել Բակունցի «Սպիտակ ձին» պատմվածքի բովանդակությունը, գաղափարը
- Պարույր Սևակի ստեղծագործությունը. «Վարք մեծաց» բանաստեղծությունը
- Հովհաննես Շիրազ. «Թագադրում» բանաստեղծությունը
- Հովհաննես Շիրազ. «Հայ ժողովրդի երգը» և «Էքսպրոմտ» բանաստեղծությունները
- Համո Սահյանի ստեղծագործությունը. «Անունդ տալիս» բանաստեղծությունը
- Համո Սահյանի ստեղծագործությունը. «Ուր որ նայում եմ» բանաստեղծությունը
- Համո Սահյանի ստեղծագործությունը. «Իմ քարափներն ու ես»* բանաստեղծությունը
- Հրանտ Մաթևոսյան. «Կանաչ դաշտը» պատմվածքի բովանդակությունը, գաղափարը
- Հրանտ Մաթևոսյան. «Կանաչ դաշտը» պատմվածքի կառուցվածքը, մայր ձիու կերպարը
- Վիլյամ Սարոյան. «Իմ սիրտը լեռներում է» պիեսի ընդհանուր բնութագիրը. գաղափար թատերգության մասին
- Վիլյամ Սարոյան. «Իմ սիրտը լեռներում է» պիեսի կերպարները
- Վիլյամ Սարոյան. «Իմ սիրտը լեռներում է» պիեսի բովանդակությունը, գաղափարը