Ուսուցման խնդիրները

,,Մխիթար Սեբաստացի,, կրթահամալիրում մայրենիի ուսուցման խնդիրներն են

 · գրավոր ու բանավոր ճիշտ խոսքի և հստակ արտահայտման անհրաժեշտ հմտությունների մշակում.

 · սովորողի խոսքային ինքնարտահայտման պահանջմունքի պահպանում ու զորացում. մեդիահմտությունների անընդհատ զարգացման միջոցով խոսքի, ստեղծագործական մտահղացումների հրապարակայնացում, հանրայնացում (բլոգի, կայքի, սոցցանցի և վիրտուալ այլ միջոցներով).

· վերլուծական ու նկարագրական հմտությունների, ստեղծագործական, քննադատական մտածողության զարգացում.

 · լեզվաբանական գիտելիքների յուրացման և լեզվական նյութի միջոցով՝ սովորողների ընդհանուր կրթական հայացքների շրջանակի ընդարձակում.

 · համացանցային տեղեկատվական դաշտում կողմնորոշվելու կարողություն, բառարաններից և տեղեկատու աղբյուրներից օգտվելու հմտության զարգացում

Ուսումնասիրությունների , վերլուծությունների միջոցով հետազոտական կարողությունների զարգացում, հմտությունների ձեռքբերում։

Ուսումնական բնագավառը ներկայացված է հետևյալ դասընթացներով

· 1-3-րդ դասարաններում`«Մայրենի լեզու` որպես «Իմացումի հրճվանք» ծրագրի
բաղկացուցիչ

· 4-6-րդ դասարաններում«Մայրենի լեզու»,

· 7-9-րդ դասարաններում՝ «Հայոց լեզու», «Գրականություն», · 4-9-րդ դասարաններում` սովորողների ընտրությամբ մեդիալրագրության
դասընթաց,

· 4-9-րդ դասարաներում` սովորողի ընտրությամբ տնային աշխատանքի` որպես
լրացուցիչ կրթության նախագծեր

· 10-11-րդ դասարաններում՝ «Հայոց լեզու», «Գրականություն»

· 10-11-րդ դասարաններում՝ սովորողի ընտրությամբ տնային աշխատանքի` որպես լրացուցիչ կրթության նախագծեր

· 10-11-րդ դասարաններում՝ սովորողի ընտրությամբ՝ «Հայոց լեզվի քերականություն» դասընթաց

· 12-րդ դասարանում՝ «Հայոց լեզու», «Հայ գրականություն»,

· 12-րդ դասարանում՝ սովորողի ընտրությամբ՝ «Հայոց լեզվի քերականություն» դասընթաց

· 12-րդ դասարանում՝ սովորողի ընտրությամբ տնային աշխատանքի` որպես լրացուցիչ կրթության նախագծեր

Ուսուցման միջավայրը

Նյութական միջավայրը · ուսումնական կաբինետ-ընթերցասրահ՝ անխափան անլար ինտերնետ կապով, ձայնային ուժեղարարով, դասավանդողի, սովորողների անհատական թվային գործիք, տեսագրող, ձայնագրող, լուսանկարող թվային միջոցներ.

· ուսումնական անհատական թվային միջոցներ (պլանշետ, նեթբուք, նոթբուք), ֆոտոխցիկ, ձայնագրիչ.

 · դպրոցի, կրթահամալիրի այլ ուսումնական տարածքները՝ ընթերցասրահ, դահլիճներ, սրահներ, այդ թվում՝ բակը.

 · քաղաքը՝ թանգարան, ցուցասրահ, համերգասրահ, թատրոն, կինոթատրոն, մշակութային այլ կենտրոն, հուշարձան, փողոց, այգի.

 · հանրապետության գյուղ, քաղաք, տեսարժան վայր, ճարտարապետական կոթող, պատմության, բնության հուշարձան… Մեդիամիջավայրը
· անհատական համակարգչում (պլանշետ, նեթբուք, նոթբուք) դասընթացի ծրագրով
որոշված համակարգչային ծրագրեր, ուսումնական մեդիագրականություն,
էլեկտրոնային թղթապանակ
· դասարանի, դասավանդողի, սովորողի անհատական ուսումնական բլոգներ,
ուսումնական բլոգում՝ համապատասխան բաժիններ
· հանդեսներ՝ պատանեկան գործող և որպես ուսումնական նախագիծ ստեղծվող
էլեկտրոնային ամսագրեր
· կրթահամալիրի մեդիագրադարան.
· «Սեբաստացիներ» TV և ռադիո
· mskh.am, դպրոցի ենթակայքը, այլ ենթակայքեր, մանկավարժական ամսագիր,
ալմանախներ
· վիրտուալ պահոցներ և ցանցեր (onedrive, googledrive, YouTube, facebook և այլն).
· աշխատանքային ուսումնական նյութերի այլ փաթեթներ, էլեկտրոնային
բառարաններ, էլեկտրոնային գրադարաններ.
· ծրագրերի իրականացմանն առնչվող մեթոդական մշակումները՝ հեղինակային
կրթական ծրագրերի հեղինակ մանկավարժական աշխատողների մշակած և
թարգմանած հոդվածներ՝ «Դպիրի» Խոսքի մշակույթ, «Գրականություն» բաժիններում։
· Ծրագրի իրականացման համար սովորողին և դասավանդողին անհրաժեշտ
գործիքները համացանցին միացված անհատական հթվային գործիք (նոթբուք-նեթբուք, պլանշետ…), տեսագրող, ձայնագրող, լուսանկարող թվային միջոցներ:

· Համակարգչային անհրաժեշտ ծրագրերը տեքստի ստեղծման ծրագրեր (MS Office
կամ համարժեք այլ).
· թվային գրականություն ընթերցանության համար (Adobe Reader, WinDjView reader
և/կամ համարժեք այլ).
· աուդիո-, տեսանյութի ստեղծման-մոնտաժման ծրագրեր (Adobe Premier Pro կամ
համարժեք այլ).
· աուդիո-, տեսանյութի օգտագործման համար (Adobe Flash Player, համարժեք այլ).
· ուսումնական այլ նյութերի ստեղծման և օգտագործման, ուսումնական աշխատանքի
արդյունքների ներկայացման համարSmart Notebook, MS Power Point, նման այլ.

 · էլեկտրոնային օրագրի, նշումների գրքի տարբերակներ (ինչպես MS Onenote): Դասավանդողի, դասարանի ուսումնական բլոգին , դրա վարմանը ներկայացվող պահանջներ Հայոց լեզվի, գրականության ուսուցչի, դասվարի բլոգը լեզվաբանական, խոսքային հմտությունների զարգացմանն ուղղված մեդիագրադարան է և գրական մեդիաընթերցարան, նրա վարած դասընթացի ուսուցման հիմնական միջավայրը։ Բլոգի կառուցվածքը, որոնման և զտման (ըստ ուսումնական թեմաների, հեղինակների, տեղադրման ժամանակի…) հնարավորությունները հարմար են, մատչելի սովորողներին, այլ շահառուների։ Դասավանդողի բլոգում պիտի երևա նրա ուսումնական օրը՝ պլանավորմամբ և սովորողների ուսումնական արդյունքներով։ Բլոգի բովանդակությունը.

· իրականացվող ուսումնական ծրագրերը.

· իրականացվող ուսումնական նախագծերը, նախագծերի արդյունքները.

 · ծրագրով որոշված գրական երկերի, մեդիափաթեթների հղումներ.

 · անհրաժեշտ տեսական գրականություն՝ լեզվաբանություն, գրականագիտություն, դասագրքեր (վերնագրեր, հղումներ, խորհուրդներ).

· դասավանդողի ստեղծած նյութերը՝ ուսուցողական նյութեր, մեթոդական հոդված, թարգմանություն.

 · պետական քննությանը պատրաստող հարցերի, առաջադրանքների, նյութերի փաթեթ.

 · ուսումնական այլ նյութեր՝ հոդվածներ, հարցազրույցներ, ֆիլմեր, աուդիոնյութեր.

 · ինքնակրթությամբ զբաղվող սովորողների լեզվաբանական, գրականագիտական հարցերի և դրանց պատասխանների բաժին.

 · դասավանդողի օրագիր (որոշակի օրը, որոշակի պարապմունքի ժամանակ գործածվող ուսումնական նյութեր, առաջադրանքներ, աշխատանքային այլ նյութեր (հղումները), դիտարկումներ, առաջարկություններ և այլն)։ Բլոգում նյութերի ծրագրային մասը հրապարակվում է ուսումնական տարին սկսելուց առաջ, ուսումնական նյութերը պարբերաբար թարմացվում և փոխվում են, ուսումնական պարապմունքի համար նախատեսվող նյութերը հրապարակվում են պարապմունքից առաջ. այդ նյութերը սովորողներին հնարավորություն են տալիս պատրաստվելու պարապմունքին, բացակայող սովորողին մասնակցելու
ուսումնական աշխատանքին, սահմանված կարգով լրացնելու ուսումնական
պարապմունքը:
Բլոգում կարող են լինել նաև անհրաժեշտ առցանց բառարաններ (հղումներ)՝
բացատրական, արմատական, հոմանիշների, հայկազյան, ուղղագրական,
թարգմանչական՝ անգլերեն-հայերեն, ռուսերեն-հայերեն (կարող են լինել նաև այլ
լեզուներով բացատրական բառաններ՝ սովորողին ցույց տալու համար, որ երբեմն
բացատրական բառարաններում օտար լեզվով բառի բոլոր իմաստները չեն լինում),
սովորողների բլոգներում՝ դասընթացի էջերի հղումները և այլ տեղեկություններ։
Սովորողի ուսումնական բլոգի առարկայական բաժնին ներկայացվող պահանջներ
Սովորողըսկսած 4-րդ դասարանից, ստեղծում և վարում է իր ուսումնական բլոգը: Սովորողի բլոգի առարկայական բաժնում երևում են.

· դասավանդողի բլոգը · սովորողի կողմից ընթերցված, ընթերցվող գրքերը

 · սովորողի ստեղծած նյութերը՝ ոչ միայն ըստ ուսումնական բնագավառների, այլ նաև ըստ խոսքի տեսակների՝ բանավոր (աուդիո) և գրավոր՝ գրական ընթերցում (տեսանյութ, աուդիոնյութ), թարգմանություն, ակնարկ, վերլուծություն, հրապարակախոսություն, լրատվություն, հարցազրույց, ռեֆերատ….

· սովորողի օրագիր (որոշակի օրվա աշխատանքային նյութեր, հարցեր, դիտարկումներ, նկատառումներ, առաջարկություններ…) Ուսուցման կազմակերպումը Ուսումնական պարապմունքի ծրագիրը ուսուցչի օրագրում տեղադրվում է մինչև պարապմունքը սկսելը: Ծրագրում նշվում են պարապմունքի ուսումնական նյութերը, դասարանում և տանը կատարվող ընդհանուր առաջադրանքները, առանձին սովորողների ուղղված առաջադրանքները:

 · Ուսուցումը մշտապես հենվում է լեզվի իրական գործառության վրա՝ կարևորելով, որ սովորողը կարողանա միտքը ձևակերպել, անկաշկանդ հաղորդել. հասկանալ և հասկանալի լինել, խոսքը դարձնել հրապարակելի։ mskh.am սոցիալական ցանցը
կայքըիր TV-ով, ռադիոյով, ենթակայքերով ու էլեկտրոնային ամսագրերով, դասարանական և անհատական բլոգները, այլ սոցիալական ցանցերում սովորողների անհատական էջերը ստեղծում են սովորողների խոսքային ինքնարտահայտման պահանջմունքի խթանման և բավարարման իրական միջավայր, շփման-հաղորդակցման ազատ և բնական պայմաններ: Խոսքի յուրացման աշխատանքը ստեղծագործական աշխատանք է, որը կապվում է սովորողի առօրյայի, գործունեության և միջավայրի (ընտանիք, բակ, թաղ, դպրոց), կրթահամալիրի ուսումնական օրացույցով որոշված ստուգատեսների-փառատոների, տոների-ծեսերի հետ: Այսպիսի միջավայրում, ուր ամեն պահի իր խոսքին հետևում են ընկերները, ուսուցիչներն ու ծնողները, ծանոթ ու անծանոթ մարդիկ, սովորողը գործնականում յուրացնում է անձնական կենսափորձի հետ կապված շարադրություն, տպավորություն, նկարագրություն, լուր, հարցազրույց, ռեպորտաժ, հաշվետվություն ստեղծելու հմտություններ, սովորում է նաև իրեն հետաքրքրող թեմաներով լրաքաղ անելով ու փոխադրելով, թարգմանություններ անելով, արձագանքելով այլոց խոսքին, մասնակցելով առցանց քննարկումների:

 · Ուսուցումը կազմակերպվում է ուսումնական թվային միջոցների լիարժեք և ամբողջական կիրառմամբ: Ուսումնական պարապմունքը կազմակերպվում է համացանցի, անհատական համակարգիչների, ձայնագրիչի կիրառմամբ: Ուսումնական նյութերն ստեղծվում են օգտագործելով համակարգչային նոր
ծրագրեր: Թվային ձայնագրիչը, ֆոտոխցիկը, բջջային հեռախոսը և այլ թվային
միջոցներ օգնում են ասելիքը ներկայացնել նաև լուսանկարներով, աուդիո- և
տեսանյութովամբողջացնելով ինքնարտահայտման հնարավորությունը:

· Խոսքի ուսուցումը-յուրացումը անընդհատ աշխատանք է, չի սահմանափակվում մայրենի լեզվի ընդհանուր կամ ընտրությամբ դասընթացի ուսումնական պարապմունքով: Սովորողի խոսքային աշխատանքը համացանցում (նրա հրապարակած նյութերը, կարծիքները) ուսումնական աշխատանք է: Սովորողի ուսումնական աշխատանքը կազմակերպվում է համացանցի միջոցով սովորողիուսուցչի էլեկտրոնային հասցե, շտեմարան (onedrive, googledrive և այլ),
էլեկտրոնային նամակ, ուսուցչի-սովորողի-դասարանի բլոգ, մեդիագրադարան, կայք,
սոցիալական ցանց:
· Լեզվական գիտելիքների յուրացման աշխատանքը նաև հետազոտական աշխատանք
է, որի ժամանակ սովորողը ինքնուրույն վերլուծում և համադրում է,
օրինաչափություն գտնում, սահմանում: Որպեսզի սովորողը հանգիստ, հաստատուն
և ինքնավստահ անցնի որոշակի ճանապարհ և ամեն հաջորդ քայլին ավելի ընդունակ
դառնա ինքնուրույն առաջ շարժվելու, նրան առաջարկվող աշխատանքը
բավարարում է հետևյալ պայմաններին.

  • մատչելի է այնքան, որ սովորողը ցանկանա և կարողանա հնարավորին չափ
    ինքնուրույն կատարել,
  • համապատասխանում է սովորողի մտավոր, հոգեկան և բարոյական մակարդակին,
  • նպաստում է սովորողի հոգևոր աշխարհի, արժեքային կողմնորոշման,
    աշխարհայացքային պատկերացումների ձևավորմանը։
  • · Որևէ դասագիրք չի կարող լինել ուսումնական միակ կամ գլխավոր նյութը,
    տեղեկատվության միակ աղբյուրը. ուսումնական նյութերը անընդհատ թարմացվումհարմարեցվում են սովորողին: Ուսումնական նյութերի հիմնական շտեմարանը
    մեդիագրադարանն է, որի բաժանորդն են սովորողն ու ուսուցիչը:
    Մեդիագրադարանն անընդհատ լրացվում է թվային (այլոց կողմից և տեղում կրթահամալիրի սովորողների, ուսուցիչների կողմից թվայնացված) գրքերով, համացանցային ռեսուրսներով և կրթահամալիրի ուսուցիչների, սովորողների և այլոց ստեղծած տեսա-աուդիոնյութերով: Ուսումնական նյութեր ընտրելիս և հաձնարարելիս ուսուցիչը նկատի է ունենում նաև սովորողի ընդունակությունները և նախասիրությունները: Ուսուցման կազմակերպումը ուսումնական նախագծերով
    Ուսուցումը կարող է կազմակերպվել սովորողների անհատական կամ խմբային
    նախագծերի հիման վրա՝ նկատի ունենալով սովորողի նախասիրությունը,
    հետաքրքրությունների ուղղվածությունը: Նախագծերից յուրաքանչյուրի
    համակարգողը դասարանի (խմբի) սովորողներից մեկն է։ Ուսումնական նախագծերը
    որոշվում են ուսումնական տարվա սկզբում։ Դրանք գրանցվում են սովորողի կողմից,
    դասավանդողի կողմիցիրենց բլոգներում։ Խոսքի մշակման նախագծեր.
  •  սովորողի ընտրությամբ դասընթացի, գործունեության, նրա հետաքրքրությունների շրջանակում նյութերի ստեղծում, թարգմանություն. սա սովորողներից յուրաքանչյուրի անհատական նախագիծն է, որի արդյունքները ներկայացվում են հանրակրթական ստուգատեսներում Դիջիթեք 2017,
    բնագիտատեխնիկական ստեղծագործության, հասարակագիտական, էկոտուր,
    թատերական, թարգմանական, արտ-միջավայր.
    § ակնարկների (էսսե) ստեղծում. նախագծի ղեկավարը պատանեկան որևէ
    ամսագրի խմբագիր սովորող է.
    § ռադիոնյութերի ստեղծում «Սեբաստացիներ» ռադիոյի ամենօրյա թողարկման
    համար կամ ռադիոհաղորդման մեկամյա ծրագիրաշխատակարգով. § կրթահամալիրի, դպրոցի, ուսումնական ճամբարի, այլ նախագծի առօրյայի, աշխատանքների լուսաբանում. § ստեղծագործական քաղաքային, հանրապետական, այլոց հայտարարած մրցույթների մասնակցություն։ Հայոց լեզու § գրաբար ընթերցանության (ռադիո, տեսանյութ, ներկայացում), գրաբարից աշխարհաբար փոխադրության նախագծեր (կարող է առնչվել նաև ընտրությամբ դասընթացին). նյութերը ներկայացվում են «Գրաբարի օրեր» ստուգատեսին. § հայոց լեզվի պատմության նախագծեր (ընթերցանություն, ուսումնասիրություն, համեմատություն). § լեզվաբանական ուսումնասիրություններ. նյութերը ներկայացվում են «Աճառյանական օրեր» մայրենիի ստուգատեսին (լեզվաբանական ակումբի քննարկումների ժամանակ, եթե գործի այդպիսի ակումբ). § հայերենի քննական հարցաշարերի յուրացում. սովորողներից յուրաքանչյուրի անհատական նախագիծն է. § հայերենի ֆլեշմոբերի, մրցույթների մասնակցության նախագծեր. Գրականություն § ուսումնական օրացույցով որոշված գրական ընթերցանության նախագծեր. արդյունքները ակնարկ, ուսումնասիրություն, վերլուծություն, աուդիոնյութ,
    տեսանյութ, գրական (նաև թատերականացված) ընթերցում
    դահլիճում, ներկայացվում են համապատասխան ժամկետներում.
    § գրական ընթերցանության անհատական նախագծեր, այդ թվումժամանակակից հայ և արտասահմանյան գրականություն, դասական գրականություն, պետական ավարտական քննությունների ծրագրով որոշված գրականություն, դասընկերների ստեղծագործություններ, բլոգերներ. արդյունքները ներկայացվում են սովորողի բլոգում և ուսումնական պարապմունքների ժամանակ բանավոր.
    § գրական հանդիպումներ.
    § գրական թարգմանական բլոգ։
    § Գրական ընթերցանության նյութը սովորողի ընտրությամբ կարող է նաև օտար
    լեզվով լինել` ռուսերեն, անգլերեն, վրացերեն, սովորողին ծանոթ այլ լեզվով։
    · Մայրենի լեզվի պահպանության խնդիրը մայրենիի ուսուցչի մենաշնորհը չէ:
    Խնդիրների մի մասը ընդհանուր է հանրակրթական ծրագրում ընդգծրկված բոլոր
    բնագավառների դասընթացների համար: Հանրակրթական որևէ դասընթացի
    ծրագիրը, ուսումնական տվյալ բնագավառի հանրակրթական նպատակներից բխող
    խնդիրներից բացի, ներառում է նաև լեզվական խնդիրներ.
  • կարդալու (ըմբռնելու, փոխադրելու) կարողության ձևավորում և զարգացում.
  • լսելու (ըմբռնելու, փոխադրելու) կարողության ձևավորում և զարգացում.
  • որոշակի թեմայով խոսքի ձևակերպման կարողության ձևավորում և զարգացում.
  • մայրենի լեզվի անաղարտության և զարգացման համար պատասխանատվության
    զգացման զարգացում:
    Այլ առարկայի դասընթաց վարողը ոչ միայն ինքն է գրական մաքուր հայերեն խոսում,
    այլև հետևում է սովորողի խոսքին, խոսքային աշխատանք կազմակերպելիս
    համագործակցում է մայրենի լեզվի ուսուցչի հետ, տեքստեր առաջարկում մայրենի
    լեզվի ուսումնական պարապմունքներինորպես վարժության նյութ: Սովորողի ուսումնական աշխատանքը: Սովորողը գրագետ է դառնում խորասուզված մտավոր աշխատանք կատարելու ընթացքում։ Լեզվական-խոսքային կարողությունների զարգացմանն են ուղղված. ա) ուսումնական նյութը որպես խոսք, ըմբռնելուն ուղղված աշխատանք.
    · անծանոթ բառերի, եզրույթների բացատրություն,
    · նախադասությունների վերաշարադրելուն և հոմանիշ կառույցներով փոխարինելուն
    ուղղված աշխատանք, տեքստի փոխադրություն,
    · տեքստի վերլուծում, բովանդակության քննարկում, եզրակացության ձևակերպում,
    · մասնագիտական բառարանների, գիտահանրամատչելի, հանրագիտարանային
    գրականության գործածում և այլն.
    բ) բանավոր և գրավոր խոսքի մշակման, լեզվական օրինաչափությունների
    յուրացման վարժությունների և առաջադրանքների կատարում.
    գ ) խոսքային-արտադրական (ստեղծագործական) աշխատանք.
    · Վիքիդարանի և հանրագիտարանային հայալեզու կայքերում հոդվածների
    (քերականական, բնագիտական, մաթեմատիկական, հասարակագիտական,
    տեխնոլոգիական, մարզական, արվեստի) առցանց խմբագրում-սրբագրում,
    · Վիքիդարանում և հանրագիտարանային հայալեզու կայքերում հոդվածների
    ներմուծումը,
    · Վիքիդարանի և հանրագիտարանային հայալեզու կայքերում օտարալեզու (ռուսերեն,
    անգլերեն) հոդվածների թարգմանությունը,
    · հետաքրիր, ուսումնական այլ նյութերի թարգմանություն բլոգի, կայքի, ամսագրի,
    որևէ ուսումնական պարապմունքի համար,
    · ուսումնական պարապմունքների ժամանակբանավոր և ուսուցչի բլոգում, mskh.am սոցիալական ցանցում առցանց քննարկումների կազմակերպումը,
    · ուսումնական այլ նյութերի ստեղծումը.
    դ) բանավոր խոսքի վերլուծում-խմբագրում. սովորողը գտնում է խոսքի
    քերականական-ոճական, հնչերանգային թերությունները, հիմնավորում
    փոփոխությունը (ուսանելի է այդ նպատակով օգտագործել նաև այլ առարկաների
    դասերին սովորողի կազմած բանավոր խոսքի՝ բանավոր փոխադրության, խնդրի
    քննարկման, թեորեմի ապացուցման և այլ խոսքի ձայնագրությունները), հետևում է
    իր բանավոր խոսքին, այն հասկանալի դարձնելու և ճշգրտելու համար մի քանի
    անգամ (ինչքան անհրաժեշտ է) վերաշարադրում միտքը.
    ե) գրավոր խոսքի վերլուծում-խմբագրում. սովորողը գտնում է քերականականոճական, ուղղագրական, կետադրական թերությունները, հիմնավորում
    փոփոխությունը, աշխատում իր գրածի վրա, հասկանալի և ճշգրիտ դարձնելու
    համար, անհրաժեշտության դեպքում, մի քանի անգամ վերաշարադրում ու
    խմբագրում (նաև այլ առարկաների դասերի ժամանակ կազմած գրավոր խոսքը).
    զ) ներկայացում (խնդիր, առաջարկ, տնային, ուսումնական-հետազոտական
    աշխատանքի ընթացքը, արդյունքը և այլն).
    է) հետազոտական-ստեղծագործական աշխատանք. մեդիաօլիմպիադայի
    առաջադրանքի կատարում, հետազոտական նախագծի մշակում և իրականացում։
    Նախագիծը կարող է առնչվել ուսուցվող լեզվաբանական թեմային, կարող է լինել
    կրթահամալիրի ուսումնական օրացույցով որոշված ստուգատեսի,
    ստեղծագործական հավաքի ծրագրով որոշված աշխատանք, լրագրողական
    հետաքննություն և այլն.
    ը) ստուգողական աշխատանք (ինքնաստուգում, ստուգում):
    Ուսուցիչը կարևորում Է կազմակերպված ու ճիշտ խոսքը, սովորեցնում իր խոսքը
    դիմացինի նկատմամբ վերաբերմունքի չափանիշ համարել։ Սովորողը սկսում է
    տեսնել իր խոսքի մի (մանավանդ՝ վերջնական) տարբերակի առավելությունը
    մյուսներից։ Նա այսպես նախ մշակում Է սեփական ոճի տարրերը, հետո՝ գրավոր և
    բանավոր արտահայտվելու իր ոճը, յուրացնում խոսքային վարքի կուլտուրան՝
    սովորում է ըստ անհրաժեշտության խոսել, լսել, արձագանքել, մասնակցել
    քննարկումների, բանավիճել։
    Լեզվական նյութը (տարբեր ոճի, ժանրի, տիպի տեքստերը, որ գործածվում են
    ուսուցման ընթացքում) անմիջականորեն ուղղված Է լեզվի յուրացմանը՝ և´
    գիտակցված, և՛ ոչ գիտակցված մակարդակով։ Բացի կոնկրետ առաջադրանքը
    կատարելուց, սովորողը նյութից ակամա վերցնում Է լեզվական կառույցներ ու
    կաղապարներ, սեփականում բառեր ու արտահայտություններ։
    Լեզվական նյութի, կատարված լեզվական աշխատանքի ու զանազան
    շարադրությունների քննարկումները, զրույցներն ու բանավեճերն օգնում են, որ
    սովորողը մտքերը զրուցակցի համար հասկանալի ու փաստարկված շարադրել, լսել,
    տրամաբանված խոսել սովորի, մտածել՝ լսելու ընթացքում, իր և ընկերների խոսքում
    գտնել հակասություններն ու անճշտությունները, համոզել, ապացուցել, համաձայնել,
    հանդուրժել տարակարծությունը։
    Լեզվաբանական գիտելիքների յուրացումը երկակի է նպաստում սովորողի խոսքի
    մշակմանը։ Դա միաժամանակ և´ միջոց է դառնում, որ նա մտածի և խոսի, և´ հիմք՝
    լեզվագործունեության հետագա զարգացման համար։ Մի կողմից՝ նա
    դատողություններ Է անում և ձևակերպում՝ յուրացնելով խոսքի որոշակի ոճ ու
    կաղապարներ, մյուս կողմից սովորում Է օրինաչափություններ ու դրանք գործածում
    խոսքում։ Լեզվական համակարգն ուսուցանող առաջադրանքների մեծ մասը
    (մանավանդ՝ թեմաներն ամփոփող) ուղղված է խոսքին։ Ուսուցիչն անընդհատ
    հետևում Է, որ սովորողի խոսքը կաղապարված ու միօրինակ չլինի, բայց և ենթարկվի
    ուսուցանված լեզվական օրենքներին և օրինաչափություններին։
    Ուղիղ գրելու (ուղղագրությունը յուրացնելու) համար սովորողն աշխատում է
    ուսումնառության ամբողջ ընթացքում արտասանությամբ և գրությամբ տարբեր
    բառեր գործածելու, ուղղագրական օրենքներ ու կանոններ յուրացնելու, նաև՝ գրածը
    ճշտելու, կոնկրետ բառի ուղղագրության վրա ուշադրություն դարձնելու միջոցով։
    Ուսուցչի խնդիրը նաև ուղղագրական բառարաններից օգտվել սովորեցնելը և այդ
    աշխատանքին վարժեցնելն է։
    Մայրենի (հայոց) լեզվի ուսումնական պարապմունքը ծրագրելիս ուսուցիչը ինքն է
    որոշում դրա բովանդակությունը:
    Գրաբար ընթերցանությունը 6-9-րդ դասարանում մայրենի (հայոց) լեզվի և
    գրականության ուսումնական պարապմունքների ծրագրով, ուսումնական
    նախագծով որոշված աշխատանք է:
    Ուսուցման նյութը
    Ընթերցանության նյութըդասական և ժամանակակից մանկա-պատանեկան գրականության նմուշներ, հոդվածներ, գիտահանրամատչելի նյութեր, որոշվում է
    հետևելով կրթահամալիրի ուսումնական օրացույցին, ընտրվում է կրթահամալիրի
    մեդիագրադարանից, կրթահամալիրի կայքից և ենթակայքերից, էլեկտրոնային
    ամսագրերից, էլեկտրոնային գրադարաններից, ԶԼՄ-ներից: Այդ թվումգրաբար
    գրականության ծրագրով նախատեսված հատվածներ հայ հին գրականությունից (հայ
    հին վիպերգության հատվածներ, Նարեկացու տաղեր և այլն), առակներ (խրատներ)
    Հին Կտակարանից, Նոր Կտակարանից, երաժշտության, ծեսի՝ ծրագրով
    նախատեսված շարականներ:
    Լեզվական նյութը: Սովորողի տեքստն է (գրավոր և աուդիո), որի սրբագրմանխմբագրման միջոցով սովորողը նաև յուրացնում է լեզվական գիտելիքներ,
    գործնական քերականական վարժություններկրթահամալիրում ստեղծված ուսումնական ձեռնարկներից, լեզվաբանական խնդիրներ: Տեքստային աշխատանքը: Գրավոր և բանավոր շարադրում տպավորություն,
    նկարագրություն և բնութագրում, լուր, ակնարկ, հարցազրույց, օտար լեզուներից
    թարգմանություն, փոխադրում:
    Մեդիա հմտություններ (գործիքներ, համակարգչային ծրագրեր, կրթահամալիրի
    կայք): Լեզվական երևույթներն ուսումնասիրելիս սովորողները, կիրառելով դրանք,
    ստեղծում են նյութեր (տեքստեր, աուդիո և տեսանյութեր)՝ օգտագործելով ձայնագրիչ,
    ֆոտոխցիկ, հեռախոս, որոնք համակարգչային համապատասխան ծրագրերով
    մշակվում են, բերվում վերջնական տեսքի:
    Սովորողի ինքնուրույն յուրացման նյութը (ինքնակրթություն, տնային աշխատանքի
    նախագծեր)
    Ընթերցանության ծավալուն նյութ (վիպակ, վեպ, ժողովածու), դրանց քննարկման
    նախագծերի կազմակերպում և մասնակցություն, ամսագրերի, հաղորդումների,
    ուսումնական այլ նախագծերի մշակում և կազմակերպում: Լեզվաբանական
    խնդիրներ, թարգմանության և խոսքի մշակման աշխատանք, 9-րդ, 12-րդ
    դասարանումնաև ավարտական քննության նախապատրաստական աշխատանք, քերականական, գրական գիտելիքների ստուգում: Ուսումնական նյութին ներկայացվող պահանջներ Ուսումնական նյութը պետք է նպատակաուղղված լինի. · սովորողի մտածողության, երևակայության, ստեղծագործական կարողությունների զարգացմանը. · լեզվամտածողության, լեզվազգացողության զարգացմանը. · վերլուծելու, համադրելու, եզրահանգումներ անելու կարողությունների զարգացմանը · աշխարհճանաչողության ընդլայնմանր, գրական ճաշակի ու աշխարհայացքի ձևավորմանն ու զարգացմանը, · ստեղծական-հետազոտական ուսումնասիրություններ կատարելու հմտությունների զարգացմանը. · ինքնուրույն աշխատելու հմտություններ զարգացնելուն, նաև ինքնակրթությամբ զբաղվելուն: Ուսումնական նյութը պետք է. · համապատասխանի նախատեսված տարիքին՝ իր լեզվական կառույցներով, բովանդակությամբ, ձևավորմամբ, ՏՀՏ հմտությունների կիրառմամբ · լինի խոսքային-լեզվական, ձևավորման, ծրագրային-տեխնիկական առումով գրագետ. · պարունակի կարճ կամ երկար ժամանակում լուծելի որոշակի խնդիր (խոսքային, ընթերցանության, լեզվաբական) · անհրաժեշտության դեպքում ունենա համապատասխան հղումներ (թեգեր) Գնահատումը Ստուգումը և գնահատումն ուսուցչին, սովորողին և նրա ծնողին պետք են սովորողի առաջընթացը նշելու և հետագա աշխատանքի ծավալն ու բովանդակությունը որոշելու համար, ուստի սովորողի լեզվական ցանկացած աշխատանքը պիտի գնահատվի, և գնահատականը (խոսքով, թե թվանշանով) պիտի փաստարկված և սովորողին հասկանալի լինի։ Դա պետք է նաև նրա համար, որ սովորողը հետո, ցանկության և հնարավորության դեպքում, կարողանա փոխել գնահատականը։ Հրապարակված շարադրությունները (փոխադրությունները, թարգմանությունները, կարծիքները), տեսա-, աուդիոնյութերը գնահատվում են խոսքով արձագանքով, ընդ
    որում արձագանքում են ընկերները, մայրենիի և այլ ուսուցիչներ, սովորողներ,
    ծնողներ, էլեկտրոնային էջի այցելուներ։
    Հետազոտական-ստեղծագործական առաջադրանքների կատարումը գնահատվում է
    ըստ առաջադրանքի գնահատման կարգի: Այդ աշխատանքի արդյունքները կարող են
    հրապարակվել նաև էլեկտրոնային ամսագրերում:
    Սովորողի ուսումնական աշխատանքի կիսամյակային, տարեկան գնահատումը
    կատարվում է ըստ հեղինակային կրթական ծրագրի չափորոշչով որոշված
    գնահատման կարգի, 10 միավորանոց համակարգով: Սովորողի գնահատականը
    մայրենի լեզվից արտացոլում է նրա և՛ բանավոր խոսքը, և՛ գրավոր խոսքը, և´
    խոսքային ինքնարտահայտման համար անհրաժեշտ մեդիահմտությունները։
    Սովորողի աշխատանքը գնահատելու համար սովորողը և ուսուցիչը լրացնում են
    սովորողի ուսումնական աշխատանքի ցուցանիշները.
    · սովորողի աշխատանքը դասարանում` օրվա համար նախատեսված
    առաջադրանքների կատարմանը նրա մասնակցության աստիճանով (բացակայած
    սովորողը դասարանական առաջադրանքը կարող է էլեկտրոնային եղանակով
    ուղարկել ուսուցչին).
    · ընթերցանության ցուցանիշներ.
    · խոսքային աշխատանքի ցուցանիշներ.
    · ուսումնական նախագծերի մասնակցության ցուցանիշներ: