Վերապատրաստվողներ՝ դասավանդողներ

Ժամաքանակը՝ 10 ժամ,
Կրեդիտների քանակը՝ 1 կրեդիտ

Վերապատրաստման նպատակը

Վերապատրաստման նպատակն է ծանոթացնել ժողովրդավարական կարողունակությունների հիմնական բաղադրիչներին, որոնք անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակարգում պատասխանատու, նախաձեռնող, արժանապատիվ, ինքնակրթությամբ զբաղվող, վերլուծական և քննադատական միտք ունեցող ժողովրդավարական հասարակություն կերտող անհատ-քաղաքացի ձևավորելու համար։

Վերապատրաստման խնդիրները

Կարողունակությունների հիմնական բաղադրիչների բովանդակության յուրացում տեսական նյութի և գործնական գործունեության միջոցով։
Այդ բաղադրիչներն են․

  • արժեքներ,
  • վերաբերմունք,
  • հմտություններ,
  • գիտելիք և քննադատական վերաբերմունք։

    Վերապատրաստման քայլերը․
  • Ծանոթացում վերապատրաստման ծրագրին։
  • Տեսական նյութի ուսումնասիրություն, քննարկում։
  • Մանկավարժական հոդվածների ընթերցում, վերլուծություն, քննարկում
  • Վերջնարդյունքների ինքնաստուգում։

Բովանդակությունը

Թեմա 1. Ժողովրդավարական մշակույթի կարողունակությունների «դիրքորոշում» և «արժեք» բաղադրիչները: — 4 ժամ

ա) Դիքորոշում և արժեքներ

  • քաղաքացիական դիրքորոշում
  • ժողովրդավարական տարբեր հարցերի մասին հստակ դիրքորոշում
  • Ժողովրդավարական մշակույթ,
  • ժողովրդավարություն,
  • մարդկային արժանապատվություն և մարդու իրավունքներ,
  • մշակութային բազմազանություն,
  • իրավունքի գերակայություն,
  • օրենքի գերակայություն, արդարադատություն,
  • հավասարություն,
  • արդարություն։

Վերաբերմունք

  • Անկանխակալ վերաբերմունք այլ մշակույթների, համոզմունքների, աշխարհայացքների և սովորույթների նկատմամբ
  • Հարգանք
  • Քաղաքացիական մտածողություն
  • Պատասխանատվություն
  • Ինքնակառավարման արդյունավետություն
  • Հանդուրժողականություն

2. Թեման 2. Ուսումնական գործընթացում վերաբերմունքի և արժեքների ձևավորման
հիմունքները- 6 ժամ

  • Հանրակրթական չափորոշչում ձևակերպված արժեհամակարգ
  • Հասարակական նախագծեր. հանրօգուտ աշխատանք
  • Քաղաքացիական նախաձեռնություններ
  • Համագործակցային նախագծեր
  • Անհատական կամ խմբային նախագծեր
  • Իզմիր, Ստամբուլ, Թբիլիսի, Փարիզ համագործակցային նախագծեր
  • Խաղարկային դատարան
  • Քննարկումներ։ Բանավեճի ակումբ
  • Ապրումակցում։ Ներառական կրթություն

Վերապատրաստման վերջնարդյունքները

1) Ուսուցիչը կիմանա՝

  • ժողովրդավարական մշակույթի կարողունակությունները,
  • ժողովրդավարական մշակույթի կարողունակությունների «դիրքորոշում» և «արժեք» բաղադրիչները,
  • Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված սովորողների դիրքորոշումների և արժեքների ձևավորմանն ուղղված վերջնարդյունքներն ըստ դպրոցի աստիճանների:

2) Ուսուցիչը կկարողանա՝

  • ուսումնական գործընթացում իրական գործունեության միջոցով, ամենօրյա աշխատանքով սովորողի համար միջավայր, պայմաններ ստեղծել իրականացնելու «արժեքներ», «վերաբերմունք» հասկացություններին համապատասխան գործունեություն
  • սեփական վարքով, դիտարկումներով, վերլուծություններով օրինակ ծառայել սովորողներին ժողովրդավարական մշակույթի կարողունակությունների հիմնավոր ընկալման համար
  • ժողովրդավարական մշակույթի արժեքների և վերաբերմունքի բաղադրիչները կիրառել առարկան ուսուցանելիս, ուսումնական նյութեր և նախագծեր կազմելիս արժևորել և գիտակցել ժողովրդավարական մշակույթի ձևավորման արժեքների դերը , արժեքն ու գիտակցումը փոխանցել սովորողին
  • նպաստել իրավահավասարության, մարդասիրության և արդարության մթնոլորտի ձևավորմանը ուսումնական գործունեության ընթացքում։